Երևան
12 °C
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ձեռագիր նամակ է ուղարկել՝ օգնություն խնդրելով։ Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել է «BBC News Ukraine»-ն։
«SOS. Ես մեռնում եմ, ինձ շատ քիչ ժամանակ է մնացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թբիլիսիի դատարանը պետք է քննարկի Սաակաշվիլիի պատիժը կասեցնելու կամ նրան մարդասիրական նկատառումներով արտերկրում բուժվելու համար ազատ արձակելու հարցը։
Վրաստանի նախկին նախագահը հույս ունի, որ միջազգային հանրությունը ճնշում կգործադրի Վրաստանի վրա, որպեսզի իշխանությունները ազատ արձակեն իրեն։
Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանները հայտնել էին, որ վերջին ամիսներին նրա վիճակը չի բարելավվել, նա բուժման կարիք ունի բազմամասնագիտական կլինիկայում։ Պաշտպանները պահանջում են Սաակաշվիլիին ուղարկել արտերկիր բուժման:
Վրացական «Էմպաթիա» բժշկական կենտրոնը դեկտեմբերի 1-ին հայտնել է, որ Սաակաշվիլին այժմ ունի «ավելի քան 20 ախտորոշում»։ Քաղաքական գործչի մոտ, մասնավորապես, ըստ ԲԿ-ի տրամադրած տեղեկատվության, ախտորոշվել են հոգենյարդաբանական և գաստրոէնտերոլոգիական խանգարումներ, տեսողական և հենաշարժական համակարգի խանգարումներ։ Նա տառապում է նաև անբացատրելի ջերմությամբ, անորեքսիայով, արագ քաշի կորստով, մկանների, հոդերի և ոսկորների ցավերով։
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը օրերս տեսանյութ է հրապարակել «Վիվամեդ» կլինիկայից, որտեղ այժմ գտնվում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Երկրի իշխանությունները հայտնում են, որ բանտարկյալն իրականում ձևացնում է առողջական ծանր վիճակը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների խոսքով՝ նախկին նախագահը ինքնախեղումով է զբաղվում՝ ազատազրկումից խուսափելու համար։
Տեսանյութում հացադուլից հետո կիսահագնված, քիչ նիհարած Սաակաշվիլին է, անկողնում պառկած, նա պարբերաբար բուժանձնակազմի հետ է վիճաբանում, իրեր է նետում նրանց վրա, գոռում, իրեն մի քանի անգամ դիտավորյալ նետում գետնին, իսկ հաջորդ կադրերում, երբ մենակ է, շրջում է հիվանդասենյակում, ուտում և խմում, ծխում:
Սաակաշվիլին մեկնաբանել է Քրեակատարողական ծառայության հրապարակած տեսանյութը՝ նրանց գործողություններն անվանելով «անպարկեշտ»։
«Ինձ հետ ինչ պատահի, ամենից քիչ մեղավորը բժիշկներն են։ Եվ թող ոչ ոք չփորձի ձեռքերը սրբել նրանց վրա։ Ինչ վերաբերում է ինձ, դուք կարող եք իրականացնել ձեր հայտարարած սպանության ծրագիրը, բայց դուք չեք կարող կոտրել ինձ»,- Սաակաշվիլիի խոսքերն են մեջբերում վրացական լրատվամիջոցները։
Սաակաշվիլիի փաստաբանն ասել է, որ առանց բանտարկյալի համաձայնության բուժման վայրից կադրեր հրապարակելը քրեական հանցագործություն է, քանի որ դրանք պատկանում են անձնական տվյալների կատեգորիային։
Տեսանյութը պարունակում է կադրեր կլինիկայից տարբեր ամսաթվերով՝ օգոստոսի 9, հոկտեմբերի 4, դեկտեմբերի 12, սակայն որոշ տեսարաններում ամսաթիվը ջնջված է։
Պաշտպանական կողմը թեև մեղադրանքներ է հնչեցնում քրեակատարողական ծառայության հասցեին, սակայն նաև պնդում է, որ ինչես կադրերից երևում է՝ դեկտեմբերի 12-ին Սաակաշվիլին արդեն շարժվում է քայլակի օգնությամբ և ուժասպառ տեսք ունի։


Միաժամանակ, քրեակատարողական ծառայությունը պնդում է, որ տեսանյութում «հստակ երևում են Միխեիլ Սաակաշվիլիի իմիտացիոն գործողությունները, որոնց նպատակը արդարադատության իրականացմանը խոչընդոտելն է, հասարակությանը և միջազգային գործընկերներին մոլորեցնելը»։
Պետական գործակալությունը նախկին նախագահին մեղադրում է նաև անձնակազմի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ագրեսիվ պահվածքի մեջ։
Փաստաբանների պահանջով դատարանը պետք է քննարկի պատիժը հետաձգելու և Սաակաշվիլիին առողջական պատճառներով ազատ արձակելու հարցը։ Գործընթացը երկու անգամ հետաձգվել է։
Ինչպես հաղորդում է EADaily-ն, Սաակաշվիլին կալանքի տակ է անցած տարվա հոկտեմբերից։ Նա ապօրինի մուտք է գործել Վրաստան, որտեղ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ թաքնվելով սննդի մեքենայում, և երկու քրեական մեղադրանքով ձերբակալվել։ Վեց ամիս առաջ, մի շարք հացադուլներից հետո Սաակաշվիլիին բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա։
Սաակաշվիլիի ընտանիքը և համախոհները, որոնք նրա ազատազրկման սկզբից տարբեր ձևերով փորձում էին խուսափել նրա բանտում մնալուց, հայտարարեցին, որ նա թունավորվել է սնդիկով՝ նկատի ունենալով արտասահմանում «Empathy» ՀԿ-ի անցկացրած փորձաքննությունը, որը ՝ ըստ հրապարակված եզրակացության, նրա եղունգների և մազի քննությամբ ծանր մետաղներ էր հայտնաբերել: Իսկ հետո Սաակաշվիլիի պաշտպանական կողմը հայտարարեց, որ նրան թունավորել են մկնդեղով։
Վրաստանի իշխանությունները կոչ են արել ձեռնպահ մնալ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից։
Վրաստանի արդարադատության նախարարությունը դատաբժշկական գիտությունների ազգային բյուրոյին հանձնարարել է ստուգել՝ արդյոք կալանավորն իսկապե՞ս թունավորված է եղել։ Սակայն Սաակաշվիլին հրաժարվել է իշխանություններին վերլուծության համար նյութեր տրամադրել։
Նոյեմբերի 8-ին Սաակաշվիլիի պաշտպանությունը պնդում էր, որ վերջինս իբր ունեցել է 36 տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ դեմենցիա և տուբերկուլյոզ: Այնուհետ Սաակաշվիլիի կողմը խոսեց 20 ախտորոշման մասին։ Փաստաբանները նրա վիճակի «աղետալի վատթարացում» են պնդում։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը կոչ է արել Վրաստանի իշխանություններին թույլ տալ իրենտեսակցել բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին։
«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է, ես անձամբ, որպես Ուկրաինայի օմբուդսմեն, անհրաժեշտ եմ համարում համոզվել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին թույլ տալ ինձ տեսակցել Ուկրաինայի քաղաքացուն, ով այժմ գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոնում։
Տագնապ ու մտահոգություն է առաջացնում ծայրահեղ ծանր վիճակը, որում այժմ գտնվում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին։ Ուստի վրացական կողմը պետք է նրան ապահովի պատշաճ բժշկական օգնություն և բուժհաստատությունում պահելու պատշաճ պայմաններ։ Կամ հեշտացնել տեղափոխությունները եվրոպական կամ ամերիկյան բժշկական հաստատություններ»,-գրել է նա:
ստորև՝ հրապարկված տեսանյութն ամբողջությամբ
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսսա նահանգի նախկին նահանգապետ Սաակաշվիլին պատիժ է կրում և անազատության մեջ է, նա մեղադրվում է միանգամից մի քանի հոդվածներով՝ պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել 2003 և 2007 թվականներին։ Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չի եղել հայրենիքում, թեև բազմիցս խոստացել է դա անել։ 2015 թվականին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից:
Ուկրաինական քաղաքացիությունից էլ նա զրկվել էր 2017 թվականին: Ուկրաինայի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոն այդ մասին համապատասխան հրաման էր արձակել՝ ելնելով տվյալներից, որոնք իբրեւ թե Սաակաաշվիլին թաքցրել էր քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ:
2018-ի փետրվարին նրան արտահանձնեցին Լեհաստանին: 2021-ի մայիսի 28-ին Ուկրաինայի 6-րդ նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնեց Սաակաշվիլիի ուկրաիանական քաղաքացիությունը:
Նա հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի այդ, նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT