«Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը հափշտակել է շուրջ 255 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

«Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը հափշտակել է շուրջ 255 մլն դրամ։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասված է․

«Ա.Ս.-ն, 2017-2022 թվականներին հանդիսանալով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ջրառ» ՓԲ ընկերության հաշվապահ, հափշտակել է Ընկերության ֆինանսական միջոցները։

2022 թվականի դեկտեմբերի 21-ին դատախազությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է ուղարկել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգման արդյունքները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն հափշտակել է իրեն վստահված՝ «Ջրառ» ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 66 հազար 540 դրամը: Մասնավորապես, բանկային հաշիվների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Ջրառ» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն, պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, հնարավորություն է ունեցել միանձնյա տնօրինելու «Ջրառ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարները:

Որպես պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը ընկերությանը պատկանող հաշվեհամարից իր անձնական հաշվեհամարներին կատարել է փոխանցումներ՝ այդ կերպ հափշտակելով 254 մլն 66 հազար 540 դրամը:

2022 թվականի հունվարի 26-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը):

Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը և պաշտոնավարման կասեցումը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
757 դիտում

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են

ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել

Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ

Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին

Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է

Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր

Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին

Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել