«Մինչև մարզիկն անելիքն ավարտում է, «հոգիս դուրս է գալիս», նյարդային վիճակից անգամ վրաս ցան է առաջանում». Հակոբ Սերոբյան

2023 թվականը Հայաստանի մարմնամարզության հավաքականի համար սկսվում է Թիֆլիսում փետրվարի 7-ից կայանալիք 14-օրյա ուսումնամարզական հավաքին մասնակցելով, որին լինելու են թե՛ մեծահասակներ, թե՛ երիտասարդներ, թե՛ աղջիկներ: Այնտեղից մեծահասակների թիմը կմեկնի Գերմանիա՝ Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին, որից անմիջապես հետո կմասնակցի Դոհայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին:

«Աշխարհի գավաթի խաղարկություններն անցնելու են չորս փուլով: Երրորդն ապրիլին Բաքվում է լինելու, բայց չենք մասնակցի, վերջինը Քայիրում է, այնտեղ կմասնակցենք: Բնականաբար, առանց ակնկալիքների չենք գնում: Կգնանք, կմասնակցենք, հետո ամեն ինչ կերևա, բայց որ գնալու ենք պայքարելու, և մեր տղաներն ուժեղագույններից են, բոլորս գիտենք»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Վերջինս մանրամասնում է՝ տարվա առաջին մրցաշարում՝ Աշխարհի գավաթի խաղարկությունում, Հայաստանը կներկայացնեն Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Աշխարհի գավաթի խաղարկությունների հաղթող Վահագն Դավթյանը, ինչպես նաև՝ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: 

«2021 թվականին Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի նվաճումը, 2022 թվականին Եվրոպայի ու աշխարհի չեմպիոնությունն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են եղել բոլոր առումներով: Նաև Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն ենք ունեցել: Հայտնի խոսք կա, որ միշտ ավելի դժվար է եղածը պահելը, քան ձեռք բերելը: Հիմա մենք գնալու ենք պայքարելու, բայց հաստատ շատ-շատ բարդ է լինելու, որովհետև այս տարի մարզիկները պայքարելու են Օլիմպիական խաղերի վարկանիշների համար»,- նկատում է Սերոբյանը:

Մարմնամարզությունը բարդ և անկանխատեսելի, ինչպես նաև վտանգավոր մարզաձև է, սակայն մեր մարզիկները լուրջ վնասվածքներ չունեն, որոնք կարող են խանգարել նրանց առաջիկա առաջնություններում: Հավաքականի գլխավոր մարզիչն ասում է՝ ցանկացած առաջնությունից առաջ զրուցում է մարզիկների հետ. «Պարտադիր խոսում եմ նրանց հետ, ասում՝ հավատացեք ձեր ուժերին, դուք կարո՛ղ եք ու գնում ենք ապացուցելու, որ մենք ուժեղ ենք: Պատերազմից հետո պարտադիր շեշտում եմ, որ հայ ազգն ուժեղ է, և պետք է ազգի պատիվը բարձր պահել: Ոչ միայն դուք եք մասնակցում, ոչ միայն ձեր պատիվն է, այլ ամբողջ ազգի պատիվը: Ասում եմ «դուխո՛վ»»:

Հակոբ Սերոբյանի խոսքով՝ ցանկացած մարզիկ պետք է ունենա կամային հատկանիշներ: Ինչ վերաբերում է մեր մարզիկներին, ըստ նրա, հավաքականի տղաները շատ տարբեր են:

«Մեկին պետք է շահագրգռել, մյուսին հավաքվելու համար՝ զայրացնել, երրորդի հետ ընդհանրապես պետք չէ խոսել: Բոլորը տարբեր են, բայց մենք նրանց վաղուց ու շատ լավ ճանաչում ենք, և դա օգնում է մեզ: Մերդինյան Հարությունին, օրինակ, մանկուց՝ 33 տարի է՝ ճանաչում ենք, Արթուր Դավթյանին՝ 25 տարի: Բոլորին շատ լավ գիտենք, նրանք հասուն, կայացած մարզիկներ են և գիտեն՝ ինչ են անում, ինչ են ուզում: Կան մարզիկներ, որոնց հետ զուգահեռ աշխատում ենք, բացատրում, ցույց տալիս»,- նշում է գլխավոր մարզիչն ու հավելում, որ երիտասարդ մարմնամարզիկ Խաչիկյան Գագիկը, օրինակ, հավաքների և մարզումների ժամանակ ցույց տված իր լավագույն արդյունքները չի կրկնում մրցաշարերի ժամանակ. «Մարզվելու ժամանակ գերազանց արդյունք է ցույց տալիս, բայց արդեն քանի մրցույթ է՝ չի կարողանում կրկնել արդյունքը: Հիմա մենք փորձում ենք հասկանալ, թե որն է խնդիրը, փոփոխություններ ենք անում, և այս տարի իր հետ լուրջ հույսեր եմ կապում»:  

Սերոբյանի վստահեցմամբ՝ ամենակարևորը՝ հավաքականի տղաների շրջանում շատ առողջ, ընկերական մթնոլորտ է:

Խոսելով ոլորտի և մարզիկների խնդիրներից՝ վերջինս խուսափում է ևս մեկ անգամ կրկնել հայտնի փաստը, որ մարզադպրոցի պայմանները շատ վատ են:

«Բոլորը՝ երկրի ամենաբարձր ղեկավարությունից սկսած, գիտեն, որ այսօրվա պայմանները շատ վատ են: Ի՞նչ անենք, չմարզվե՞նք: Ժամկետ չեմ կարող նշել, բայց վստահ եմ, որ երկու-երեք տարի հետո կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադպրոց: Մեր մարզադպրոցը, որտեղ հիմա մարզվում ենք, կարող է մինչև սպորտի վարպետի մակարդակ ապահովել, միանշանակ Աշխարհի չեմպիոնները նման պայմաններում չեն մարզվում»,- նշում է Սերոբյանը:

Գլխավոր մարզիչը նաև հիշում է՝ Արթուր Դավթյանի չեմպիոն դառնալուց հետո եղել են Կառավարությունում, և վարչապետ Փաշինյանն անձամբ է ասել, որ շուտով կունենան նոր մարզադպրոց, որի տարածքն արդեն հատկացվել է: Բայց, թե ի՞նչ փուլում են շինարարական աշխատանքները, վերջինս տեղյակ չէ:

Նա նաև կարևորում է այն, որ անձամբ և ոլորտում հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկ տեսնում են պետական աջակցություն. «Արդյունքներ գրանցած բոլոր մարզիկները պատշաճ վարձատրվում են, ստանում ֆինանսական աջակցություն: Վերջին շրջանում այդ գումարը կրկնապատկվեց թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների համար»:

Խոսելով միջազգային մրցաշարերում մարզիկների ելույթների ժամանակ իր ապրումների ու զգացողությունների մասին՝ մարզիչն ասում է՝ «մինչև մարզիկն իր անելիքն անում, վերջացնում է, «հոգիս դուրս է գալիս»»:

«Արթուր Դավթյանի ելույթի ժամանակ տրիբունայում էի, կողքս ընկերներս, կոլեգաներս էին: Երբ հասկացա, որ դարձավ Աշխարհի չեմպիոն, ուղղակի թողեցի ու դուրս եկա, որպեսզի մենակ մնամ: Չեմ կարող ասել՝ ինչ էի զգում այդ պահին. անբացատրելի էմոցիաներ էին: Անգամ այդ նյարդային վիճակից ինձ վրա ամբողջությամբ ցան էր առաջացել: Աշխարհի ամենամեծ դրամական պարգևը ստանալուց անգամ նման բան չէի զգա, ինչ այդ պահին եմ զգացել»,- ժպիտով է հիշում մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչը:

Վերջինս հիշատակում է նաև 2021 թվականին Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերը:

«Մինչ այդ, այո՛, Աշխարհի չեմպիոն չէինք ունեցել, բայց ունեցել էին մեդալներ Աշխարհի առաջնություններից, բոլոր կարգի մրցույթներից: Իսկ Օլիմպիական մեդալ վերջին անգամ 41 տարի առաջ էինք ունեցել: 1980 թվականին Ալբերտ Ազարյանի որդին՝ Էդուարդ Ազարյանն էր ԽՍՀՄ-ում դարձել Օլիմպիական չեմպիոն: Եվ մեկ էլ՝ Արթուրի հաջողությունն ու մեդալը. սա լրիվ այլ զգացողություն էր, չգիտեմ՝ ինչ հպարտություն էի զգում այդ պահին: (- հեղ. Ծիծաղում է): Ճիշտն ասած՝ խմիչքի հետ սեր չունեմ, բայց այդ պահին նստել եմ, բոլորի հետ նշել: Մենք պատրաստ էինք, կարող էինք, բայց մինչև վերջ չէի հավատում, որ կկարողանանք Օլիմպիական մեդալ բերել»,- հպարտորեն շեշտում է Հակոբ Սերոբյանը:

Նա 2000 թվականից մարմնամարզության հավաքականի մարզիչն է ու հիշում է, թե ինչ բարդ ժամանակներ են ապրել. «Շատ դժվար ճանապարհ ենք անցել: Մենք հասանք ամեն ինչի, ամեն տեղից մեդալներ ունեցանք, պակասում է միայն Օլիմպիական ոսկին, դա էլ ենք բերելու: Դահլիճներն էլ որ լինեն, մեր երիտասարդներն ավելի լավ պայմաններում կմարզվեն»:

 Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27605 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի