Եթե կա այդպիսի գործընթաց, թող իրականացնեն. Օհանյանը՝ իրեն և մի քանի այլ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին

Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով՝ եթե ադրբեջանցիները մեկ անգամ իրենց մռութին ստանան, այլևս առաջ չեն գա ՀՀ-ում կամ Արցախում:

Վերջինս այսօր նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով շաբաթ օրը տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցիները, որոնք ներկայացել էին իբրև բնապահպաններ, կեղծ պատճառաբանություններով փակել էին Հայաստան-Արցախ միակ մայրուղին:

Օհանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է Արցախի գոյության հայեցակարգ մշակեն, ուղղություններից մեկն էլ պետք է լինի արտաքին քաղաքականությունը, որի միջոցով հստակեցվեն հարաբերությունները խաղաղապահ ուժերի հետ:

Նա հիշեցրեց, որ իրենց պատրաստած հայտարարությունում, որը նախորդ շաբաթ չընդունեց ԱԺ-ն, նշել էին մի քանի կարևոր կետ՝ Արցախի ինքնորոշում, Արցախի Հանրապետություն հասկացությունը և Հայաստանի հանձնառությունը, որ պետք է հանդիսանա Արցախի ժողովրդի անվտանգության և կայուն զարգացման երաշխավորը:

«Մեր հայտարարության վերաբերյալ իշխանության ներկայացրած 18 կետերից 9-ը կետը միանշանակ ընդունել ենք, 5 կետի շուրջ խորհրդակցել ենք, բանակցություններ են գնացել, 4 կետերն էլ եղել են մեր հիմնական կարմիր կետերը: Այս իշխանությունները չընդունեցին: Իշխանություններին թվում է, որ այդ տերմինաբանությունը, այդ բառամթերքը կարող է հանգեցնել սադրանքների: Մենք գտնում ենք ընդհակառակը՝ կուլ գնալ այդ խաղաղության օրակարգին, հենց այնպես համաձայնել այն թելադրանքին, որ ադրբեջանցիներն են ներկայացնում, միակողմանի գնալ փոխզիջումների, չներկայացնել քո շահերը, չապահովել քո անվտանգությունը, հենց դա է բերելու Ադրբեջանի կողմից տարբեր սադրանքների»,- ընդգծեց Օհանյանը:

Վերջինս նաև անդրադառձավ մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե դատախազությունը պատրաստվում է իրեն և մի քանի այլ գործընկերների զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Խմբակցության ղեկավարը նշեց, որ ինքը տեղյակ չէ այդ գործընթացի մասին:

«Այդ հարցը պետք է տալ դատախազությանը, ԱԺ ղեկավարությանը: Եթե կա այդպիսի գործընթաց, թող գան ու իրականացնեն: Ես քրեադատավարական բոլոր գործընթացներին մասնակցել եմ, շատ քիչ է եղել, որ հարգելի պատճառներով չեմ մասնակցել դրանց: Ուստի բարոյական կլինի, որ քննչական մարմինները ինձ նախապես տեղեկացնեն գործընթացի մասին»,- ասաց պատգամավորը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1107 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև