ԱԺ նախագահի նոր` BMW 750li «հասարակ մեքենան»

19/05/2011 schedule12:56

Նկարում պատկերված ավտոմեքենան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նոր մեքենան է, որի գործարանային արժեքը ավելին քան 100 հազար դոլար է: Եթե սրան գումարենք նաեւ մաքսազերծման արժեքը եւ «կոմպլեկտացիան», կստացվի զգալիորեն ավելի մեծ գումար: Երեկ, երբ Հովիկ Աբրահամյանին հարցրինք, թե ԱԺ նախագահի հին մեքենան ինչ է արել եւ նորն ինչ միջոցներով է գնել, նա ասաց. «Հիմա, որ տեսաք, Հունգարիայի խորհրդարանի նախագահն էր դրա մեջ: 2 մեքենա կա, մեկը, որ առել էր Արմեն Խաչատրյանը այն ժամանակ, մի հատ էլ մենք նոր ենք գնել, ստեղ է հիմա»: Ե՞րբ եք գնել` հարցրինք: «Դեկտեմբերին, գնել ենք 2 հատ, կառավարությունը գնել է մի հատ վարչապետի համար, մի հատ` ինձ»: Իսկ հինը ինչո՞վ «ձեռք չէր տալիս»` մեր հարցին ԱԺ նախագահը պատասխանեց. «Հինը բռոն է (նկատի ունի զրահապատ է- խմբ), ես բռոն չեմ ուզում նստեմ: Սա բռոն չի, հասարակ մեքենա է»: Ի՞նչ արժի, հարցրինք: «Չեմ էլ իմանում, կառավարությունն է գնել»,- ասաց նա: Բյուջեի հաշվին` նկատեցինք մենք: «Կարող է՞ մեր հաշվին է գնել, բա բյուջեի հաշվին պիտի գնի: Եթե դու գտնում ես, քո տենց ակադեմիկ լինելով, որ Ազգային ժողովի նախագահը պիտի մեքենա չունենա, վարչապետը չունենա, սխալվում ես»,- ասաց Աբրահամյանը: Երբ նկատեցինք, որ ԱԺ նախագահն արդեն մեքենա ուներ, այն էլ` զրահապատ, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ասում եմ, ես բռոն չեմ նստում, բռոնը հյուրերի համար է, «для гостей»: Հետո պարոն Աբրահամյանը մեզ բացատրում էր, որ ԱԺ նախագահի զրահապատ, այսինքն` հին մեքենան BMW 6 էր, իսկ նորը` BMW 750LI-ը, հասարակ մեքենա է: «Որ խփեմ էլ, ոչինչ»,- կատակեց նա: Երբ հարցրինք` կարելի՞ է նկարել, Հովիկ Աբրահամյանն իր գլխավոր թիկնապահին հանձնարարեց ուղեկցել մեզ` մեքենան նկարելու` հավելելով. «Տեսնո՞ւմ ես, ինչ դեմոկրատ եմ»: «Ահագին առաջընթաց է»,- խոստովանեցինք մենք: Հուսանք ընդամենը, որ վարչապետի նոր BMW 750LI-ն թերեւս կնպաստի կառավարության գործունեության արդյունավետությանը, իսկ Ազգային ժողովի նախագահի BMW 750LI-ն` խորհրդարանի դերի բարձրացմանը: Անհասկանալի մնաց միայն մի բան` ինչու Հովիկ Աբրահամյանը զրահապատ մեքենա չի նստում: Սույն հարցը չհասցրինք նրան ուղղել: Երեկ չկարողացանք ճշտել նաեւ, թե ինչ է վարչապետն արել իր հին մեքենան եւ ինչով այն նրան դուր չէր գալիս կամ` ինչու է որոշել նորը գնել: Նրա մամուլի խոսնակի բջջայինն անհասանելի էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1025 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին