Երևան
12 °C
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ զինված ուժերում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է փոփոխել ԶՈՒ անձնակազմի հանդերձանքը, այդ թվում՝ դաշտային, ամենօրյա, գրասենյակային, կուրսանտական և համազգեստի այլ տեսակները:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ ՀՀ ԶՈՒ-ում զինվորական համազգեստի փոփոխությունը բավականին ուշացված է: Նրա խոսքով՝ ողջունելի է, որ արդեն աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, սակայն վերջինս մտահոգություն ունի, որ կարող է գործ ունենանք անորակ հանդերձանքի հետ:
«Կարծում եմ՝ միջազգային փորձն է տարել սրան, հասկացել են՝ աշխարհում չկա մի բանակ, որտեղ զինվորները չունենան տարատեսակ համապատասխան համազգեստներ: Սակայն անցած տարիների հանդերձանքները դուրս եկան անորակ: Հույս ունենանք, որ գոնե այս անգամ որակով կլինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո համազգեստի փոփոխման հարցն անձամբ բարձրացրել է. «Գաղտնիք չէ, որ թշնամու մոտ մնացել են մեր զորամասերը, որոնք ունեին նոր համազգեստներ, և դրանք անհրաժեշտության պահին կարող են դառնալ քողարկիչ միջոց, որն էլ թշնամին հնարավոր է՝ օգտագործեի մեր դեմ: Հետևաբար հանդերձանքի փոփոխությունն անվտանգային առումով մեզ համար խիստ անհրաժեշտություն է»,- ասում է նա:
Հարցին՝ իսկ փոփոխությունը հանրային քննարկման դնելու անհրաժեշտություն չկա՞, Հովհաննիսյանը կարծում է, որ առհասարակ բանակում փոփոխությունների կատարման մասին հասարակության լայն զանգվածների հետ քննարկումները տեղին չեն, դա կբերի նրան, որ ամեն մեկն իր քիմքին համապատասխան առաջարկություններ անի: Պետք է մասնագիտական շրջանակներում քննարկվի:
Ըստ նրա, սակայն, կրակային հանդերձանքն ավելի ձգվող պետք է լինի, հարմարավետ մարմնի համար, որպեսզի զինվորը կարողանա տարատեսակ մարտավարական վարժություններ կատարել, իսկ արձակուրդ գնալու հանդերձանքն էլ լինի շատ ավելի ներկայանալի, որը կշեշտադրի զինվորականի տեսքը:
Փորձագետի դիտարկմամբ՝ չնայած նրան, որ Հայաստանը տարածքով փոքր է, սակայն բարդ կլիմայական ռելիեֆ ունի, որի համար էլ համազգեստը պետք է համապատասխանեցված լինի տվյալ տարածքին:
«Ջերմուկի և Գեղարքունիքի մարզերի հանդերձանքն այլ պետք է լինի, որովհետև այնտեղ գերակշռում են ցուրտ եղանակն ու բարձր դաշտերը: Արարատյան դաշտի և Մեղրիի պարագայում էլ պետք է լինի հակառակը»,- ասում է նա:
Նրա համոզմամբ, օրինակ, տոնական համազգեստը կարելի է զինվորին ծառայության ընթացքում տալ մեկ անգամ, որը բավարար կլինի, սակայն մարտավարական կամ կրակային դասընթացների համար նախատեսված համազգեստի պարագայում իրավիճակն այլ է, քանի որ դա բավականին շուտ է մաշվում. «Ըստ իս՝ պետք է վեց ամիսը մեկ, նույնիսկ՝ ավելի շուտ փոփոխության ենթարկել զինվորական համազգեստը: Բացառություն են կազմում լսարանային հանդերձանքները, որոնք կարելի է տարին մեկ փոխել»:
Հովհաննիսյանը դատապարտելի է համարում տարածված այն երևույթը, երբ շատ դեպքերում բանակի համազգեստը կիրառում են առօրյա կյանքում, օրինակ՝ այսպես ասած, աշխատավորի հագուստ դարձնելով: Նա նկատում է՝ տարիներ է, ինչ այս հարցը բազմաթիվ անգամներ բարձրացրել է ու ասել, որ դա մեր բանակի և զինվորի նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում է:
«Լինում են դեպքեր, երբ երկար տարիներ ծառայած զինվորականն իր ծառայությունն ավարտելուց հետո՝ քաղաքացիական կյանքում, տեսնում է, թե ինչպես են տարատեսակ վայրերում մարդիկ կրում այդ համազգեստը՝ որպես բանվորական հագուստ: Սա պետք է օրենքով կարգավորվի, գոնե տույժ-տուգանքների ձևաչափով: Կարծում եմ՝ ամոթ է, որ նման խնդիր ունենք, որովհետև մեր հասարակությունը պետք է գիտակցի՝ զինվորականի հագուստը հոգևորականի հագուստի նման է, ու չպետք է օգտագործել դա այլ նպատակների համար: Ըստ իս՝ այս մասով պարտադիր է օրենքի մշակումը»,- կարևորում է նա:
Անդրադառնալով համազգեստի փոփոխության ժամկետներին՝ փորձագետը կարծում է, որ մինչև հաջորդ զորակոչը հավանաբար այն արդեն պատրաստ կլինի:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT