Մեզ ուզում են գլխատել, եթե 2 ամիս խորհուրդ չընտրենք, բուհը կարող է լուծարման գնալ. Բրյուսովում ճգնաժամը պահպանվում է

Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանում ճգնաժամը շարունակվում է և ավելի խորանում:

Կրթական հաստատության փոխռեկտոր Ցոլակ Ակոպյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ բուհի անձնակազմը ստեղծված իրավիճակում չի կողմնորոշվում՝ ի վերջո ռեկտոր ունե՞ն, թե՞ ոչ։

«Բուհն իր բնականոն գործունեությունն իրականացնում է։ Խոչընդոտներ չունենք, քննաշրջանն անցած շաբաթ ավարտվել է։ Սակայն երկու ճգնաժամային խնդիր կա. չունենք ռեկտոր, չեն հաստատել մեր վերընտրված ռեկտորի ընտրության արդյունքները, մեզ ուզում են գլխատել։ Բուհի ռեկտորը պետք է լինի վերընտրված Կարինե Հարությունյանը։ Նաև չունենք հոգաբարձուների խորհուրդ։ Պետք է ձևավորվի այն, քանի որ շատ խնդիրներ են առաջանում։ Օրինակ՝ բուհի բյուջեն չենք հաստատել, աշխատավարձերի տրամադրման խնդիր կարող է առաջանալ»,- մեր զրույցում նշում է Ակոպյանը։

Նրա խոսքով՝ համալսարանն ընտրել է հոգաբարձուների խորհրդի իր 10 անդամին, 5-ը՝ դասախոսական կազմից, 5-ին էլ առաջադրել է բուհի ուսանողական խորհուրդը։ Ընտրության մասին տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի մինչև հունվարի 30-ը խորհուրդը ձևավորվի, հակառակ դեպքում բուհը կարող է լուծարվել։ Ըստ ռեկտորի, սակայն, մինչ այս պահը արձագանք չեն ստացել դեռ: 

«Փաստացի մենք չունենք ռեկտոր և չենք կարողանում հասկանալ՝ գոնե ունե՞նք ռեկտորի պարտականությունները կատարող անձ։ Դիմել ենք ԿԳՄՍՆ, վարչապետի աշխատակազմ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, արդարադատության նախարարություն, որևէ տեղից չունենք պատասխան։ Եթե երկու ամիս խորհուրդ չընտրենք, ապա կարող է արդարադատության նախարարի համանով ձևավորվել երեք հոգանոց խորհուրդ, և բուհը դատական կարգով լուծարման գնա»,- մտավախություն է հայտնում պրոռեկտորը՝ հավելելով՝ նման պարագայում պատրաստ են դուրս գալ պայքարի։

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել էր, որ քայլեր են ձեռնարկում՝ բուհի խորհուրդը ձևավորելու համար:

«Նախարարությունը բոլոր քայլերը ձեռնարկում է՝ ելնելով այն իրավիճակից, որը կա։ Այս պահին մեր խնդիրն է նորից կազմակերպել բուհի խորհուրդը, որովհետև ունենք բավականին լուրջ հարցեր, որոնք առաջ են բերում բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջ են բերում վստահության հարց խորհրդի գործունեության վերաբերյալ»,- նկատել էր Անդրեասյանը՝ հավելելով, որ խորհուրդը կձևավորվի, և բուհի գործունեությունը կվերականգնվի։

Նշենք, որ բուհի ռեկտորի ընտրության հետ կապված դատարան երկու հայց կա այս պահին ներկայացված: Մեկը ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Նշենք, որ հունվարի 11-ին լրացել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա արձակուրդ է մեկնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39011 դիտում

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով