120 հազար անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է և ո՛չ հանդուրժելի. Սերգեյ Սմբատյանը դիմել է մշակույթի ազդեցիկ գործիչներին

Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Սակայն ավելի քան 120․000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է և ո՛չ հանդուրժելի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այն ներկայացնում ենք՝ ստորև.

«Արցախում այսօր 120․000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։

Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։

Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։

Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։

Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։

Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1061 դիտում

Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս

Աշտարակում բեռնատարն անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վարչապետը հանդիպում է ունեցել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ. լուսանկարներ

Անհիմն հրաման է տվել հայկական կողմին՝ թողնել Սև լճի մարտական դիրքերը. Կարապետյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը ապօրինի կարգալուծություններով շուրջ 150 օծված եկեղեցականի է հեռացրել. Տեր Արամ

Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, երկու հոդվածով մեղադրանք է առաջադրվել

Իմիջիայլոց, ռուսական 3-րդ կարգի ցորենը արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց, ու բոլորս կերել ենք. Պապոյան

Սյունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Նոյեմբերի 16-ից շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. որոշ հատվածներում՝ ձնախառն անձրև

Տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու. Խանդանյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն. Խանդանյան

Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը

Սիմոնյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերը

Ճանապարհներ, ջրագիծ, լուսավորություն. Մեխակյանը ներկայացրել է՝ ինչ աշխատանքներ են իրականացվել Դողս համայնքում

Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակեր. շեշտը եղել է ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա

Տեղի կունենա մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճում ունեցող անձանց տարկետում տրամադրելու նիստը

ԱԺ փոխնախագահը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ, ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Ռիադում քննարկվել են Հայաստան-Սաուդյան Արաբիա տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները

Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Էդվարդ Ասրյանը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մասնակիցների հետ. լուսանկարներ

Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողի շահերը. Սերգեյ Բագրատյանը՝ նոր օրինագծի մասին

ՏԿԵ փոխնախարարը և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը քննարկել են համայնքային զարգացման ծրագրերը

«Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մաhացել. դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հաքան Ֆիդանը և Մարկո Ռուբիոն Սպիտակ տանը քննարկել են միջազգային հակամարտությունները

Արտակարգ դեպք Երևանում. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակահարել է 57-ամյա մորաքրոջը

Սարդարապատ գյուղի մսուր-մանկապարտեզը հիմնանորոգվել ու համալրվել է նոր գույքով. տեսանյութ

Հովհաննես Մովսիսյանը Հանրային հեռուստաընկերության տնօրենի պաշտոնում կլինի ևս 2 տարի

Հանդիպել են Արամ Ա-ն և Նենսի Փելոսին

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

ՀՀ-ին է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող 158 միլիոն 263 հազար դոլար արժեքով հողատարածք

Հրդեհ Սվերդլով գյուղում. այրվել են տներից մեկի տանիքն ու առաստաղը

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ապօրինի արդյունահանվել է 1500 խմ մարմարի հանույթ. շուրջ 24 մլն դրամով իրացվել է. կան ձերբակալվածներ. տեսանյութ

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան համագործակցության հնարավորությունները՝ արդյունաբերության և ԲՏ ոլորտներում

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորները դուրս են բերվել հատուկ տեխնիկայի կիրառմամբ

Որտեղ և երբ կարող է սպառողը ծանոթանալ հոկտեմբերին սպառած էլեկտրաէներգիայի քանակի, արժեքի մասին տեղեկատվությանը

Վրաերթ հյուրանոցային համալիրի մոտ. հետիոտնը մահացել է

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն

Աննա Հակոբյանի՝ սոցցանցում արված որ հրապարակումներն են ունեցել կես միլիոն և ավելի դիտում