Երևան
12 °C
ՎՏԲ-Հայաստան բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։ Նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների թիվն աճել է 69%-ով։ Դեկտեմբերին բանկն ընդլայնել է փոխանցումների հնարավորությունները, և այժմ երկրի բնակիչները կարող են ՀՀ դրամով գործարքներ կատարել առանց արտարժույթի փոխարկման ծախսերի:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՎՏԲ-Հայաստան բանկի մամլո ծառայությունը։
Հայաստանից Ռուսաստան ՀՀ դրամով դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է հաշիվ բացել ՎՏԲ-Հայաստան բանկում և նշել ստացողի՝ ՀՀ դրամով հաշվեհամարը Ռուսաստանի ՎՏԲ բանկում։ Ծառայությունը հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերում․ հետագայում բանկը նախատեսում է այն հասանելի դարձնել նաև հեռահար ուղիներով։
Ռուսաստանում ստացողի հաշվին գումարը կմուտքագրվի մեկ օրվա ընթացքում։ Հաճախորդը կարող է ՀՀ դրամը փոխարկել այլ արժույթի ռուսաստանյան ՎՏԲ բանկի մասնաճյուղերում կամ փոխարկել շահավետ փոխարժեքով ВТБ Онлайн հավելվածում:
Յուրաքանչյուր գործարքի միջնորդավճարը կազմում է գումարի 2%-ը, նվազագույնը՝ 1,5 հազ. ՀՀ դրամ:
«Մենք շարունակում ենք նկատել Հայաստանից դեպի Ռուսաստան միջազգային փոխանցումների ծավալների աճի միտում։ Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում երկրի բնակիչները ռուս օգտատերերին փոխանցել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ, իսկ գործարքների թիվը հասել է 52 հազարի, ինչը 69%-ով գերազանցում է նախորդող տարվա ցուցանիշը։ Ֆինանսական նոր իրավիճակում զգալիորեն փոխվել են դրամական միջոցների միջազգային փոխանցումների մեզ սովորական դարձած եղանակները, բացի այդ, զգալիորեն թանկացել են արժույթի փոխարկման գործառնությունները։
Այս ֆոնին ՎՏԲ-ն մշակել է ծառայություն այն հաճախորդների համար, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում դեպի Ռուսաստան. նոր ծառայությունը կօգնի միջոցներ ստանալ անմիջապես դրամային հաշիվներին՝ առանց արտարժույթի փոխարկման լրացուցիչ կորուստների»,-նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալի ԺՊ Տարաս Կլադչենկոն:
Անցյալ տարվա ընթացքում ՎՏԲ-ն ակտիվորեն մշակել է միջազգային փոխանցումների այլընտրանքային տարբերակներ։ Բանկը մեկնարկել է դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան ՀՀ դրամով՝ շահառուի բանկային տվյալների միջոցով: Փոխանցումը կատարելու համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն:
Բանկը մեկնարկել է նաև իր սեփական ծառայությունը՝ ռուսաստանյան հաճախորդներից ՀՀ դրամով ակնթարթային փոխանցումներ բջջային հեռախոսահամարով՝ ВТБ Онлайн հավելվածի միջոցով։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր գործառույթը։
Փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT