Հեռուստաընկերության այդ քայլը քաղաքական պատվեր էր, այն կապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ. Արթուր Սաքունց

Հունվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում գործող «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հրապարակել էր հունվարի 19-ին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից կադրեր: Հրապարակված տեսանյութում հեռվից ցուցադրվում էր կացարանի հրդեհը, իսկ համացանցում հրապարակված տարբերակում լսվում են ճիչեր և աղաղակներ:

Հեռուստաընկերությունն այն հրապարակել էր «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից» վերտառությամբ:

Տեսանյութի հրապարակումից հետո հանրության որոշ հատվածը խիստ քննադատության էր ենթարկել հեռուստաալիքի քայլը, կար խիստ պահանջ հեռացնել տեսանյութը բոլոր հարթակներից։ Նաև սկսվել էր ֆլեշմոբ՝ կոչ անելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին նիստ հրավիրել և լիցենզիայից զրկել տվյալ հեռուստաընկերությանը:

Սակայն մինչև այսօր տեսանյութը շարունակում է մնալ հեռուստաընկերության կայքէջերում: Հեռուստաընկերությունից, արձագանքելով շարունակաբար հնչող քննադատություններին, հետևյալ պարզաբանումն են տարածել, թե՝ «եթերում հրդեհի կադրերը ցուցադրվել են համր՝ առանց բնական ձայնի զուգորդման»:

«Հարկ ենք համարում շեշտել, որ եթե անգամ քննարկվող կադրերը ձայնային ուղեկցությամբ հեռարձակվեին հեռուստաեթերով, դա լրագրողական էթիկայի խախտման հիմք չէր կարող լինել»,- ասվում է տարածված գրառման մեջ, որի մեկնաբանություններում քաղաքացիները շարունակել են ավելի կոշտ քննադատել հեռուստաընկերության արարքը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ հեռուստաընկերության նման քայլը քաղաքական պատվեր էր. «5-րդ ալիք»-ը երբեք օբյեկտիվ իրականությունը չի լուսաբանել, այլ առաջնորդվել է քաղաքական նպատակահարմարությունով։

«Ալիքը իր քաղաքական վարքագիծն է շարունակում, ու երբեք չի եղել, որ նպաստեն որևէ խնդրի լուծմանը։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են եթերին մոտենում։ Այդ ալիքի հետ որևէ համագործակցություն ես բացառել եմ և մերժել։ Խնդիրը ոչ միայն այն է, որ որոշ դեպքերում պետք է քննադատես, այլ նաև, թե ինչ նպատակով ես դա կատարում։ Պարզ է, որ ալիքը կապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ, և նրանց քաղաքական նպատակ է նման վարքագիծ ցուցաբերել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ հեռուստաընկերությունները որևէ բան ցուցադրելիս նախ պետք է ճիշտ տարբերակ ընտրեն, որպեսզի մարդկանց մոտ չառաջանա վախի, անապահովության զգացում, բայց այս ալիքի դեպքում ամեն ինչ հակառակն է։

Սաքունցը մեջբերում է այլ երկրում պատահած նմանատիպ դեպք, որը կատարած լրագրողը հետագայում ինքնասպան է եղել․ «Հայտնի ֆոտոլրագրող կար, նկարել էր աֆրիկացի սովամահ երեխային, որի կողքին անգղն էր։ Ինքը զուտ ականատեսի դիրքից այդ պահին որոշել էր ոչ թե օգնել, այլ նկարել տեսածը, հետո իր այդ գործողության պատճառով ընկավ բավական վատ վիճակի մեջ, ունեցավ հոգեբանական լուրջ խնդիրներ և վերջում ինքնասպան եղավ։ Այսինքն՝ օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու համար տարբեր հնարքներ կան, որը պետք է արվի՝ որոշակի էթիկայի նորմերը պահպանելով»։  

Զրուցակիցը նկատում է՝ հատկապես ողբերգական պատահարների դեպքում ամեն տեղեկություն պետք է հաղորդվի էթիկայի նորմերի որոշակի պահպանմամբ։ Յուրաքանչյուր նման դեպք ցուցադրելու տարբերակները բազում են, պարզապես մնում է, որ հեռուստաընկերությունները դրանք ընտրեն։ «5-րդ ալիքի» դեպքում, սակայն, ըստ Սաքունցի, քաղաքական պատվեր կատարելն էր:

Անդրադառնալով քաղաքացիների այն հորդորներին, որով նրանք պահանջում են փակել ալիքը, որին անդրադարձել էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ նկատելով՝ նախնական տվյալների համաձայն՝ եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա, վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում, Սաքունցն ասում է՝ ինքն անձամբ դեմ է որևէ լրատվամիջոց փակելու գործընթացին, եթե այդ հեռուստաընկերությունը. «Չի քարոզում ակնհայտ բռնություն, ատելություն, խտրական վերաբերմունք, մոտեցում, ժողովրդավարական պետության արժեքներին դեմ է, չի քարոզում թշնամանք ու պատերազմ։ Եթե դրանք չկան, միայն կարգավորման որոշակի պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն․ տուգանք, վերաբերմունք, դիտողություն կամ այլ միջոց, որը կորոշվի հանձնաժողովը»:

Ըստ նրա՝ մի հրապարակմամբ պետք չէ նման քայլի գնալ. «Ամեն դեպքում, ալիքի յութուբյան էջը նույնականացված է հեռարձակվողի հետ, այստեղ օրենսդրական կարգավորման հետ կապված հարց կա»:

Զրուցակցի կարծիքով՝ լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը նույնպես կնպաստի, որ նմանատիպ խնդիրներ կա՛մ չլինեն, կա՛մ դրանք ինքնըստինքյան լուծում կստանան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3298 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները