Տարիներ շարունակ նրանք որպես իշխանություն են մանդատ գողացել, այսօր էլ՝ որպես ընդդիմություն. Կոնջորյանը՝ ՀՀ քաղաքացիներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն այսօր Ազգային ժողովում վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ժամանակ խոսքը սկսեց՝ ընդդիմության կողմից նիստի հերթական բոյկոտը մեկնաբանելով: Ըստ նրա՝ սա ընդդիմության հերթական անտրամաբանական քայլն էր:

«Ընդդիմադիր խմբակցության քարտուղարի այն հայտարարությունը, թե սա մեկ քաղաքական ուժի կողմից պաշտոնի նշանակում կամ ընտրություն է, և իրենք կլքեն դահլիճը, տրամաբանական չէ, քանի որ տարրական դպրոցի տրամաբանությունն անգամ հուշում է, որ եթե ցանկանում եք, որ մեկ քաղաքական ուժի կողմից ընտրված որոշում չլինի, պետք է առնվազն մնալ և քվեարկել: Ես ամեն անգամ զարմանում եմ ընդդիմության ու տրամաբանության միջև փոխհարաբերությունների շարունակական ճգնաժամով»,- ասաց Կոնջորյանը:  

Վերջինս հիշեցրեց, որ այն 200 հազարից ավելի քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ընդդիմությանը, և նրանք այդ մանդատով պարտավորվում են ներկայացնել այդ քաղաքացիներին ԱԺ-ում նաև պաշտոնների ընտրության ընթացքում, ահա այդ քաղաքացիները ներկայացված չեն կարևորագույն պաշտոնների ընտրություններին և որևէ կերպ չեն մասնակցում:

«Այդ մարդիկ գողացել են ձեր մանդատը, և դուք չեք մասնակցել ՀՀ նախագահի ընտրությանը, ՀՀ գլխավոր դատախազի ընտրությանը, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, մի շարք դատավորների ընտրություններին և այսօր ևս չեն մասնակցում: Սիրելի քաղաքացիներ, ես հերթական անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այնպես, ինչպես տարիներ շարունակ նրանք որպես իշխանություն են ձեր մանդատը գողացել, այսօր էլ նրանք ձեր մանդատը գողացել են որպես ընդդիմություն, որովհետև շնորհիվ նրանց ձեր ընդդիմադիր ձայնը չի հնչում այս դահլիճում»,- նկատեց Կոնջորյանը:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերների կողմից ԱԺ նիստի բոյկոտը ժողովրդի կամքի նսեմացման հերթական ապացույցն էր, որը մեր ժողովուրդը տեսնում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3130 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել