Երեխայի խնամքի նպաստ կստանան և՛ գյուղաբնակ, և՛ քաղաքաբնակ աշխատող և չաշխատող մայրերը. Նարեկ Մկրտչյան

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հիշեցրեց, որ դեռևս այս տարվա հոկտեմբերի 26-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ պետական նպաստների մասին օրենքում փոփոխություն է կատարել, որով վերանայվել են նպաստների գործող համակարգը և սահմանվել նոր չափեր:

«Համաձայն այդ փոփոխությունների՝ 2023 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողներից բացի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը:

Եթե երեխան ծնվել է 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո, և մայրը չի աշխատում, ապա ամսական կվճարվի 31 հազար 600 դրամ՝ գործող՝ 28 հազար 600 դրամի փոխարեն: Եթե մայրն աշխատում է, սակայն գտնվում է խնամքի արձակուրդում, կստանա 37 հազար 500 դրամ՝ գործող՝ 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ եթե մայրը որոշում է խնամքի արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքի, կպահպանվի ամսական 31 հազար 600 դրամ վճարը: Սա բավականին կարևոր կետ է, քանի որ գործող համակարգով աշխատանքից դուրս գալու դեպքում նպաստը կասեցվում էր»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ և՛ աշխատող, և՛ չաշխատող մայրերն ամսական կստանան 69 հազար 100 դրամ՝ գործող՝ 57 հազար 200 դրամի փոխարեն: Իսկ եթե խնամքի արձակուրդից հետո գյուղաբնակ մայրը աշխատանքի վերադառնա, կպահպանվի 63 հազար 200 դրամ խնամքի նպաստը:

«Սա ժողովրդագրական նշանակություն ունեցող կարևոր նախագիծ է, և Կառավարության մեր ծրագրում առանձին դրույթ ունենք, որ մենք պետք է շարունակենք բարելավել հնարավորությունը, որպեսզի ծնողները կարողանան համատեղել և՛ աշխատանքը, և՛ երեխայի խնամքի նպաստը»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9290 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը