«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը դիմել է դատարան. բողոքարկում են տեսչական մարմնի որոշումը

«Մալաթիա» տոնավաճառի տնօրինությունը դիմել է դատարան, որպեսզի բողոքարկի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կայացրած որոշումը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

«Օրեր առաջ ես ընդունել եմ տնօրինությանն ու աշխատակիցներին, հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ տոնավաճառի սեփականատերը ինտեսիվ միջոցներ պետք է ձեռնարկի և վերացնի բոլոր այն խախտումները, որոնք պարզապես սպառնալիք են թե՛ օգտվողների, թե՛ աշխատողների ու քաղաքացիների համար։ Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Հայտ են ներկայացրել կատարված աշխատանքները ամփոփելու ու որոշում կայացնելու մասին։ Հարցը քննարկվում է, կարծում եմ՝ այսօր կունենանք համապատասխան որոշում»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ տոնավաճառն ամբողջությամբ կսկի իր գործունեությունը, երբ հանրության համար վտանգ հանդիսացող խախտումները վերացվեն. «Ժամկետներ կտրվեն՝ վերացնելու այն խախտումները, որոնք էական ռիսկ չեն ներկայացնում հանրության համար։ Այս պահին, ըստ մասնագետների ներկայացրած եզրակացության, արձանագրված խախտումները վերացվում են»։

Խաչատրյանը նաև ընդգծեց՝ վերահսկողական աշխատանքները բոլոր խոշոր օբյեկտերում մեկնարկել են, առաջիկա օրերին դրանք կներկայացվեն հանրությանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին կասեցվել էր «Մալաթիա» առևտրի կենտրոնի գործունեությունը։ Տոնավաճառում չէին պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Տեսչական մարմինը մինչ այդ ժամանակ էր տվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողն արձանագրած խախտումները չէր վերացրել։

Նույն օրը տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը, ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության վարչության մասնագետները հանդիպել էին «ՌԱՖԱՅԵԼ-ՏԱԹԵՎ» ՍՊ ընկերության (Մալաթիա տոնավաճառի) տնօրինության և այնտեղ գործունություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել էին տեսչական մարմնի արձանագրած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1243 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ