Երևան
12 °C
Հայերի հետ կապված իր մանկական տպավորությունները Տոլոսան ուսանողներին պատմել է, որպեսզի կարողանա ներկայացնել, թե ինչու հայերը հենց Հայաստանում հաջողակ չեն: «Հայ գործարարի հաջողության հասնելու միակ խոչընդոտը միջավայրն է, աշխատանքի պայմանները»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը եւ ավելացրել, թե Հայաստանում մեծ հնարավորություններ կան առանց նշանակալից ֆինանսական ծախսերի բարելավել բիզնես միջավայրը: Դրա համար, ըստ Տոլոսայի, պետք է ընդամենը քաղաքական կամք եւ համապատասխան կուլտուրա: ԱՄՀ ներկայացուցչի կարճ եւ հստակ այս խոսքերին թերեւս ոչինչ չես ավելացնի` ամեն ինչ ասված է: Նույնիսկ միջազգային ֆինանսական հզորագույն այս կազմակերպության որեւէ ներկայացուցչի նման արտահայտությունները թերեւս հատուկ ուշադրություն չէին գրավի, եթե չլինեին նույն Տոլոսայի` վերջին երկու տարիների ընթացքում արտահայտած այլ մտքեր: Ուրեմն, ի՞նչ է ուզում ասել Տոլոսան: Նրա ասածներից ստացվում է, որ ներկայումս բիզնես միջավայրը շատ վատն է, եւ դա խոչընդոտ է տնտեսության զարգացման համար: Որպեսզի այդ միջավայրը բարելավվի, անհրաժեշտ է քաղաքական կամք: Տվյալ դեպքում խոսքը, բնականաբար, իշխանության, կամ ինչպես եվրոպացիներն են նման դեպքերում արտահայտվում, կառավարության քաղաքական կամքի մասին է: Ուրեմն ստացվեց, որ եթե բիզնես միջավայրը չի բարելավվում, նշանակում է` կառավարությունը չունի քաղաքական կամք եւ նաեւ համապատասխան կուլտուրա: Այդպես չէ՞: Տոլոսայի խոսքերից ստացվում է հենց դա: «ԱՄՀ-ն աջակցում է այն ծրագրերին, որոնք էվոլյուցիոն ճանապարհով կհանգեցնեն լուրջ արդյունքների»,- այս տարվա մարտի 11-ին Երեւանում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ հայտարարեց Գիլերմո Տոլոսան: «Էվոլյուցիոն ճանապարհ» բառակապակցության ամենամեծ սիրահարը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Այլ կերպ ասած, Տոլոսան աջակցում է Տիգրան Սարգսյանի «էվոլյուցիոն ճանապարհին»: Այդ «ճանապարհով» եւ Տիգրան Սարգսյանի «գլխավորությամբ» Հայաստանը գնում է արդեն երրորդ տարին, ընդ որում, ԱՄՀ աջակցությամբ: Ընդամենը մեկ ամիս առաջ` ապրիլի 15-ին Տոլոսան իր ասուլիսում հայտարարեց, թե «Հայաստանում բարեփոխումների գործընթացը շարունակում է ճիշտ ուղղությամբ ընթանալ...»: Եւ ուրեմն, ինչ է ստացվում: Ստացվում է, որ գոնե մինչեւ այս տարվա ապրիլի 15-ը ԱՄՀ-ի կարծիքով Հայաստանը գործող իշխանության գլխավորությամբ երեք տարի գնում էր էվոլյուցիոն ճանապարհով, որը պետք է «լուրջ արդյունքների հանգեցներ», ընթանում էին բարեփոխումներ, որոնց ուղղությունը ճիշտ էր: Իսկ երեկվա դրությամբ հանկարծ պարզվում է, որ իշխանությունը քաղաքական կամք եւ համապատասխան կուլտուրա չունի, եւ այդ իսկ պատճառով բիզնես միջավայրը չի բարելավվում: Սա ի՞նչ է` դիրքորոշման փոփոխությո՞ւն: Նշանակում է ԱՄՀ-ն այլեւս չի՞ աջակցում «էվոլյուցիոն ճանապարհին»: ԱՄՀ-ն արձանագրում է, որ գործող կառավարությունը լիովին տապալվե՞լ է: Առաջին հայացքից կարող է հենց այդպես էլ թվալ: Բայց միայն առաջին հայացքից: ԱՄՀ ներկայացուցչի հաջորդ հրապարակային ելույթում, գրազ գանք, կլսենք, որ Հայաստանում բիզնես միջավայրը արդեն իսկ բարելավված է, որովհետեւ, ասենք, իրավաբանական անձ գրանցելու համար պահանջվող ժամանակը կրճատվել է, կամ ընկերությունները հարկային մարմնին ավելի քիչ հաշվետվություններ են ներկայացնում: Կանցնի մի քանի շաբաթ, եւ Տոլոսան կասի, որ Հայաստանում ստվերային տնտեսության կրճատման ընթացքը դանդաղ է: Դրանից էլ մի քանի շաբաթ հետո կասի, թե ստվերի կրճատման համար լավ նախադրյալներ են ստեղծվել եւ այլն, եւ այսպես շարունակ: Իհարկե, ձեւակերպումները հենց այսպիսին չեն լինի, բայց տոնայնությունը կանխատեսելի է: Սա եղունգ նայելով չէ, որ ասում ենք: Կա դառը փորձ: Օրինակ, 2009-ի հունվար-փետրվարին նույն այս կառավարությունը եւ նույն այս Կենտրոնական բանկը, ի հեճուկս ԱՄՀ սկզբունքների, Հայաստանում իրականացնում էին դրամի ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, ու հարյուրավոր միլիոն դոլար մսխվեց այդ երկու ամսվա ընթացքում: ԱՄՀ-ն ոչ մի ծպտուն չհանեց: Նույնիսկ պաշտոնապես չորակեց, որ Հայաստանում իրականացվում է ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն: Եւ միայն մի քանի ամիս անց ԱՄՀ այն ժամանակվա ներկայացուցիչ Նինկե Օմեսը հանդես եկավ ասուլիսում ու քննադատեց իշխանությանը: Բնական հարց է ծագում` ինչո՞ւ: ԱՄՀ այս պահվածքը մի քանի բացատրություն ունի: Այդ քննադատությունից հետո ԱՄՀ-ն խոշորածավալ նոր վարկ տրամադրեց Հայաստանին, եւ նաեւ այդ վարկի պատճառով ՀՀ արտաքին պարտքը կրկնապատկվեց: Դրանով ՀՀ-ի կախվածությունը ԱՄՀ-ից ավելի մեծացավ: Բացի այդ, չի կարելի չհամաձայնել այն կարծիքների հետ, որ 2009-ին ֆիքսված փոխարժեքի համար իշխանություններին չքննադատելը ուներ նաեւ հստակ քաղաքական նպատակ: ԱՄՀ-ն այդպիսով փայփայում էր գործող իշխանությանը եւ իր մասնակցությունն էր բերում իշխանափոխության կասեցման գործին, ինչը իրականացնում էին արեւմտյան կառույցները, այդ թվում նաեւ ֆինանսական կազմակերպությունները: Հիմա պարզվում է, որ իշխանափոխության գործընթացը առնվազն շատ դժվար է կասեցնել, եւ հիմա վերը նշված կառույցների ներկայացուցիչները արագ չեն կողմնորոշվում, թե ինչպես արտահայտվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT