Արուսյակ Մանավազյանը բարձրացրեց հաշմանդամության կարգերում արված փոփոխությունների հարցը, որոնք դժգոհություն են առաջացրել

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարող խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց հաշմանդամության կարգում կատարված փոփոխություններից, որոնց վերաբերյալ դժգոհություններ են հնչում:

Արձագանքելով Մանավազյանի հարցադրմանը՝ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց. «Ասեմ, որ այս հարցը վերջին շրջանում ինտենսիվ քննարկվում է հանրային տիրույթում: Հնչում են նաև մանիպուլյատիվ կարծիքներ, թե իբր հաշմանդամության խումբը կրճատվել է ֆինանսական տնտեսումներ անելու համար, որը բացարձակ կապ չունի իրականության հետ: Դա քաղաքական որոշմամբ չի իրականացվում: Գիտեք, որ Միասնական սոցիալական ծառայության կարևոր գործառություններից մեկը բժշկասոցիալական փորձաքննություն է, որտեղ կա բժիշկներից բաղկացած մասնագիտական համայնք, որոնք ուսումնասիրում և սահմանում են հաշմանդամության առաջին, երկրորդ կամ երրորդ խումբ»:

Մկրտչյանի խոսքով՝ բժշկասոցիալական փորձաքննությունն անցնելուց հետո կա սահմանված ժամկետ, որից հետո իրականացվում է վերափորձաքննություն: Արդյունքում, եթե առողջական իրավիճակի մեջ փոփոխություն է տեղի ունենում, հետևաբար փոփոխություն է տեղի ունենում նաև խմբում՝ իր բոլոր հետևանքների հետ միասն:

«Հաշվի առնելով պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամություն ձեռք բերած անձանց խումբը, մենք քննարկումներ ենք ունեցել Կառավարությունում, և հիմա օրենքի նախագիծ է շրջանառվում, որը առաջիկայում առիթ կունենաք Ազգային ժողովում քննարկելու: Օրենքի նախագիծը առաջարկում է հետևյալ փոփոխությունը. զինվորական ապահովագրության այն շահառուներին, որոնք ի սկզբանե ունեցել են երկրորդ խումբ և վերափորձաքննության արդյունքում երրորդ խումբ են ստացել, մենք երեք տարի ժամկետով վերադարձնում ենք երկրորդ խմբի սոցիալական երաշխիքների տրամաբանության մեջ: Բայց սա չի նշանակում, որ փորձաքննության մեջ սխալ է տեղի ունեցել: Նրանք շարունակում են համարվել հաշմանդամության երրորդ խումբ ունեցող մարդիկ»,- նշեց նա:

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ աշխատում են պատերազմի մասնակից, հաշմանդամություն ձեռք բերած տղաների համար զբաղվածության ծրագրերով եկամտի հավելյալ աղբյուրներ ստեղծել. «Ճիշտ չի այն ընկալումը, որ հաշմանդամության կարգավիճակը դառնա եկամտի աղբյուր, և հուսով ենք, որ մեր զբաղվածության ծրագրերով կկարողանանք նրանց հանել այդ սոցիալական կարգավիճակից»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1474 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ