Ծնվել է ՀՀ-ում, Ռամիլ Սաֆարովի հետ նկար ունի, հակահայ անձ է. ադրբեջանագետը՝ հայերեն խոսող ադրբեջանցի «ակտիվիստի» մասին

Ադրբեջանը, մի քանի սադրիչների օգնությամբ փակ պահելով Լաչինի միջանցքը, ունի քողարկված և ակնհայտ նպատակներ՝ ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել Արցախը և իրեն ցանկալի պայմաններով ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ կասկած չկա, որ այդ բնապահպանական ակտիվիստների անվան տակ թաքնված են նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների անձինք, որոնք վարժ և հստակ տիրապետում են հայերենին։

Նշենք՝ Լաչինի միջանցքը փակ պահող ադրբեջանցի ակտիվիստներից մեկը երեկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վարժ հայերեն էր խոսում և փորձում համոզել, որ ինքը Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչ չէ։

«Կարևոր է շեշտել, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ ադրբեջանցի որևէ քաղաքացու մուտք հասանելի չէ։ Դա արվում է բացառապես նրանց պետական մարմինների հատուկ թույլտվությամբ, որտեղ պահանջվում է նաև Ադրբեջանի ՊՆ-ի թույլտվությունը և հատուկ ուղեկցությունը։ Գիշերը այդ սադրիչներից մեկը իրենց լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ եկել են մեծ խմբով։ Որոշ մասնակիցներ օկուպացված Շուշիի հյուրանոցներում են և ցույցերին մասնակցում են հերթափոխով։ Այսինքն՝ ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունն այս մարդկանց հատուկ հավաքագրել և նախապատրաստել է»,- նկատում է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ էական տարբերություն չկա, թե ճանապարհը ով է փակվել՝ Ադրբեջանի զինված ուժե՞րը, թե՞ բնապահպանների անվան տակ քողարկված անձինք, քանի որ ակտիվիստներն էլ ամեն գնով փորձում են սադրանքների դիմել։

Թեև «բնապահպանները» պնդում են, որ նրանք բացառապես մտահոգված են բնապահպանական խնդիրներով, Հովհաննիսյանը նկատում է՝ երեկ լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի բնապահպանության փոխնախարարը շեշտել է՝ իրենց նպատակը ոչ թե Արցախի հանքերի մշտադիտարկումն է, այլ այդ հանքերի փակվելը․ «Իրենց համար վտանգավոր կլիներ նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում, եթե զինված զորքերի միջոցով փակեին ճանապարհը: Այդ պատճառով այս շոուն են բեմականացրել։ Նրանք ցանկանում են փակել միջանցքը, ճնշում գործադրել ՀՀ-ի վրա, որպեսզի նաև Արցախի հանքավայրերը, որոնք Արցախի տնտեսության կորիզն են, փակվեն»:

Ադրբեջանագետի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում լինել թելադրող երկիր, որտեղ Հայաստանը ոչինչ չի կարող անել: «Սադրանքներ են իրականացնում, երեկ քաշքշում էին ռուս խաղաղապահներին, մեղադրում, որ հարվածել են ինչ-որ մեքենայի, որը փորձում էր մուտք գործել խաղաղապահների վերահսկողության տարածք, և խաղաղապահները պարզապես պարտավոր էին կանխել այդ մեքենայի մուտքը։ Փորձում են այնպես անել, որ այնտեղ որևէ գործողություն լինի, և իրենց զորքերը նույնպես հնարավորություն ունենան խառնվելու՝ ցույց տալով՝ իբրև քաղաքացիների իրավունքներն են պաշտպանում»,- ասում է նա:

Քանի որ բնապահպանները եկել են Ադրբեջանի օկուպացրած ճանապարհով, ուստի որևէ մեկը ակտիվիստների շրջանում ստուգումներ չի իրականացրել, և հնարավոր է, որ նրանցից մի քանիսը լինեն զինված, կարծում է ադրբեջանագետը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հատուկ ծառայության անձինք ակտիվիստների ցանկում են նաև, որպեսզի տեղում աշխատող պետական լրատվամիջոցներին ուղղորդեն՝ ում հետ ինչի մասին և ինչպես խոսեն։

«Այդ անձնավորությունը, ում վերաբերյալ տեսանյութ է տարածվում, որտեղ նա հայերեն է խոսում, բավականին հայտնի մարդ է։ Ի դեպ, ծնվել է խորհրդային Հայաստանում, հետո՝ տեղափոխվել Ադրբեջան։ Մասնակցել է Արցախի առաջին և 44-օրյա պատերազմներին։ Ռամիլ Սաֆարովի հետ լուսանկար և ջերմ հարաբերություններ ունի։ Շատ հակահայկական քաղաքականություն վարող անձ է, որը ներկայանում է հայագետ, տիրապետելով հայոց լեզվին՝ համագործակցում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ»,- ասում է Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է առհասարակ ադրբեջանցիների շրջանում հայերենին տիրապետելուն, ադրբեջանագետի խոսքով՝ այն ադրբեջանցիները, որոնք վերադարձել են Բաքու ԽՍՀՄ Հայաստանից, լավ են տիրապետում հայերենին։ Վերջինս ընդգծում է՝ մենք այս առումով բացթողումներ ունենք կրթական մակարդակում։ Այսօր էլ չնայած հայկական որոշ դպրոցներում ներդրվել են ադրբեջաներենի, թուրքերենի դասաժամեր, սակայն դեռ կարիք կա մեծ աշխատանքի։ 

«Խորհրդային շրջանում Ադրբեջանը քաղաքականություն էր վարում, որ այնտեղ բնակվող հայերը ստանային ռուսական կրթություն, հետևաբար քչերը գիտեին ադրբեջաներեն։  Դրանից հետո վերջին 10 տարվա ընթացքում ենք սկսել ուսումնասիրել այդ լեզուն, ինչը պետք է շատ վաղուց անեինք։ Դա նախ կարևոր է՝ առաջին հերթին նրանց վարած քարոզչությանը առաջին ձեռքից տեղեկանալու համար։ Այս պատճառով պետք է հստակ իրականացվի ռազմավարություն, և դրա շնորհիվ ունենանք ադրբեջաներենին տիրապետող անձինք, որոնք կարող են հստակ քարոզչություն իրականացնել մեր երկրի համար»,- ընդգծում է զրուցակիցը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2258 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են