Երևան
12 °C
Շատ քաղցր հայերեն էր խոսում, մշտապես սև ակնոցով էր, շատ էր արտասվում, մտահոգվում Հայաստանի համար։ 2017-ի հոկտեմբերին էր վերջին անգամ Շառլ Ազնավուրը Հայաստանում, վերջին համերգն էր մեր երկրում։
Հիշողությունները «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանինն են։
Այսօր մեծանուն հայը ֆիզիկապես չկա, սակայն կան արվեստասերներ ու արվեստագետներ, որոնք կարողանում են նրա արվեստն ու երաժշտությունն ապրեցնել, շարունակել շանսոնյեի ուղին ու աշխարհի տարբեր երկրներում արհեստավարժորեն ու գրագետ ներկայացնել նրան:
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի նախաձեռնությամբ Գյումրիում ներկայացվեց Շառլ Ազնավուրի կյանքի պատմությունը ներկայացնող «Ֆողմիդաբլը Ազնավուր» նախագիծը:
Աճեմյանի բեմում թևածեց ազնավուրյան երաժշտության թախծն ու սիրո ոգին՝ շնորհիվ պրոդյուսեր, ներկայացման բեմադրիչ Ժիլ Մարսալայի և մենակատար Ժյուլ Գրիսոնի, որն իր հազվագյուտ տաղանդով կարողացավ ամբողջացնել մեծ երաժշտի և մարդու կերպարը։
Մինչ այս համերգ-ներկայացումը Մարսալան մեկ այլ հաջողություն էլ ունեցել էր նույն ձևաչափով բեմադրված «Էդիտ Պիաֆ» համերգ-ներկայացմամբ։ Ցուցադրություն աշխարհի 50 երկրում և 1 մլն հանդիսատես։ Շառլ Ազնավուրի հաղթարշավը նոր է մեկնարկում։
200 ներկայացում 2011-ին է կայացել՝ մինչև կորոնավիրուսի համաճարակը, ևս 200-ը նախատեսված է առաջիկայում։


Գյումրիում «Ֆողմիդաբլը Ազնավուր»-ն ընդունվեց մեծ ջերմությամբ և հիացմունքով։
Իսկ թե ինչպե՞ս է ծնվել այս համերգ-ներկայացումը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ժիլ Մարսալան պատմում է․
«2017-ին սկսվեց այս պատմությունը, երբ մենակատար Ժյուլ Գրիսոնի հետ մեկնեցինք Նյու Յորք՝ Ազնավուրի համերգին մասնակցելու։ Դա հեքիաթային համերգ էր, և մենք առաջին շարքում էինք։ Մի անբացատրելի զգացողություն ունեցա, որը կյանքում չեմ ապրել։ Ազնավուրը երբ դուրս եկավ բեմ, այնպիսի լռություն էր, կարծես մարդ չկար դահլիճում։ Այնինչ 5000 հանդիսական կար։ Մինչ այդ Ազնավուրը տեսել էր Պիաֆը (- խմբ․ նկատի ունի «Էդիտ Պիաֆ» համերգ-ներկայացումը), տեսել ու շատ հավանել էր։ Ես ասացի՝ սիրելի Շառլ, կուզե՞ք՝ ձեր կարիերային նվիրված նման նախագիծ անեմ։ Ասաց՝ ինչո՞ւ չէ, և տվեց ինձ այդ լիազորությունն ու թույլտվությունը»։

«Ֆողմիդաբլը Ազնավուր»-ը գյումրեցի հանդիսատեսին տարավ Փարիզի «բոհեմական» միջավայր և ներկայացրեց աշխարհահռչակ շանսոնյեի անցած ճանապարհի ու կյանքի պատմությունը: Յուրաքանչյուրը զգաց Ազնավուրի ներկայությունը, քայլեց, ապրեց, սիրեց, հուզվեց ու ոգևորվեց շանսոնյեի հետ հենց այն միջավայրում, որում ապրել ու ստեղծագործել է լեգենդը։ Այս գործում մեծ էր հատկապես մենակատարի՝ Ժյուլ Գրիսոնի գործոնը։
«Մենք ընտրել ենք այնպիսի արտիստի, որը ոչ միայն լավ երաժիշտ լինի, այլ սիրի այս ոճը, երաժշտությունը և լինի գիտակ։ Ընտրել ենք սրտով և նրան, որը ոչ միայն կատարի, այլ նաև պրոպագանդի։ Սա շատ կարևոր նախապայման է, իսկ Գրիսոնը Ֆրանսիայում հայտնի երգիչ է։ Նա տաղանդ է և ֆրանսիական երաժշտության ֆանատ, որը կարողանում է բեմում մարմնավորել կերպարները։ Դժվար էր, բայց մենք գտանք նրան»,- հպարտանում է Ժիլ Մարսալան։




Մենակատար Ժյուլ Գրիսոնը և՛ երգում է, և՛ պարում, նվագում է կիթառ, դաշնամուր։
Շատ հետաքրքիր ու բացառիկ կազմով է ներկայացել «Ֆողմիդաբլը Ազնավուր»-ը։ Երաժիշտները ևս յուրաքանչյուրը մի քանի գործիքի է տիրապետում։ Այս միասնությամբ հանդիսատեսն իրեն զգաց մի քիչ ֆրանսիացի և մի քիչ հայ, այնպես, ինչպես Ազնավուրն էր իրեն բնութագրում՝ ասելով․ «Ես ֆրանսիացի հայ չեմ, ես հայ ֆրանսիացի եմ»։
Մինչ Գյումրու համերգը ևս մեկը տեղի է ունեցել Երևանում և անակնկալ մատուցել ներկաներին։ Այս մասին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն է պատմում։
Շառլ Ազնավուրի 1700 երգից 25-ն են ընտրել համերգ-ներկայացման համար, որոնցից 6-7 երգը բացառապես նորություն են եղել, դրանց մասին մինչ այս որևէ մեկը չի էլ իմացել։
«Դժվար է գնահատել իրենց ներդրումը նաև Ազնավուրի մահից հետո նրան առավել ճանաչելի դարձնելու հարցում։ Փաստորեն մեծ շանսոնյեի մահից հետո էլ նոր բաներ դեռ ունենք բացահայտելու»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը։



Երևանյան համերգից հետո նախագիծը Գյումրիում ներկայացնելն ինքնանպատակ չէ։ Հովհաննիսյանն ասում է՝ իրենց համար սա նոր քաղաքականություն չէ. լիովին գիտակցում են, թե որքանով է Գյումրին Ազնավուրինը և հակառակը։ «Ուստի չցանկացանք միայն Երևանում վայելել այս գեղեցիկ համերգը»,- նշում է նա։
Հարցազրույցի ավարտին Գյումրի ժամանած պրոդյուսեր, բեմադրիչ Ժիլ Մարսալան իրենց առաջիկա անելիքների մասին փոքրիկ անդրադարձ է անում։
Սիմֆոնիկ նվագախմբի հետ կներկայացնեն Էդիտ Պիաֆ։ Այս պահին կազմում են այն երկրների ցանկը, որտեղ համերգային շրջագայություններ են ունենալու, իսկ 2024-ին Ազնավուրի 100-ամյակին կնվիրեն Ազնավուր՝ սիմֆոնիկ տարբերակով։
Նշենք, որ «Ֆողմիդաբլը Ազնավուր» համերգ-ներկայացման և՛ երաժիշտները, և՛ պրոդյուսերը Հայաստանում են առաջին անգամ։







Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT