Երևան
12 °C
«Մենք՝ որպես իշխանություն, պատասխանատու ենք խորհրդարանի բնականոն աշխատանքի համար, ու չնայած նրան, որ ընդդիմության ընտրողներն իրենց ձայնը մեզ չեն տվել, բայց մենք ևս նրանց պատգամավորներն ենք, ու մեր ընտրած որոշումներն ազդում են թե՛ մեզ ընտրողների, թե՛ չընտրողների կյանքի վրա»:
Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ընդդիմության վարքագծին:
«Տևական ժամանակ անձամբ տեսել եմ, թե ինչպես են տարբեր միջոցառումների համար տեղեր նախատեսված եղել ընդդիմադիրների համար, սակայն նրանք բազմիցս բոյկոտել են և չեն եկել, որն էլ իր հերթին կազմակերպիչների համար առաջացրել է որոշակի խնդիրներ»,- նշեց նա:
Կոնջորյանը, արձագանքելով Իշխան Սաղաթելյանին և Սեյրան Օհանյանին մանդատներից զրկելու հարցին, նշեց, որ իրենց մոտ անձնավորված քննարկումներ չեն եղել. «ՔՊ-ն ունի որոշում՝ չդիմել Սահմանադրական դատարան: Ամեն դեպքում, ուզում եմ նշել՝ քանի որ ընդդիմության ներկայացուցիչներն այսօր չէին մասնակցել նիստին, հարցն ինքնըստինքյան տեղափոխվելու է հաջորդ շաբաթ, սակայն դրանից մեր որոշումը չի փոխվելու»:
Վերջինիս դիտարկմամբ՝ առաջիկայում չի բացառվում, որ կլինեն այլ որոշումներ ևս, քանի որ ամեն որոշում կատարվում է հանուն խորհրդարանում իրականացվող որևէ դրական փոփոխության:
«Նախկին որոշման ժամանակ, երբ որոշեցինք հնարավորություն տալ ընդդիմադիրներին պատշաճ կերպով ներկայանալ նիստերին, ոչ բոլորը, բայց նրանց մի մասը սկսեցին գալ աշխատանքի: Հույս ունեմ՝ ներկայումս էլ կվերադառնան բնականոն աշխատանքի, քանի որ դա է միակ ժողովրդավարական ինստիտուցիոնալ ճանապարհը»,- շեշտեց պատգամավորը:
Կոնջորյանը հույս ունի, որ ամեն բան կկարգավորվի, սակայն եթե ընձեռված հնարավորության պարագայում տուժի ԱԺ-ն ու դրանում տարվող աշխատանքները, հաջորդ անգամ հարցը նորից քննարկման կդրվի:
«Բոլոր գործընթացները տեղի են ունենում՝ ժողովրդավարության և մեր օրենսդրության համաձայն: Մեզ համար ժողովրդավարական կառուցակարգերը կարևոր են, որոնցով էլ առաջնորդվում ենք: Առհասարակ, քաղաքական բոյկոտը մի բան է, քաղաքական անպատասխանատվությունը՝ այլ բան: Ժողովրդավարությունը չի ենթադրում ամենաթողություն և ում խելքին ինչ փչի, պետք է անի: Պետք է օգտվել ընձեռված քաղաքական գործիքակազմից, սակայն պայքարը չպետք է լինի ինքնանպատակ: Երբ ընդդիմության մոտ չի ստացվում փողոցային պայքարը, պետք է նստի, մտածի և վերաիմաստավորի իր պայքարի մեթոդաբանությունը, ու մենք էլ պետք է կատարենք օրենսդրական մեր լիազորություններն ու պարտավորությունները, որովհետև յուրաքանչյուր քաղաքական քայլից առաջ պետք է հաշվի առնել դրա հետևանքները»,- կարևորեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT