Երևան
12 °C
Քրեական գործերով փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել, որում անդրադարձել է ռազմական տեսաբան, Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Արծրուն Հովհաննիսյանին, որը, հիշեցնենք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած արցախա-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարում էր «Հայկական միասնական հարթակ» կենտրոնի ամենօրյա մամուլի ասուլիսները, ներկայացնում Հայաստանի պաշտոնական տեսակետը։
«44 օրյա պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի մասին այնքան Է խոսվել, որ կարծես թե ասելու բան չի մնացել, բայց... Օրերս ծանոթանում էի գործի նյութերին եւ հանդիպեցի հետեւյալ տեղեկատվությանը.
2020թ հոկտեմբերի 19-20-ին ազերիները գրավում են Կովսականը (Զանգելան), դպրոցի շենքի վրա դնում իրենց դրոշը եւ նկարելով գցում համացանց: Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 21-ին, մերոնք հրաման են ստանում Կովսականում կատարել մարտական առաջադրանք, սակայն ընկնում են շրջափակման մեջ, 40 անձ սպանվում կամ գերեվարվում է: Դրանից մեկ օր անց՝ հոկտեմբերի 22-ին, Արծրուն Հովհաննիսյանը «Հայլուր» ծրագրի ընթացքում հայտնում է, որ մերոնք ազերիներին կոտորել են Կովսականում, իսկ դրոշը կեղծ է: Հասկանո՞ւմ եք. Կովսականը գրավված, դպրոցի տանիքին դրոշը դրած, մերոնց գործողությունները ձախողված, 40 անձ սպանված կամ գերեվարված, իսկ Արծրունն ասում է՝ չհավատաք. աննախադեպ հաղթանակ ենք գրանցել: Դե իսկ հետո քննիչի մոտ ցուցմունք է տալիս, որ սխալվել է:
44 օր սրանք մեզ կերակրել են էսպիսի կտերով, ու մենք էլ կույր հավերի նման կերել ենք էդ կտերը»,- գրել է Վահան Հովհաննիսյանն ու հարցադրում արել. «Կա՞ր արդյոք Արծրունի գործողություններում պետական դավաճանության հանցակազմ, թե՞ ոչ, դեռ կքննարկենք»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանելով իր մասին այս գրառումը՝ Արծրուն Հովհաննիսյանն այն որակեց «տգիտություն, փոքր ուղեղով մարդու տրամաբանություն եւ եզրակացություն»՝ հավելելով՝ ռազմական գործից հասկացող, նույնիսկ իր դեմ նման արշավ կազմակերպողները շատ լավ գիտեն, թե ինչ մեխանիզմով էին խոսնակները հաղորդում մարտական գործողություններին առնչվող տեղեկատվությունը։
«Հերթական անգամ, սակայն, ներկայացնեմ իմացողներին եւ չիմացողներին․ պատերազմի ժամանակ՝ լինի հիմա, 44-օրյայի, Ապրիլյան քառօրյայի ժամանակ, ցանկացած լուր խոսնակները, մասնավորապես ես՝ Արծրուն Հովհաննիսյանս, ստացել եմ բացառապես զինված ուժերի ղեկավարությունից, եթե մանավանդ այդ լուրը վերաբերել է որեւէ տեղանունի, դեպքի, անձի, ժամանակի, այսինքն՝ կոնկրետության տարր է պարունակել։ Եվ զինված ուժերի հրահանգով կամ հրամանով՝ գրավոր կամ բանավոր, որեւէ իրադարձության մասին տեղեկատվությունը, անկախ նրանից՝ ե՞րբ է այն տեղի ունեցել՝ մե՞կ օր, թե՞ մի քանի օր առաջ, հաղորդվել է հասարակությանը։
Ինչու եմ ասում տարրական տգիտություն, քանի որ տապալված ռազմական գործողությունների, օպերացիաների վրա հետին թվով հայտնած տեղեկությունները որեւէ բանի մահվան պատճառ չեն կարող լինել։ Ես հետախուզության պետը չեմ եղել, ես օպերացիան մշակողը չեմ եղել, ես կապի վարչության պետը չեմ եղել, ես զորքերի փոխգործակցության օպերատիվ սպա չեմ եղել եւ այսպես կարող եմ էլի թվարկել զինվորական գործից չհասկացողների համար եւս մի 10 գործառույթ, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում այս կամ այն գործողությունը մշակելու, իրականացնելու, պատշաճ իրականացնելու կամ վատ իրականացնելու հետ։
Ավելին ասեմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում որեւէ առանձին վերցրած ռազմագործողության պլանավորման եւ իրագործման մանրամասներին մինչեւ տվյալ օպերացիայի իրագործումը չեմ էլ տիրապետել։ Այսինքն՝ ես նույնիսկ չեմ մասնակցել որեւէ տեսակի գործողության պրոցեսինգին, մինչեւ այդ պրոցեսը չի ավարտվել, եւ ինձ չեն հայտնել պրոցեսի արդյունքների մասին՝ լավ կամ վատ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է փաստաբանի այն դիտարկմանը, թե քննիչի մոտ Հովհաննիսյանը ցուցմունք տալիս ասել է, թե սխալվել է, ասաց․ «Ոչ մի քննիչի ես չեմ ասել, որ ես սխալվել եմ։ Այն, ինչ որ ձեզ ասացի, նույնն ասել եմ նաեւ քննիչներին։ Նրանք, բարեբախտաբար, հիմար մարդիկ չեն, եւ շատ լավ սիստեմը հասկանում են, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Սխալմունք կլինի իմ հայտնածը, թե դիտավորյալ հայտնած, դրանք, նորից եմ կրկնում, բացառապես մշակվել, գեներացվել եւ հաղորդման նյութի տեսք են ստացել ՀՀ զինված ուժերի ղեկավարության կողմից»։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում Ա․ Հովհաննիսյանը, իր հավաստմամբ, վկայի կարգավիճակով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ, մեկ-երկու անգամ էլ՝ Քննչական կոմիտե, մասնակցել քննչական գործողությունների։
«Անդադար կարող են լինել նման քննչական գործողություններ՝ տարբեր դրվագների հետ կապված, որոնց առնչությամբ ես՝ որպես վկա, կարող եմ անցնել»,- նկատեց նա:
Վերջինս նաեւ հավելեց, որ չի ճանաչում, երբեւէ չի առնչվել իր մասին վերոհիշյալ գրառումը կատարած փաստաբանի հետ։
«Բայց, նորից եմ կրկնում, այդպիսի պատասխան, որ ես ուղղակի սխալվել եմ, ես չեմ տվել ոչ մեկին եւ չեմ էլ տա, որովհետեւ ես ինֆորմացիայի գեներացման պատասխանատվություն չեմ ունեցել, որ մի բան էլ սխալվեմ կամ չսխալվեմ։ Հաղորդել եմ այն, ինչ ԶՈՒ ղեկավարությունը անհրաժեշտ է գտել, որ պետք է հաղորդվի։ Իսկ թե ինչու է հատկապես վերջին ամիսներին նորից ակտիվացել իմ դեմ արշավը, հասկանալի է»,- նշեց զրուցակիցը:
Արծրուն Հովհանիսյանը, բացելով փակագծերը, նկատեց. «Շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, թե ինչով է Արծրունը զբաղվում հենց այս պահին, էն, ինչը որ անում է, եւ էդ արածի արդյունքների համաժողովրդական իրական գնահատականը նույնպես հանգիստ չի տալիս ոմանց։ Ուստի նորից ակտիվացրել են իմ դեմ արշավը»:
Նկատենք, որ Հովհաննիսյանը սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետո մեկնել է դիրքեր։ Նա Հայոց բանակին մարտական պինդ ոգի, երկրին էլ խաղաղություն մաղթեց։
Հեղինե Մանուկյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT