Ինձ շահագրգռեց ներկայացնել մի ծրագիր, որով Բրյուսովին կվերադարձվի իր նախկին բարի համբավը․ Դավիթ Գյուրջինյան

Եթե Բրյուսովի անվան պետական համալսարանում նոր ընտրություններ նշանակվեն, արդյո՞ք ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը կրկին կառաջադրի իր թեկնածությունը։

Լրագրողների այս հարցին Գյուրջինյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանել է՝ ինքը Բրյուսովում աշխատել է 25 երկար ու ձիգ տարիներ: Բրյուսով չէր գնացել դրսից իբրև հյուր:

«Ես այդտեղի դասախոս եմ եղել: Իմ և Հեքեքյանի գրած մի ձեռնարկ 8 անգամ տպվել և այդտեղ գործածվել է իբրև հայերենի ուսուցման հիմնական ձեռնարկ: Այնպես որ, ես օտար չեմ: Չգիտեմ՝ ինչ կլինի հետո, բայց Բրյուսովի ապագան, ճակատագիրն ինձ մտահոգում է»:

Հարցին՝ առաջադրվել էր սեփակա՞ն ցանկությամբ, թե՞ իշխանության առաջարկով, Գյուրջինյանն ասել է՝ ինքն իշխանության ներկայացուցիչներից մեկն է։

«Ինձ շահագրգռեց ներկայացնել մի ծրագիր, որով Բրյուսովին կվերադարձվի իր նախկին բարի համբավը, մի համալսարանի, որ կրթել է օտար լեզուների ուսուցիչների տասնամյակներ շարունակ և իր գործը մինչև վերջերս լավ է արել»,- նկատել է նա:

Այսինքն՝ կորե՞լ է բարի համբավը, լրագրողի ճշտող հարցին Դավիթ Գյուրջինյանն արձագանքել է՝ սպասում էր նման ընկալման՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի բարի համբավ ասելով։

«Բրյուսովի համալսարանը վերջին տարիներին դարձել է Բրյուսովի անվան պետական համալսարան, այլևս լեզվաբանական չէ, ոչ էլ լեզվահասարակագիտական է։ Այդ ուղղվածությունն այլևս չունի, ես դրա մտահոգությունն ունեմ»,- նշել է նա:

Նշենք, որ բուհի ռեկտորի ընտրության հետ կապված դատարան երկու հայց կա այս պահին ներկայացված: Մեկը ռեկտորի ընտրության ժամանակ առաջադրված թեկնածու, ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել Կարինե Հարությունյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Մյուս հայցը ներկայացրել է բուհը, որպեսզի Կառավարությունը հաստատի ռեկտորի ընտրության արդյունքները։

Կրթական այս հաստատությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի 12-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախագծով նախատեսում է Բրյուսովի պետական համալսարանը և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միացնել Մանկավարժական համալսարանին։ Բրյուսովցիներն այս նախագծի հետ կապված մի քանի օր դասադուլ էին հայտարարել և իրականացնում ակցիաներ։ Որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերի 9-ին, բուհը հայտարարեց ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ մրցույթ, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը խոսել էր մրցույթի նպատակահարմար չլինելու մասին։ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին բուհի հոգաբարձուների խորհրդի կայացած նիստի ընթացքում գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց իր պաշտոնում։

Այնուհետև «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, պաշտոնավարման 4 տարվա ընթացքում մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք լրջագույն վնաս են հասցրել կրթական հաստատությանը: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին էլ Պետական վերահսկողական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով համալսարանում հայտնաբերված տարաբնույթ խախտումների մասին: Նույն թվականի դեկտեմբերի 26-ին էլ ՀՀ դատախազությունը հայտարարել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ 

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ մեղադրանք է առաջադրվել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի արդեն նախկին խորհրդական Գրիշա Թամրազյանին։ Նրա պաշտոնավարումը կասեցվել է:

Նշենք, որ հունվարի 11-ին լրացել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան համալսարանի վերընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, նա արձակուրդ է մեկնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38893 դիտում

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ