Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնք: Ջերմուկի պատկերասրահի մոտ Աննա Հակոբյանին դիմավորել են Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և պատկերասրահի տնօրեն Վարդան Ավետյանը:
Պատկերասրահն այդ պահին փակել է դռները. Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո ԿԳՄՍ նախարարությունը պատկերասրահի թանկարժեք էքսպոնատները Երևան է տեղափոխել:
Մասնաճյուղի տնօրինությունը հիմա նախարարության հետ բանակցում է թանգարանի նմուշները հետ բերելու հարցի շուրջ:

Աննա Հակոբյանին հետաքրքրել է, թե մինչև ադրբեջանական ագրեսիան որքա՞ն այցելու էին ունենում: Տնօրենի խոսքով՝ ցուցադրությունների օրերին մի քանի հարյուր այցելու են ունեցել, շատ են եղել նաև առողջարանների այցելուները:
Տարածքում հիմա միայն վարպետ Վարդան Ավետյանի գործերն են, բայց ցանկությունը մեծ է սրահները նորից լեցուն տեսնելու՝ Սարյան ու Կոջոյան են ունեցել, պատմել է տնօրենը։
Վարդան Ավետյանը դասավանդում է նաև արվեստի դպրոցում և Աննա Հակոբյանին վստահեցրել է՝ երիտասարդներն այսօր հետաքրքրված են նկարչությամբ, շատերը պրոֆեսիոնալներ են դառնալու։

Ավետյանը Աննա Հակոբյանին է ներկայացրել իր նկարած մի քանի աշխատանք, այդ թվում՝ աբստրակտ ոճով նկարած կտավը՝ նվիրված 44-օրյա պատերազմին։
Ջերմուկում վարչապետի տիկինը այցելել է նաև համայնքային կենտրոն: Նրան դիմավորել է կենտրոնի պատասխանատու Անահիտ Եղիազարյանը, ուղեկցել ներս, ներկայացրել իրենց գործունեությունը։
Կենտրոնում երկու խմբակ է գործում՝ նկարչության ու հելյունագործության։ Կենտրոն հաճախում են Ջերմուկի այն կանայք, որոնք ազատ ժամանակ ունեն, սիրում են նկարել կամ գործել։ Իրենց աշխատանքները՝ նկարազարդված շապիկներն ու բաժակները, գործված գլխարկները, շարֆերն ու տիկնիկները, վաճառում են Ջերմուկում բացած փոքրիկ կրպակում։

Մինչև պատերազմը քիչ թե շատ վաճառվել է, զբոսաշրջիկներին արտադրանքը հետաքրքրում է, հիմա քանակը նվազել է, բայց դա իրենց չի տխրեցնում, կարևորը՝ տանն են, Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել են ջերմուկցի կանայք։ Հիմա վաճառքի համար սկսել են օգտագործել նաև օնլայն հարթակները։ Վարչապետի տիկինը հորդորել է զարգացնել նաև առցանց վաճառքը, առաջարկել՝ տեսականին հյուրանոցներում ներկայացնել։
Կենտրոնի պատասխանատուն վարչապետի տիկնոջը պատմել է, որ կարի մեքենաների առկայության պարագայում կարող են ավելի շատ կարել ու վաճառել, Աննա Հակոբյանն էլ խոստացել է ապահովել նրանց անհրաժեշտ աշխատանքային գործիքներով։
Մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ վարչապետի տիկնոջը տեղեկացրել է, որ ջերմուկցի կանայք միայն այստեղ չէ, որ ակտիվ են. շատերը ռազմական ճամբար են այցելում, արդեն լավ կրակում են։

Խմբակ այցելող կանանց մեջ նաև զինվորական է եղել, վստահեցրել է՝ ցանկացած մարդու երկրորդ մասնագիտությունը պետք է ռազմական ուղղվածությամբ լինի։
Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև հայրենադարձությանը, երկիրը զարգացնելու հնարավորություններին։ Պետության զարգացման վրա մեծապես ազդել է այն հանգամանքը, որ շատերը մեկնել են այլ երկիր անգամ խաղաղ պայմաններում։ Կվերադառնան այն պարագայում, երբ հայրենիքը գրավիչ դառնա, ներկաներին ասել է վարչապետի տիկինը, վստահեցրել՝ գրավիչ դարձնելու համար ամեն ինչ կանեն հայրենիքում մնացածները։
Մտերմիկ զրույցից հետո Աննա Հակոբյանը ջերմուկցի կանանց հաջողություն է մաղթել, կարևորել նման կենտրոնների առկայությունը, ընդլայնումը. գուցե միտքը վարակիչ դառնա և տարածվի նաև մյուս մարզերում։

Ջերմուկ այցի ընթացքում Աննա Հակոբյանը հյուրընկալվել է երկկողմանի ծնողազուրկ երեխաների՝ Վարդուհու և Անիի տանը: Նրանց խնամում է տատիկը՝ տիկին Վարդիթերը: Ծնողների մահից հետո տատիկը երեխաներին մեծացնելու և դաստիարակելու ամբողջ ծանրությունն իր վրա է վերցրել։
Անին տան փոքրն է՝ 8 տարեկան, Վարդուհին՝ 11։ Վարդուհին ավելի փոքր տարիքում շնից վախեցել է ու հիմա շաքարային դիաբետ ունի։
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է հիվանդությունը, որտե՞ղ են բուժում երեխային։ Տիկին Վարդիթերը տեղեկացրել է, որ հիվանդանոցում անհրաժեշտ դեղերը ստանում են, ևս մեկ տեսակ էլ արտասահմանից մի բարերար է ուղարկում։
Վարչապետի տիկինը հետաքրքրվել է նաև ապրուստի պայմաններից։ Տատիկը չի աշխատում, թոռներին մեծացնում է ստացած նպաստով։ Աննա Հակոբյանը երեխաների նախասիրություններով է հետաքրքրվել, պարզել, որ Անին պարի է հաճախում, իսկ Վարդուհին՝ կիթառի: Ամեն ինչ հասցնում են, ասում է տիկին Վարդիթերը, միայն թե առողջ լինեն։

Վարչապետի տիկնոջ այցից առաջ երեխաները պատրաստվել են տոնածառ զարդարել։
Վարդուհու ու Անիի հետ հաճելի գործին է միացել նաև Աննա Հակոբյանը։ Տոնածառը միասին զարդարելուց հետո Աննա Հակոբյանը առողջություն է մաղթել ընտանիքին և փոխադարձ այցով հրավիրել Երևան։

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT