Բնակարաններ, թանկարժեք ժամացույցներ և արվեստի գործեր. ինչ է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել է 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Մինասյանը որպես անշարժ գույք համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք ունի, որը գտնվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում, ինչպես նաև՝ 3 բնակարան, որոնք էլ գտնվում են Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում և Ծաղկաձոր քաղաքում:

Որպես բաժնային սեփականություն նախարարը հայտարարագրել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որը նույնպես գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում, բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարան, 1 հասարակական նշանակության շինություն և 2 ավտոտնակ, որոնք էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում: Կենտրոն վարչական շրջանում վերջինս ունի նաև 1 բնակարան, կրկին բազմաբնակելի շենքում, ինչպես նաև նույն վարչական շրջանում՝ ավտոտնակ և ավտոկայանատեղի՝ որպես միանձնյա սեփականություն:

Մինասյանը ունի նաև մեկ բնակարան Հունաստանի Կենտրոնական Մակեդոնիա Սալոնիկ քաղաքում:

Որպես տրանսպորտային միջոց նա հայտարարագրել է 2013 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի և 2016 թվականի «Քադիլակ» մակնիշի ավտոմեքենաներ:

Արժեթղթերի բաժնում նախարարը հայտարարագրել է 2012 թվականի գնված բաժնեմաս՝ 600 դրամ արժողությամբ: Որպես հանձնված փոխառություն էլ՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից՝ 5 մլն դրամ:

Մինասյանը որպես թանկարժեք գույք հայտարարագրել է 2 ձեռքի ժամացույց՝ 22 հազար դոլար և 16 հազար դոլար արժողություններով, 3 արվեստի գործ՝ 15 մլն դրամ, 12 հազար դոլար և 15 հազար դոլար արժողություններով: Ըստ հայտարարագրի՝ սրանք 2009 թվականին ստացված նվիրատվություններ են:

Վերջինս բանկային հաշիվներում ներկայացրել է 55 հազար 765 եվրո, 3 մլն 445 հազար դրամ, 3 հազար 880 դոլար, 1000 դոլար, 119 հազար 638 եվրո: Որպես կանխիկ միջոց՝ 20 հազար դոլար և 2 հազար եվրո:

Գրիգոր Մինասյանի «ԹԻ ԸՆԴ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից և «Մուրաթիդիս Չարալամբոս»-ից ստացել է 480 հազար դրամ և 1400 եվրո վարձատրություն:

Նրա մասնակցությունն առևտրային կազմակերպություններում հետևյալն է՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ում՝ 60 տոկոս բաժնեմաս, «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ում՝ 100 տոկոս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1727 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս