Երևան
12 °C
Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ համատեղ բանաձև է ընդունել կոչ անելով բանակցություններ սկսել Արցախում ԵԱՀԿ խաղաղապահներ տեղակայելու շուրջ:
Բանաձևում ասված է հետևյալը․
. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, հաշվի առնելով, որ դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց,
. հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա, հաշվի առնելով, որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, և այս իրավիճակի հետևանքով 1 մարդ է մահացել, հաշվի առնելով, որ հարյուրավոր ընտանիքներ մնում են իրարից բաժանված,
. հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետևանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման,
. հաշվի առնելով, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնց ստանձնել է հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը,
. հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը,
Եվրոպական հանձնաժողովը նաև ընդգծել է․
Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքների համար:
Հորդորում է Ադրբեջանին հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժի հնարավորություն տալով և ապահովելով հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում և ապահովելով բնակիչների ապրուստի միջոցները։
Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր հրահրիչ հռետորաբանությունից, որը հայերի դեմ խտրական վերաբերմունքի կոչ է անում և հորդորում է հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:
Կոչ է անում Ադրբեջանին ապագայում զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերը և հաղորդակցությունը խաթարելուց:
Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպաններին և ՔՀԿ-ներին քավության նոխազ դարձնելը և կոչ է անում ԵՄ և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին:
Դատապարտում է ՌԴ խաղաղապահների անգործությունը, գտնում է, որ ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով նրանց փոխարինման շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն:
Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնությունը տրամադրելու համար:
Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:
Կոչ է անում առանց նախապայմանների անհապաղ վերսկսել բանակցությունները՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:
Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չպահվեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության կողմից:
Հանձնարարում է իր Նախագահին սույն բանաձևը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային կառույցներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT