Երևան
12 °C
Այսօր Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպում ունեցանք Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայ-էստոնական հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին վերաբերող հարցեր:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ շարունակելով.
«Ես նաև առանձին հանդիպում ունեցա Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամմի և խմբի անդամների հետ, որի ընթացքում մանրամասն ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող իրավիճակը։ Հատուկ ուշադրություն դարձրեցի Ադրբեջանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերի 12-14-ին իրականացրած ագրեսիային Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ինչպես նաև շեշտեցի այդ ագրեսիայից հետո սահմանային անվտանգության գործում ԵՄ ունեցած դերակատարման կարևորությունը, հատկապես դիտորդական առաքելության տեղակայմամբ, ինչպես նաև աջակցություն խնդրեցի դիտորդական առաքելության երկարաձգման հարցում։
Գործընկերներիս ներկայացրեցի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մանրամասները, ինչի հետևանքով մեր 120.000 հայրենակիցներ զրկված են ազատ տեղաշարժի, սննդով ու դեղորայքով պատշաճ ապահովման հնարավորություններից, որն ըստ էության հումանիտար աղետի է բերելու և միտված է հայկական բնակչության էթնիկ զտմանը, ինչը ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Խնդրեցի նրանց խորհրդարանական դիվանագիտության գործիքների կիրառմամբ նպաստել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։
Բարեկամական խմբի անդամներին հրավիրեցի Հայաստան՝ տեղում ծանոթանալու վերջին տարիներին տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անվտանգային իրավիճակին, ինչը սիրով ընդունվեց»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT