Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ օրերս «Եռաբլուր»-ում ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ՝ «Վազգեն Սարգսյանից հետո Հայաստանը բանակ չի ունեցել»:
«Չեմ կարող ասել՝ ինչ կոնտեքստում է Սասուն Միքայելյանը նման բան ասել: Նա անցել է այնպիսի ճանապարհ, որ լավ պատկերացնում է զինված ուժերում եղած-չեղածը: Որեւէ հայտարարություն, որ նա անում է, դրա համար կարող են հիմք հանդիսանալ մի շարք հանգամանքներ, պետք չի կոնտեքստից կտրել:
Մեր բանակում, այո, մի շարք խնդիրներ եղել են, բանակն ունեցել է որոշակի մարտահրավերներ, բայց խնդիրն այն է, որ մեր հակառակորդ երկրի բանակն այն բանակը չի եղել, որին պատրաստ ենք եղել դիմակայելու: Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին կատարել հակառակորդ երկրի հետ խնդիրները լուծելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավական լավ կռվել է, ուղղակի ուժերը եղել են խիստ անհամաչափ:
Ըստ Խաչատրյանի՝ պետք էր կանխատեսել սա և տասնամյակներ առաջ պատրաստվել այդ օրվան:
Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով զինված ուժերի խնդիրների մասին, ասել էր, որ «սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո մենք բանակ չենք ունեցել»:
Նա հայտարարել էր նաև, որ հակառակորդը կարողացավ ձեռք բերում ունենալ, քանի որ այս տարիների ընթացքում բանակը մի տեսակ այլ ուղղությամբ գնաց: «Դրան գումարած, ինչքան ստրատեգիական նշանակության օբյեկտներ ունեինք, տվինք ռուսին՝ «գույք պարտքի դիմաց»: Կամաց-կամաց թուլացրինք մեզ»,- նշել էր նա:
Սասուն Միքայելյանի հայտարարությունը բազմաթիվ մեկնաբանությունների և քննադատությունների առիթ էր տվել, այդ թվում՝ վերջինիս խոսքը շատ դեպքերում ներկայացվել էր ընդհանուր մտքից կտրված՝ հատուկ տպավորություն ստեղծելով, թե նա փոշիացնում է հայկական զինված ուժերը:
ԵԿՄ մամուլի բաժինը ևս արձագանքել էր Միքայելյանի հասցեին հնչած մտքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT