Մեծ ցավ է, որ մշակույթի մեծությունն անտեսված է հայրենիքում. Վարդապետյանը՝ աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանի մասին

Հասարակական գործից, բժիշկ Վահան Վարդապետյանի խոսքով՝ Հայաստանում օպերային արվեստը զարգանալու կարիք ունի, և դրանում իր դերը պետք է ունենա աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանը։ Վարդապետյանը կարծում է՝ մշակույթ և արժեքներ արարող մեծություններն անտեսվում են և զրկվում հայրենիքին ծառայելու հնարավորությունից։

Նրա հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև․ 

- Պարոն Վարդապետյան, Դուք մշտապես արժեվորել և աջակցել եք մեր մշակույթի մեծերին, հայ հանրությանը հայտնի է Ձեր ծավալած գործունեությունն Օհան Դուրյանի 100-ամյակի տոնակատարության շրջանակներում։ Վերջերս էլ մի քանի հրապարակումներով հանդես եկաք աշխարհահռչակ երգիչ Բարսեղ Թումանյանի վերաբերյալ՝ արտահայտելով որոշակի մտահոգություններ:

- Օրեր առաջ հիացմունքով նայեցի Բարսեղ Թումանյանի տպավորիչ դերակատարումները Աստանայի օպերայում, ընթերցեցի օպերայի տնօրինության՝ նրան ուղղված երախտագիտության խոսքը՝ երգիչների հետ արդյունավետ աշխատելու համար։ Նոր է վերադարձել նա, սակայն շուտով Վիեննայի երաժշտական ակադեմիայի հրավերով կմեկնի իր վարպետության դասերը տալու։ Իսկ Հայաստանում տարիներ շարունակ սպասում է ու սպասում, քանի որ օպերային թատրոնը ո՛չ վարպետի կարիքն ունի, ո՛չ վարչապետության դասերի, ո՛չ էլ՝ աշխարհում գնահատված ու այսօր էլ մեծ պահանջարկ վայելող արվեստագետի։

Օպերային արվեստի արքա Դոմինգոն իր բացառիկ կարծիքն է հայտնել Բարսեղ Թումանյանի մասին, սրանով ամեն ինչ ասված է...

- Իսկ կարո՞ղ եք հրապարակել Դոմինգոյի գրությունը, դա իրոք շատ բացառիկ փաստարկ է:

- «Մենք միասին եղել ենք աշխարհի բազմաթիվ բեմերում և ավելի ու ավելի լավ ենք ճանաչել միմյանց: Կարևորելով նրա գիտելիքներն ու մասնագիտական փորձը՝ անկասկած, կարող եմ ասել, որ նրա կարիքն ունեն ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև աշխարհի ցանկացած երկրի մշակութային ոլորտում»: Այսինքն՝ Բարսեղի հսկայական փորձառությունը, գիտելիքներն ու գեղագիտական բարձր ճաշակը նույնպես մեր օպերային թատրոնին անհրաժեշտ չե՞ն։ Իսկ մարդկային բարձր որակները՝ ազնվությունը, բարությունը և համախմբող ներուժը, երևի խանգարո՞ղ հանգամանքներ են։

Բացի մեծագույն արտիստ լինելը, նաև մանկավարժ է, գեղագետ և հրաշալի անհատականություն, մի խոսքով, Աստծո պարգևը մեր ազգի և մշակույթի համար։ Մենք պետք է օր առաջ խնդրեինք ու համոզեինք նրան՝ զարգացնելու օպերային արվեստը։

- Իսկ ին՞չ ուղիներ եք տեսնում հարցի լուծման համար։ Նպատակահարմար չէ՞ այն հնարավորինս հանրայնացնել։

- Ինձ համար մեծ ցավ է, երբ մշակույթ և արժեքներ արարող մեծություններն անտեսվում են և զրկվում հայրենիքին ծառայելու հնարավորությունից։ Իմ տարիների պայքարի փորձառությամբ և արդյունքի հասնելու վճռականությամբ դիմեցի մեր արվեստասեր հասարակությանը, միտք ու ճաշակ, սիրտ ու հոգի ունեցող յուրաքանչյուրին՝ արձագանքելու և պահանջելու վերջապես բացել Բարսեղ Թումանյանի՝ դեպի օպերային թատրոն տանող ճանապարհը:

Եվ մեկ շաբաթվա ընթացքում իմ երեք հրապարակումը դիտեցին շուրջ հարյուր հազարավոր մարդիկ, հավանության արժանացրին տասնյակ հազարավոր, իսկ 500-ն էլ արտահայտեցին բացառապես հրաշալի կարծիքներ, այդ թվում՝ հանրահայտ երաժիշտներ, երգիչներ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ, մանկավարժներ, քաղաքական գործիչներ և լրագրողներ, հազարավոր քաղաքացիներ։

- Եվ ի՞նչ եզրահանգումներ արեցիք։

- Սպասում էի, որ շատ-շատերն են արձագանքելու։ Բայց այսքան բուռն, տրամաբանված ու պահանջկոտ... աներևակայելի էր ու աննկարագրելի։ Իսկ սա վկայությունն է այն իրողության, որ անգամ հայրենիքի համար դժվարագույն ժամանակահատվածում մեր հասարակությունը շարունակում է ապրել մշակութային բարձր արժեքների գնահատմամբ, մեծարել իրական մեծություններին, ապացուցել, որ ունենք կայացած արվեստասեր և արվեստապաշտ հասարակություն և իրավամբ մշակութային ազգ ենք։

Այս ամենը վկայում է նաև Բարսեղ Թումանյանի մեծ ժողովրդականության և հայրենի մշակույթին ու օպերային արվեստի զարգացմանը նրա ծառայելու համընդհանուր պահանջի մասին։ Մեր արվեստասեր հասարակության մոտ առկա է մեծ վստահություն հարցի ճիշտ և չձգձգված որոշման վերաբերյալ: Արդյունքում ձևավորվում է իսկական մշակութային շարժում, որն ուղղված չէ ինչ-որ անձերի ու խմբերի դեմ։ Համոզված եմ, նույնպիսի ոգով, վարքագծով ու խոհեմությամբ կշարունակենք: Բարձր գնահատենք և փայփայենք ամենամեծ ժողովրդավարական արժեքը՝ խոսքի ազատությունը, որից այդքան շռայլորեն օգտվում ենք, և մեր այս մշակութային շարժումն էլ թող ոչ թե ավելացնի մեր պետության առջև ծառացած բազմաթիվ հոգսերը, այլ, ընդհակառակը, նպաստի մի կարևոր ու ցավոտ խնդրի լուծմանը։

Նպատակը շատ պարզ է և ակնհայտ՝ արվեստասեր հասարակությունը սպասում և ակնկալում է, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը ներկայանա Բարսեղ Թումանյանի դեմքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15006 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել