Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել, բայց դա կանենք, երբ Ղարաբաղը լքի ՌԴ քաղաքացի «քրեաօլիգարխ» Վարդանյանը. Ալիև

«Ինչպես մեզ պարզ դարձավ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մեր գործընկերների հետ մեր զրույցների ընթացքում, և ինչպես հասկացա վարչապետ Փաշինյանի հետ այսօր կայացած եռակողմ հանդիպումից, որը հյուրընկալել էր պետքարտուղար Բլինկենը, մենք ընդհանուր ըմբռնում ունենք, որ իրավիճակին երկվեկտոր մոտեցում է անհրաժեշտ:

Նախ, սա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վեկտորն է։ Երկրորդ, դա Ադրբեջանի և Ղարաբաղի հայ բնակչության կապն է»։

Այս մասին Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը երեկ Մյունխենում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միջազգային հարթակից օգտվելով հայտարարելով, թե ի գիտություն բոլորի՝  «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունն այլևս չի գործում։

«Դա իրականում ռուսական արտահայտություն է: «Նագորնո» նշանակում է «լեռնային»։ Իսկ Ադրբեջանում չկա այնպիսի վարչական միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է։ Ուստի, իհարկե, ես կցանկանայի խնդրել մեր գործընկերներին հարգանք ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության և Սահմանադրության նկատմամբ։ Կա Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը, որտեղ հայ բնակչություն կա։ Այսպիսով, այս երկվեկտոր լուծումը փաստացի տարանջատում է Հայաստանի հետ մեր բանակցությունները մեր ներքին խնդիրներից, օրինակ՝ Ղարաբաղի հայերի հետ շփումից։ Մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քննարկվելու են Ղարաբաղում հայ փոքրամասնության իրավունքներն ու երաշխիքները։ Մենք պատրաստ ենք դրան»,- հայտարարել է Ալիևն ու հավելել,որ իր ասածն ուժ ունի միայն ՂԱրաբաղի հայ համայնքի այն ներկայացուցիչների համար, ովքեր ապրել են, ծնվել ու ողջ կյանքն անցկացրել Ղարաբաղում։

«Չենք բանակցի այն մարդու հետ (նկատի ունի Ռուբեն Վարդանյանին-ԽՄԲ.), ում Ռուսաստանից արտահանեցին՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար։ Միգուցե «արտահանվածը» ճիշտ բառը չէ։ Ես երևի կնախընտրեի «մաքսանենգ ճանապարհով» արտահայտությունը։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե նա ինչպես է հայտնվել Ղարաբաղում, ինչպես է փորձում ու հասնում Երևան, այնտեղից էլ թռչում Մոսկվա, հետո նորից Երևան և նորից Ղարաբաղ։ Միայն այս փաստը վկայում է, որ շրջափակում չկա։

Շրջափակման բացակայության մասին վկայող երկրորդ փաստն այն է, որ դեկտեմբերի 12-ից մինչ օրս, երբ մեր քաղաքացիական ակտիվիստները գտնվում են անցակետում, այնտեղ է անցել 2500 մեքենա, այդ թվում՝ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների մեքենաներ։ Կարմիր խաչի կողմից Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել մոտ 100 հիվանդ։ Այսպիսով, ինչպե՞ս կարելի է դա անվանել շրջափակում, եթե ճանապարհը բաց է: Եթե Ղարաբաղի հայերը փորձեն օգտվել այս ճանապարհից, վստահ եմ, որ նրանց ոչ ոք չի կանգնեցնի։ Ուստի կարևոր է հասկանալ ներկա իրավիճակը»,- հավելել է Ալւևը։

Նա նաև հայտարարել է,թե շուրջ 30 տարի իրենց հողերը իբր գտնվում էին «հայկական օկուպացիայի տակ»։ Ըստ նրա բարձրագոչ հայտարարությունների՝  «Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, խախտել է միջազգային իրավունքը և 27 տարի շարունակ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները։ Եվ նրա նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել»։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը միշտ խնդրել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ պատերազմից խուսափելու համար, բայց քանի որ արդյունքներ չեն եղել Մինսկի խմբից,  ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդից և ըստ իր խոսքերի՝ «առաջընթաց չի եղել», Ադրբեջանը «ստիպվածէ եղել կռվել»։

Ալիև նաև կեղծ պնդումներ է արել հանդիպման ժամանակ՝ նշելով, թե իբր իրենց վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքւ Լիբանանի տարածքին հավասար ամբողջովին ավերակ է, իբր 67 մզկիթ է եղել Ղարաբաղում, որից «Հայաստանը 65-ը քանդել, պղծել է», ուստի ստիպված են եղել վռնդել հայերին ։

Վերջում Ալիևը, շարունակելով կեղծ հայտարարությունների շարանը, նշել է,թե Ղարաբաղի հայերը «Ադրբեջանի քաղաքացիներ են և կազմում են փոքրամասնություն», ըստ նրա՝ Ադրբեջանում բոլոր փոքրամասնություններն ունեն հավասար իրավունքներ և արտոնություններ, այդ թվում՝ մշակութայինև անվտանգային:

«Մենք պատրաստ ենք գործնական շփումներ սկսել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր ես այս մասին հայտնել եմ իմ հայ գործընկերոջը՝ պետքարտուղար Բլինքենի ներկայությամբ։ Բայց սա կկարողանանք սկսել միայն այն ժամանակ, երբ մեր տարածքը լքի ՌԴ քաղաքացին, քրեաօլիգարխը, Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող մարդը՝ Ռուբեն Վարդանյանը»,- եզրափակել է Ալիևը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25730 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին