Չես կարող քաղաքացիների մի մասի համար այսօր բացել վայրը, մյուս մասի համար՝ 3 ամիս հետո, խտրականություն է. Զարուհի Բաթոյան

Ինչպես հայտնի է, երեկ հիմնովին վերանորոգված շահագործման հանձնվեց Երևանի «Փակ շուկա»-ի գետնանցումը:

Արված աշխատանքը բարձր են գնահատում քաղաքացիները, սակայն, միևնույն ժամանակ, հանրության աչքից չի վրիպել այն փաստը, որ նորովի վերանորոգված անցումը հարմարավետ չէ հաշմանդամություն ունեցող անձանց, սահմանափակ կարողություններով մարդկանց և մանկասայլակով անցորդների համար, այլ կերպ ասած՝ բացակայում են թեքահարթակները:

Հարցը սոցիալական ցանցերի իրենց էջերում բարձրաձայնել են նաև ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Անսալով քաղաքացիների դժգոհություններին՝ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է տարածել՝ հայտնելով. «Ձևի համար կլիներ թեքահարթակի կառուցումը, փոխարենը կլինի վերելակ։ Եթե գետնանցումում լիներ թեքահարթակ, հաշմանդամություն ունեցող որևէ անձ այդ թեքությունը հաղթահարել ուղղակի չէր կարող: Սրան գումարած՝ գետնանցումից մոտ երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի։ Անկախ դրանից, սակայն, Երևանի քաղաքապետարանը որոշել է գետնանցումի տարածքը աճուրդի միջոցով տալ վարձակալության, և դրա հիմնական նախապայմաններից մեկը լինելու է սահմանափակ հնարավորություններ ունեցող քաղաքացիների համար նախատեսված հատուկ կահավորված վերելակային համակարգի տեղադրումը»:

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ շուրջ 6 ամիս գետնանցում վերանորոգելուց հետո չունենալ մատչելիություն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար, քաղաքակիրթ և զարգացած երկրները դա անվանում են խտրականություն։

Վերջինս կարծում է, որ վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ պետք է քննարկվեր նաև այդ անձանց համար գետնանցումի մատչելիության հարցը, և համապատասխան որոշում ընդունվեր:

«Երբ ինչ-որ բան է կառուցվում, մատչելիությունը միշտ պետք է ապահովել։ Եթե դա բացակայում է, և մենք նշում ենք, որ այդ հարմարությունը կլինի ավելի ուշ, պարզապես արդարացում է։ Ենթադրում եմ, որ հիմա են լուծումն առաջարկում։ Ինչ-որ հասարակական վայրի բացման ժամանակ չես կարող ասել՝ հարգելի իքս քաղաքացիներ, ձեզ համար այսօր ենք բացելու վայրը, հարգելի մյուս քաղաքացիներ, ձեզ համար էլ այն բաց կլինի, օրինակ, երկու ամիս հետո։ Դա կոչվում է խտրականություն։ Օրենքի պահանջ կա, որ բոլոր կառուցվող վայրերը մատչելի լինեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:

Պատգամավորը, սակայն, համաձայն է քաղաքապետարանի այն դիտարկմանը, որ գետնանցումներում թեքահարթակները հարմար չեն։ Բաթոյանի խոսքով՝ զարգացած, քաղաքակիրթ երկրներում, որտեղ կարևոր է բոլոր քաղաքացիների ազատ տեղաշարժը, կառուցում են անհրաժեշտ վերելակներ, սակայն դա չեն անում շինությունը վերանորոգելուց կամ վերակառուցելուց հետո, այլն էլ՝ մասնավոր ընկերության միջոցով։ 

«Այնուամենայնիվ, ամեն տեղ ու միշտ չէ, որ հնարավոր է մատչելիության հարցը ապահովել։ Խնդիրը քննարկվում է մասնագետների հետ, նոր՝ այլ տարբերակներ դիտարկվում։ Օրինակ, երբ նշում են, որ գետնանցումից երեսուն մետր հեռավորության վրա կա հետիոտների համար նախատեսված անցուղի, պետք է ասվի միայն այդ քննարկումներից հետո, երբ հնարավոր չէ թեքահարթակ կամ վերելակ կառուցել»,- ընդգծում է զրուցակիցը՝ հավելելով.

«Եթե ավագանին որոշում է ընդունում, որ կառուցված հասարակական վայրերը պետք է հարմարեցվեն հաշմանդամություն ունեցող անձանց ևս, և դա պետք է տնտեսվարողները անեն՝ ըստ օրենքի, ապա այստեղ խոսքը վերաբերում է հենց քաղաքապետարանի վերանորոգած գետնանցմանը։ Օրենքի պահանջ է, իրենք պետք է առաջարկեն, թե ինչպես են այդ լուծումները գտնելու»:

Բաթոյանը նաև հայտնում է՝ կապված այս հարցի հետ՝ հարցում է ուղարկել Քաղաքաշինության, տեխնիկական, հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

«Օրենք կա, որտեղ նշվում է՝ նոր կառուցվող կամ վերակառուցվող և հիմնանորոգվող շենք-շինությունները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հարցումը հասկանալու համար է՝ օրենսդրության մեջ այս պահանջը գործո՞ւմ է գետնանցումների դեպքում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասն ասում է, որ օրենքը ընդունվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, պետք է մատչելի լինեն բոլոր հասարակական շենքերն ու շինությունները, իսկ օրենքն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին։ Մեկուկես տարի անց ունենք այս վիճակը»,- նկատում է նա:

Պատգամավորն ասում է՝ պետք է թեքահարթա՞կ լինի, թե՞ այլ բան, մասնագիտական հարց է, հանրությունը չպետք է որոշի, կարևորը՝ մատչելի լինի:

Նա նաև նշում է, որ Երևանի քաղաքապետարանն ունի համապատասխան հանձնաժողով, որի անդամների կազմում կան հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Սակայն, ըստ Բաթոյանի, ՀԿ-ների պարտավորությունը մատչելիության հարցը բարձրացնելն է, ոչ թե նշելը՝ թեքահարթա՞կ է անհրաժեշտ, թե՞ վերելակ։

Ըստ պատգամավորի՝ հաշմանդամություն ունեցող անձին միայն հետաքրքիր է՝ որևէ վայրից կամ թեկուզ գետնանցումից կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ։ Միևնույն ժամանակ, նրա նկատառմամբ, կարևոր է այն փաստը, որ թեքահարթակը կամ վերելակը չկառուցվեն զուտ կառուցվելու համար․ «Մենք ապրում ենք 21-րդ դարում, և «Գուգլ»-ի միջոցով էլ է հնարավոր տեսնել, թե ինչպես միջավայրը դարձնել մատչելի։ Միայն կառուցելը չէ հարցը, պետք է հարմարավետությանն ուշադրություն դարձնել։ Երևանում, ճիշտ է, կան վայրեր, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց համար վերելակներ կան, սակայն միայն կլոր բան տեղադրելով չէ, որը կիջնի ներքև։ Հաշվի պետք է առնել սայլակի տեղավորվելը, ինքնուրույն վերելակից դուրս գալու հարցը և այլն»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2746 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս