«Զինված ուժերում մեծ թվով անօրինություններ եղել են Սեյրան Օհանյանի օրոք, ով ինչ ուզեր, կարող էր անել». Կոռնիձորի Արո

Եթե ուսումնասիրվեն բանակի նախկին փաստաթղթերը, բազում բացահայտումներ կարվեն. ՀՀ զինված ուժերում մեծ թվով անօրինություններ եղել են հենց Սեյրան Օհանյանի օրոք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Արա Խուդավերդյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդության բավարարմանը:

«Հետաքրքիր զարգացումների ժամանակաշրջանում ենք ապրում. ընդդիմադիրներն առաջ են քաշում արդարության մասին հարց, երբ հենց իրենք են իրենց կառավարման օրոք դրան հեռադիտակով նայել: Դրական եմ վերաբերվում իշխանության վարքագծին ստեղծված իրավիճակում: Ողջունելի է, որ սկսել են բացահայտել 2018 թվականից առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործողությունները, որոնց մասին գուցե շատերն արդեն մոռացել են: Այն ժամանակ ամեն բան բարձիթողի վիճակում էր, և ով ինչ ուզեր, կարող էր գումարով գնել ու անել: Դրա արդյունքում մենք կանգնեցինք փաստի առաջ»,- ասում է նա:

Ըստ Խուդավերդյանի՝ զորամասի վաճառքն ամենավատ ու բացասական իրողություններից է, որը կարող էր լինել ու այն էլ իրականացներ մի մարդ, որը ղեկավարել է բանակը:

«Երբ դեռ չկային Սեյրան Օհանյանն ու իրենից առաջ եղած նախարարները, մենք ամեն տարածք ու իրողություն օգտագործում էինք՝ հօգուտ մեր բանակի, դրա շուրջ քննարկումներ անում և Կառավարությունից միջնորդություն խնդրում իրականացման համար: Ցավալի է, որ դրանից հետո եկան որոշ մարդիկ ու իրենց քաղաքական գործունեության արդյունքում գրպանեցին այնպիսի տարածքներ, որոնք պետությունը հատկացել էր ՊՆ-ին: Հիմա պետք է սպասել գործերի քննմանը դատական մարմիններում»,- նշում է նա՝ մտավախություն հայտնելով, որ մեղավորները հնարավոր է վճարեն իրենց փաստաբաններին, որ սուտը ճշմարտություն դարձնեն և ապօրինի գործարքներն օրինական ներկայացնեն:

Նկատառմանը, որ Սեյրան Օհանյանը չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը՝ ասելով, որ այս գործողությունները ներկայիս իշխանություններն օգտագործում են ժողովրդին շեղելու նպատակով, Խուդավերդյանին չեն զարմացնում այս հայտարարությունները, քանի որ, ըստ նրա, դրանք ինքնապաշտպանական հռետորական և քաղաքական հայտարարություններ են: Ըստ զրուցակցի՝ պաշտպանության նախկին նախարարը առաջնորդվում է «հարձակվիր, որպեսզի դու լինես հարձակվողի կարգավիճակում, իսկ իրական հարձակվողը՝ քո» սկզբունքով.

«Այսինքն՝ իբրև թե նախահարձակ լինելը պաշտպանության լավագույն միջոցն է: Պետք է հասկանալ՝ այդ միջոցն անցած էտապ է, որն իրեն այլևս չի արդարացնելու, որովհետև արդեն իսկ գործուն մարմինները լավ, թե վատ իրենց առջև դրված խնդիրները, հատկապես՝ կոռուպցիայի և բանակի խարխլման բացահայտման մասով, իրականացնում են և ձգտում  նրան, որ մեղավորները ենթարկվեն համապատասխան քրեական պատասխանատվության»,- կարծում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ լայնամասշտաբ դավաճանություններն ընդդեմ Արցախի և Հայաստանի, նրանց ժողովուրդների և պետականության դեմ կարիք ունեն լիարժեք արմատախիլ արվելու:

«Դատական համակարգի վրա ամենախիստ հսկողությունը պետք է սահմանվի, որպեսզի դատավորները էլ երբեք չգնան նախկին կոռուպցիոն ռիսկերին, այսինքն՝ ով վճարում է, նա պատվիրում երաժշտությունը: Պետք է արմատախիլ արվի, և օրենքի սահմաններում բոլոր հանցագործները, որոնք եղել են տարբեր գերատեսչություններում կամ Կառավարությունում, ենթարկվեն համապատասխան պատժի, հակառակ դեպքում՝ ժողովուրդը առաջ կբերի ինքնուրույն դատաստան տեսնելու կամ ֆիզիկապես ոչնչացնելու գործոնը»,- ասում է նա:

Նատալի Մկրտչյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5114 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև