Վիգեն Սարգսյանն անդրադարձել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին ու պահանջել ցանկ հրապարակել

«Նողկալի է»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այսպես է որակել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթը և պահանջել հրապարակել բնակարաններ ստացած անձանց ցանկը՝ յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նաև նրանց ցանկը, որոնց իրավունքները, հսկող դատախազի կարծիքով, խախտվել են:

Հիշեցնենք՝ ըստ գլխավոր դատախազության՝ այսօր հրապարակած հաղորդագրության՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ են հատկացվել համակարգի զինծառայող չհանդիսացող, հաշվառման մեջ չգտնվող, ցուցակներում ուշ ընդգրկված 29 անձանց:

Այս փաստի առնչությամբ հարուցվել է քրեական հետապնդում, Վիգեն Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

«Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով այս հաղորդագրությանը՝ Վիգեն Սարգսյանը գրել է, որ տեղեկատվություն տարածվել է 2019-ի սեպտեմբերից, երբ ՊՆ բնակարանների բաշխման գործընթացում առկա չարաշահումների հիմքով իրեն և ՊՆ հինգ պաշտոնյայի որպես մեղադրյալ են ներգրավել՝ հսկող դատախազի որոշմամբ:

«Իմ բոլոր կարգավիճակներում, առավել ևս՝ որպես պաշտպանության նախարար, մշտապես ծառայել եմ ազնվորեն՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամրապնդման, մեր ազգային շահերի առաջմղման նպատակով: Դա հայտնի է բոլորին, ում հետ առնչվել եմ գործի բերումով»,- գրել է Սարգսյանն ու հավելել, որ պաշտպանության նախարար ծառայած 18 ամիսներից յուրաքանչյուրում զինված ուժերի մարտունակության բարձրացման և բանակի ուժեղացման համար ինքն արել է հնարավորը:

Ըստ նախկին նախարարի՝ այդ 26 բնակարանների բաշխման գործառույթը, որն իր պաշտոնական բոլոր լիազորություններից «երևի թե ամենաաննշանն էր իր ծավալով և հանրային կարևորության առումով», իրականացվել է օրենքի պահանջին համապատասխան՝ հիմք ընդունելով բնակարան ստացողների անցած մարտական ուղին և վաստակը:

Վիգեն Սարգսյանը նույն գրառման մեջ 2 անգամ պնդել է, որ պետք է հրապարակել բնակարաններ ստացածների ցանկը՝ յուրաքանչյուրի մարտական ուղին և վաստակը նշելով, և նրանց ցանկը, որոնց իրավունքները  խախտվել են: Նախկին նախարարը վստահ է, որ այդքանը բավարար կլինի՝ թեման սպառված համարելու համար: 

Նա ավելացրել է, որ դատախազությունն իր հետ կապ հաստատելու որևէ ջանք չի գործադրելով, թեև իր կոնտակտները չեն փոխվել և հայտնի են: Այդպիսով, ըստ Սարգսյանի, դատախազությունը զրկել է իրեն օրինական պաշտպանվելու հնարավորությունից:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վիգեն Սարգսյանի՝ իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: 

Նշվում է նաև, որ Սարգսյանի իմացությամբ և հանձնարարությամբ բնակարան է ստացել նաև Պաշտպանության նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձ, որոնց մասին, սակայն, Սարգսյանն իր անդրադարձում ոչինչ չի հիշատակել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42182 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ