Երևան
12 °C
Տոներն են մոտենում, և շատերը դրանք առանց հրավառությունների ու ճայթռուկների չեն պատկերացնում: Նախատոնական ու տոնական օրերին շտապօգնության կանչերի որոշ մասը հրավառություններից ու հրավառ նյութերից տուժելու հետևանքով են:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ այս տարի դեռ նման դեպքեր չեն արձանագրվել, իսկ անցյալ տարի դրանք շատ չէին, բայց, այնուամենայնիվ, տուժողներ եղել են. «Շատ չեն դեպքերը, սակայն եղել են, որ հրավառությունների հետևանքով տարբեր այրվածքներ ստացած երեխաների են բերել: Տուժողները հիմնականում երեխաներն են, սակայն լինում են դեպքեր, երբ 18 տարին լրացած և տարեց մարդիկ էլ են դիմում նման հարցով»:
Խոսելով հրավառություններն ու դրանց վաճառքը արգելող օրենքի նախագծի մասին՝ Թագուհի Ստեփանյանն ասում է, որ ուրախ կլինի, եթե այն ընդունվի, որից հետո կնվազեն նաև վերոնշյալ դեպքերը. «Օրենքն ընդունելուց հետո արդեն ավելի քիչ կօգտագործեն ճայթռուկներ ու պայթուցիկներ, հետևաբար գանգատներն էլ ավելի քիչ կլինեն»:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու որոշմամբ Երևանում հրավառությունները կթույլատրվեն միայն Ազատության և Հանրապետության հրապարակներում տոն օրերին ու բացառապես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։
Այս տարվա նոյեմբերին էլ շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի ղեկավարի կամ Կառավարության թույլտվությամբ, և միայն համայնքի թույլատրած վայրերում, ինչպես նաև հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություններին:
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լիահույս է, որ վերոնշյալ օրենքի նախագիծը կընդունվի:
«Օրենքը դեռևս հանձնաժողովի նիստում չի քննարկվել, սակայն կարծում եմ, որ այն կընդունի ԱԺ-ն: Բացի այդ, նաև Երևանի ավագանին հրավառությունների անցկացման հետ կապված որոշակի սահմանափակումներ է ընդունել: Թե դա ինչպե՞ս է վերահսկվում, այլ հարց է: Վերահսկողության հետ մենք ուղիղ կապ չունենք: Համաձայն եմ, որ առաջիկա ամանորյա տոները կդառնան գլխավոր չափանիշ, որ հասկանանք, թե այդ որոշումները որքանով են կյանքի կոչվում»,- ասում է պատգամավորը:
Վերջինիս խոսքով՝ ամեն մարդ տոնը մի կերպ է ընկալում ու նշում. «Մարդ կա՝ իր համար կարևորը ընտանիքով հավաքվելն է: Մարդ կա՝ ավելի հանգիստ է սիրում անցկացնել դրանք, մարդ էլ կա՝ ցուցադրական բաներ է սիրում: Հայաստանում միշտ այդ օրերին և հատկապես երեկոյան ժամերին հրավառություններից օգտվողները շատ-շատ են, և դա նրանց իրավունքն է, քանի որ կարող է այդպես են տոնն ընկալում: Սակայն պետք է հաշվի առնել, որ սեփական ցանկություններին ու ճաշակին զուգահեռ նաև չպետք է խախտել հասարակության իրավունքներն ու շահերը, ինչպես նաև անվտանգության նորմերը: Բազում դեպքեր են եղել, երբ հրավառություններից տուժել են հենց իրենք՝ օգտվողները»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT