Երևան
12 °C
2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր ընդունվել 8-ամյա աղջնակ: Երեխայի մոտ առկա էին եղել բաց զուգակցված գանգուղեղային վնասվածք, աջ ճակատ-գագաթ-քունքոսկրի բեկորային կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոնտուզիոն-հեմոռագիկ օջախներ, թոքերի սալջարդ, այլ զուգակցվող վնասվածքներ։
Մեծ ծավալի վիրահատություններից և շուրջ 40 օր բժշկական կենտրոնում բուժվելուց հետո 8-ամյա աղջնակը դուրս էր գրվել՝ աջ ճակատ-գագաթ-քունքային շրջանի գանգոսկրի մեծ դեֆեկտով։
8 ամիս անց նա կրկին ենթարկվել է վիրահատության՝ գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով։ Նմանօրինակ վիրահատություն առաջին անգամ է կատարվել Հայաստանում։
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ չափերի մեծացման հնարավորությամբ տիտանե կոնստրուկցիան եզակի և բացառիկ է։
«Հայաստանում, տարածաշրջանում և մեր ունեցած տվյալներով՝ աշխարհում առաջին նմանատիպ իմպլանտն է տեղադրվում։ Այն հնարավորություն է ստեղծում երեխայի գանգի աճման ընթացում կենտրոնախույս տեղաշարժվելու՝ ըստ գանգի աճման ուղղությունների»,- մանրամասնում է մասնագետը։
Վիրահատված աղջնակը այս պահին գտնվում է բժշկական կենտրոնի նյարդավիրաբույժների մշտական հսկողության տակ։ Ներկայումս նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դալլաքյանի վստահեցմամբ՝ վիրահատությանը ԲԿ-ի բժիշկները պատրաստված էին, ունեին անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ։ Նա նկատում է, որ դրա հիմնական առանձնահատկությունը իմպլանտի բացառիկ հատկանիշներն են։ Միևնույն ժամանակ բժիշկն ասում է՝ քննարկումներ են եղել նաև արտասահմանյան գործընկերների հետ:
«Իմպլանտի տեղադրման հիմնական ռիսկը դրա ոչ արդյունավետ լինելն էր, սակայն գլխի հաջորդ ԿՏ հետազոտությամբ պարզ դարձավ, որ այն արդեն որոշակի ընդարձակվել էր։ Այսպիսով, կարող ենք հաստատել, որ կոնստրուկցիայի նման կառուցվածքը արդարացված էր»,- նշում է նա:
Տեղադրված իմպլանտը երեխայի օրգանիզմի զարգացմանը որևէ կերպ չի խոչընդոտելու, ասում է Դալլաքյանը, ընդհակառակը, տվյալ կառուցվածք ունեցող իմպլանտը գանգի աճին զուգահեռ հնարավորություն կունենա չափերով մեծանալու՝ գանգի արտաքին ճշգրիտ տեսքը ապահովելու և գլխուղեղը պաշտպանելու նպատակով։
8-ամյա աղջնակի համար կրանիոպլաստիկան տիտանե իմպլանտն անհատական է և ստեղծվել է նրա գլխի ԿՏ հետազոտության հիման վրա լազերային 3 D աճեցման եղանակով։
Իմպլանտը թանկարժեք է, այն ստեղծել է Hyebrid Technologies ընկերությունը և ամբողջությամբ անվճար տրամադրվել երեխային։
Կատարված աննախադեպ վիրահատության համար «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը «Armenian tomorrow's technology» միջոցառման շրջանակներում, որը կազմակերպել է Hyebrid Technologies ընկերությունը, նաև հատուկ մրցանակի է արժանացել։ Կենտրոնի գլխավոր բժշկի խոսքով՝ սա նոր հաղթանակ է հայաստանյան բժշկության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT