Երևան
12 °C
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հանձնարարությամբ՝ նախագահի աշխատակազմի և Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մի շարք մարզային գրադարաններ համալրվել են նոր և ժամանակակից գրականությամբ: Ընտրված գրքերի ցանկում ներառվել են ինչպես դասական, այնպես էլ հայ և արտասահմանյան արդի գրողների ստեղծագործություններ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները գրքերը նվիրելու նպատակով այսօր այցելել են Արարատի մարզի Սուրենավան և Գոռավան համայնքներ, իսկ սահմանամերձ համայնքների գրադարանների համար նախատեսված գրքերը կուղարկվեն Հայաստանի ազգային գրադարանի միջոցով:
Արարատի մարզային գրադարանի տնօրեն Վաչագան Պետրոսյանը, շնորհակալություն հայտնելով գրքերի համար, նշել է.
«Այսօր իսկապես տոն է, որովհետև մեր համայնքային գրադարաններն ավելի շատ ուշադրության կենտրոնում են: Մեր համայնքներն ունեն գրքերի համալրման խնդիր, և համոզված եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները մեծ ոգևորություն կառաջացնեն և կխթանեն ընթերցանությունը: Ցանկում շատ ժամանակակից գրքեր նկատեցի, որոնք վստահաբար կընթերցվեն: Կարող եմ վստահորեն ասել, որ վերջին շրջանում մեր մարզում նույնպես շատ ակտիվացել է ընթերցանությունը»:
Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև Հայաստանի ազգային գրադարան, որտեղ տեղի է ունեցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում:
Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ազգային գրադարանում: Իհարկե Հովհաննես Թումանյանի ծնունդն արդեն իսկ տոն է իր գոյությամբ մեր պատմության մեջ, և կրկնակի տոն է, որ իր տարեդարձը դարձել է Գիրք նվիրելու օր, ինչով իհարկե կարծում եմ վերջին տարիներին այս գեղեցիկ ավանդույթ դարձած տոնը շատ աշխուժացրել է մեր գրադարանային, գրքի հրատարակչական ոլորտները:
Շատ հաճելի է, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այսքան հետաքրքրված է գրադարաններով, և արդեն իսկ անցյալ տարվանից մեծ աջակցություն է ցուցաբերում մեր գրադարաններին: Այսօր նախագահի աշխատակազմը պատրաստել է 13 սահմանամերձ գրադարանների համար նվիրատվություններ, թվով 43 անուն գիրք և Ազգային գրադարանը ևս առիթից օգտվելով պատրաստել է 13 փոքրիկ փաթեթներ մեր սահմանը պահող զինվորների համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT