Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է 81 դրվագ համակարգչային հափշտակության դեպքերով նախաքննության ավարտի մասին։ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ ասված է․
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ՕՀՏ և ՀՀԴՊ վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների բազմաթիվ դեպքերի էական հանգամանքներ, այդ թվում՝ հափշտակության մեխանիզմը, տուժած անձանց շրջանակը, որոնց թիվը, քննության տվյալներով, հասնում է շուրջ ութ տասնյակի, ինչպես նաև՝ վերջիններիս պատճառված վնասի չափը:
Մասնավորապես, 2021թ․ ապրիլի 1-ին քաղաքացուց ստացվել է հաղորդում այն մասին, որ անհայտ անձն ապօրինի հասանելիություն է ստացել իրեն պատկանող «adjarabet.am» բուքմեյքերական ընկերությունում գրանցված խաղային հաշվին և դրան կցված՝ իր անվամբ թողարկված բանկային քարտից դրամական փոխանցումներ է կատարել խաղային հաշվին։ Այնուհետև՝ խաղարկելով և պարտություններ կրելու եղանակով նա գումարը փոխանցել է նույն կայքում գրանցված այլ խաղային հաշվի:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նույն եղանակով և մեխանիզմով կատարված հափշտակությունների դեպքերի առթիվ մի քանի տասնյակի հասնող քրեական վարույթներ են քննվում նաև ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում: Քրեական վարույթներով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նշված բոլոր քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Գյումրի քաղաքի՝ 20–ամյա բնակիչը, 2021 թվականի հունվարից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, շարունակաբար, նույնական արարքներով, առանց թույլտվության, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, մուտք է գործել հանրապետության տարբեր մարզերում բնակվող մի շարք անձանց «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվներ և դրանցից, ինչպես նաև դրանց կցված քարտային հաշիվներից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կատարել առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություն։
Մասնավորապես՝ երիտասարդը համացանցում ստեղծել է «ծուղակային» էջ, որը արտաքինից ձևավորել է «adjarabet.am» բուքմեյքերական կայքի տեսքով և այն որպես գովազդ տեղադրել է «lnstagram.com» սոցիալական կայքում, որը գովազդել է «adjarabet.am» բուքմեյքերկան կայքի կեղծ ակցիաներ՝ «Միացիր Աջարաբեթի նոր ակցիային, ստացիր՝ 2500-ից 25000 դրամ քեշ. 60-180 անվճար սփիններ, 40-80 անվճար ավիաբեթ ամեն օր, 7 օր շարունակ «ստանալ նվերը»» բովանդակությամբ։
Գովազդվող ակցիաներից օգտվելու նպատակով «adjarabet.am» բուքմեյքերական կայքի խաղային հաշիվների օգտատերերը մուտք են գործել «lnstagram.com» սոցիալական կայքի «ADJ-PROMO» կամ «ajajajjaj15» նույնականացման տվյալի անհատական էջեր, այնուհետև՝ այդ էջում առկա հղմամբ հասանելիություն ստացել ծուղակային՝ «ADJ-PROMO» կայքին, որտեղ մուտքագրել են իրենց անվամբ գրանցված կամ իրենց կողմից օգտագործվող «adjarabet.am» կայքի օգտահաշիվների մուտքանունն և գաղտնաբառը, սակայն գովազդվող ակցիաները չեն տրամադրվել նրանց:
Արդյունքում՝ երիտասարդը, «Adjarabet.am» բուքմեյքերական կայքի օգտատերերի տվյալները ստանալով, խաղային օգտահաշիվների մուտքանունների, գաղտնաբառերի և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության, ապօրինի հասանելիություն է ստացել «adjarabet.am» կայքի 58 օգտատերերի խաղային հաշիվներին և դրանցում առկա, ինչպես նաև խաղային հաշիվներին կցված քարտային հաշիվներից կատարել է առանձնապես խոշոր չափերի՝ 12․375․400 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն:
Հանցավոր գործունեության մեխանիզմն ի կատար ածելու նպատակով նա խաղային հաշիվներին փոխանցված կամ դրանցում առկա գումարները խաղարկելու և պարտություններ կրելու եղանակով փոխանցել է իր կողմից համացանցում ստեղծված ծուղակային էջի միջոցով պարզած 23 անձանց՝ «adjarabet.am» կայքի օգտատերերի խաղային հաշիվներին, այնուհետև դրանցից հափշտակված գումարները փոխանցել է իր կողմից տնօրինվող և կառավարվող բանկային քարտերին, էլեկտրոնային դրամապանակներին, այդ թվում՝ իր և այլ անձանց անվամբ թողարկված բանկային քարտերին։ Այդ այդ կերպ նա ստացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի նշված գումարը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու հնարավորություն:

Նախաքննության ընթացքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի բանկային և քարտային հաշիվների վրա արգելանք է դրվել, նրա կողմից կատարվել է 8.150.000 դրամի չափով փոխանցում ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (58 դրվագ) և 362-րդ հոդվածի 1-ին մասով (23 դրվագ)։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, այնուհետև այն փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:
Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT