Երևան
12 °C
ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է Ազգային ժողովի պատգամավորների հարցերին։
Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ-ն և հրապարակել հարցուպատասխանն ամբողջությամբ։
Հարց (Ծովինար Վարդանյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Պարոն Միրզոյան, վերջերս հայտնի դարձավ, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: Կարող եք նշել, թե ինչ փուլում է գտնվում հատուկ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունը, մասնավորապես` երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև Ձեզ, ինչպես իրավացիորեն նշեցիք, հանրահայտ է արդեն, որ վերացվել է երկու երկրների միջև օդային բեռնափոխադրումների արգելքը: Ես սա գնահատում եմ որպես բավականին դրական քայլ և էական առաջընթաց մեծ երկխոսության գործընթացում, բայց ինչպես նաև նշեցիք, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն առայժմ ընթանում է: Եվ մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաև մյուս պայմանավորվածությունները, մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում իրականություն կդառնան: Իրականում բավականին երկար ժամանակ է արդեն մեր երկու հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպում տեղի չի ունեցել, փոխարենն արդեն փորձագետների մակարդակում ավելի գործնական քննարկումներ են եղել, հանդիպումներ են եղել: Եվ կրկնում եմ, քայլը դրական է, սպասում ենք մյուս թեմաների մարմնականացմանը, այսպես ձևակերպեմ:
Արձագանք (Ծովինար Վարդանյան). Պարոն Միրզոյան, իսկ մոտակա ժամանակահատվածում նախատեսվում են արդյոք բարձրաստիճան շփումներ երկու երկրների պաշտոնյաների միջև:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Հատուկ ներկայացուցիչների հանդիպում այս պահին առայժմ նախատեսված չէ, այսինքն պայմանավորվածություն դեռևս չկա: Բայց ես ուզում եմ տեղեկացնել, որ ես կրկին, ինչպես և անցած տարի, Թուրքիայի արտգործնախարարությունից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և, ըստ ամենայնի, կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար նաև կլինի հանդիպում և քննարկում: Ես կարծում եմ, սա շատ կարևոր է նաև երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և ավելի կոնկրետ, առարկայական արդյունքների հանգեցնելու համար: Շնորհակալություն:
Հարց (Լիլիթ Մինասյան). Դեկտեմբերի սկզբին հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի իր առաջարկները: Մինչ այս պահը ինչ արձագանք ունենք այս ուղղությամբ:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Տիկին Մինասյան, իրավացի եք: Մենք, եթե կհիշեք, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը, ենթադրաբար, պիտի շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Հասկանալի պատճառներով չմասնակցեցինք, բայց, միևնույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին:
Տեղեկացնեմ, որ որպես կանոն այդպես է ընթացել մինչ այժմ գործընթացը՝ նախագծի շուրջ լինում են ադրբեջանական, այնուհետև՝ հայկական, այնուհետև՝ ադրբեջանական առաջարկներ. աշխատանքային պրոցեսն եմ փորձում ներկայացնել: Ենթադրաբար, մինչև այն պահը, որ ամբողջությամբ համաձայնեցված տեքստ հնարավոր կլինի ունենալ:
Եվ, ահա, մենք մեր հերթական առաջարկները և դրանց կից հիմնավորումներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին, և արդեն, կարելի է ասել, մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք: Եվ այստեղ, ըստ այդմ, ես ուզում եմ ընդգծել, որ թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում և, մասնավորապես` խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Կրկնում եմ, մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պիտի լինի, որը մինչ այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից, գոնե մինչ այս պահը, կրկնում եմ, ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում եք սադրիչ գործողությունները և՛ Լաչինի միջանցքում, և՛ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումն Ադրբեջանի կողմից:
Արձագանք (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն տեղեկության համար: Եվ երկրորդ հարցս: Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԵՄ-ի կողմից Հայաստան է ուղարկվելու նոր երկարաժամկետ առաքելություն: Կխնդրեմ նաև մանրամասներ հայտնել այս ուղղությամբ: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Նախ ես ուզում եմ կրկին անգամ առիթն օգտագործել և հայկական կողմի գնահատանքը հնչեցնել ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: Ուզում եմ ասել, որ այս առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում:
Կարծում եմ, ավելորդ է նույնիսկ նշել, որ մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող և կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ, մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե ԵՄ կողմից այդպիսի որոշում ընդունվի, և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ:
Հարց (Լիլիթ Ստեփանյան). Պարոն Միրզոյան, հարցս Ձեզ եմ ուղղում: Ինչպես գիտենք, երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ նախաձեռնվեց ՀՀ խնդրանքով, և որի ընթացքում մենք՝ այսինքն հայկական կողմը, ներկայացրեց մեր հիմնական խնդիրները, որոնք վերաբերվում էին Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը, ինչպես նաև՝ Հայաստան և Ադրբեջան հարաբերություններին: Կխնդրեի մանրամասներ ներկայացնել նիստի քննարկումից, ինչ արձագանքներ գտան Ձեր կողմից բարձրաձայնված դիրքորոշումները:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Այո, երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել Խորհրդի հատուկ նիստ մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով, և այնտեղ նախ ես եմ հանդես եկել զեկուցմամբ, ելույթով և ապա մյուս անդամ երկրները կամ կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել: Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով, և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ:
Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ, և այդ ելույթներից ակնհայտ էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում և՛ ում կողմից ինչ է խախտվել, այդ թվում և՛ ում կողմից ինչ է արվում, ինչպիտի պարտավորություններ կան, որոնք խախտվել են, ովքեր են խախտել և ինչպիսի պարտավորություններ կան, որոնք պիտի իրականացվեն, բայց չեն իրականացվում: Կրկնում եմ, հստակ գիտակցում կա և ոչ միայն ԵԱՀԿ-ում: Դուք դա կարող եք տեսնել նաև առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներից, և կարծում եմ, որ այս միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու:
Արձագանք (Լիլիթ Ստեփանյան). Շնորհակալություն տեղեկության համար, և շարունակելով միջազգային հարթակներում ՀՀ հիմնախնդիրների բարձրացման թեման՝ կխնդրեի ներկայացնեք, պարոն Միրզոյան, թե ՄԱԿ-ի ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում: Ինչպես բոլորս հիշում ենք, նախորդ տարվա վերջին ՀՀ խնդրանքով ՄԱԿ ԱԽ-ում դարձյալ մեծ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում դարձյալ մեծ քննարկում տեղի ունեցավ, որի ընթացքում ծավալվեցին և քննարկվեցին հայ-ադրբեջանական հարաբերությունները: Ինչ ակնկալել այդ հարթակից: Եվ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դուք վերջերս հեռախոսազրույց եք ունեցել նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ և կարևորել և շեշտադրել եք միջազգային առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ: Քանի որ Դուք անձամբ եք ներգրավված այս գործընթացում և ավելի մոտ եք կանգնած միջազգային գործընկերների տրամադրվածություններին և տրամադրություններին, կցանկանայի կիսվեիք մեզ հետ, թե ինչ նախադրյալներ կան, կամ ինչ պայմաններ են ստեղծվել, որպեսզի մենք ակնկալենք ինչ-որ բան կամ սին հույսեր չունենանք:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ: Եթե կհիշեք, դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասն օկուպացնելուց հետո ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները՝ բավական երկար տարիների ընդմիջումից հետո: Եվ այժմ, ահա, Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի բլոկադայից հետո մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ ԱԽ-ում: Եթե ճիշտ եմ հիշում, դեկտեմբերի 20-ին սկսվեցին այդ քննարկումները: Նաև հրապարակային դիրքորոշումներ կրկին ԱԽ անդամ-երկները հայտնեցին, և յուրաքանչյուր ոք աշխարհում կարող է կոնկրետ երկրների դիրքորոշումների և դրանց նրբությունների մասին տեղեկանալ: Տեսագրությունները կան. դա հեռարձակվել է կենդանի ռեժիմով:
Եվ ուզում եմ տեղեկացնել նաև, որ փաստաթուղթ էր շրջանառվում: Ցավոք, փաստաթուղթն ընդունել հնարավոր չեղավ. դա պետք է լիներ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարություն: Այն ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով: Բայց աշխատանքները շարունակվում են: ՄԱԿ ԱԽ կարևորագույն հարթակ է: Կարծում եմ յուրաքանչյուր ոք կարող է գիտակցել դրա կարևորությունը: Եվ մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT