Երևան
12 °C
«Բարձր եմ գնահատում հայկական կողմի աշխատանքը մյունխենյան համաժողովում, իրավացիորեն առաջ տարվեց Արցախում հումանիտար ճգնաժամի խնդիրը»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:
Վերջինիս կարծիքով՝ հայաստանյան պատվիրականության Մյունխեն ժամանումը ինքնին ուներ ամուր դիրքեր:
«Եվրոպացի մեր գործընկերները բազմիցս նշել են, որ կովկասյան տարածաշրջանում Հայաստանը ժողովրդավարության առաջամարտիկ պետություն է: Ըստ իս՝ միջազգային հանրությունը՝ հավաքական Արևմուտքը, միանշանակ դրական ազդակներով էր նայում հայկական կողմի պատվիրակության աշխատանքին: Հուսով եմ, որ որոշ ժամանակ անց սրա պտուղները կքաղենք»,- նշում է նա:
Դիտարկմանը, որ համաժողովի շրջանակներում թերևս ամենաուշագրավը «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկմանը ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունն էր և դրա ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախի մասով տեսակետների և պահանջների հերթական արտահայտումը: Հարցին՝ Ալիևի այն պնդումը, թե իբր 67 մզկիթ է եղել Ղարաբաղում, որից «Հայաստանը 65-ը քանդել, պղծել է», արդյոք չի՞ խոսում այն մասին, որ վերջինս ամբողջ իրավիճակին փորձում էր հաղորդել կրոնական կոնտեքստ, քաղաքագետը նկատում է՝ Ալիևը նմանատիպ փորձեր բազմիցս կատարել է:
«Պետք է հաշվի առնել, որ այս պարագայում միջազգային հանրությունն աչալուրջ է: Պատերազմից անցել է ավելի քան 2 տարի, բայց Արցախ մուտք չեն կարողանում գործել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները: Պատմամշակութային կոթողները, այդ թվում՝ կրոնական, անընդհատ ադրբեջանական իշխանությունների հրահանգով պղծվում և ոչնչացվում են ԼՂ-ի տարածքում: ՀՀ վարչապետի պատասխանն էլ այս մասով ինձ համար գոհացուցիչ է: Ըստ իս՝ ադրբեջանական կողմը պետք է խուսափի նման քայլերից: Առհասարակ, հայկական դիվանագիտությունն Ալիևի նման շեղող հայտարարություններին զուգահեռ պետք է քաղաքակիրթ աշխարհին ներկայացնի, որ Ադրբեջանն անընդհատ միջազգային հանրությանը ներկայացնում է, թե իբր ՀՀ-ն օկուպացրել է իր տարածքները՝ փորձելով սա նմանեցնել ռուս-ուկրաինական հակամարտությանը, այսինքն՝ ներկայանալ իբրև՝ որպես տարածաշրջանի Ուկրաինա»,- ասում է նա:
Հարցին՝ արդյոք այստեղ տեղին չէ՞ր հիշատակել 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող վանքերի և եկեղեցիների պղծումը, մասնավորապես՝ Շուշիի Կանաչ վանքը, Ղազանչեցոցը և մյուսները, որոնք ադրբեջանական կողմը հիմնովին ավերել է, Մկրտչյանն ասում է՝ Ադրբեջանը մինչև հիմա շարունակում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ոչնչացնել հայկական մշակութային կոթողները, վանքերը ու եկեղեցիները. «Կարծում եմ՝ այս մասին վարչապետը ևս պետք է նշեր: Այնուամենայնիվ, այս դեպքերն այնքան աղաղակող են և միջազգային հանրության աչքերում էլ ակնառու, որ կարիք անգամ չկա դրա լրացուցիչ ներկայացման»:
Քաղաքագետը, անդրադառնալով նաև Ալիևի այն պնդմանը, որը կարծես թե «մատ թափ տալ» լիներ, թե Լեռնային Ղարաբաղ միավոր չկա, դա ռուսական տերմին է, և խնդրեց, որ գործընկերները հարգանք ցուցաբերեն Ադրբեջանի ինքնիշխանության և Սահմանադրության նկատմամբ, ինչին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը վկայաբերեց եռակողմ հայտարարությունը, որում առկա է Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, և այդ փաստաթղթի տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, Հարություն Մկրտչյանը չի կարծում, թե Ալիևը մոռացած լիներ իր դրած ստորագրության մասին:
«Նա շարունակում է միջազգային հանրությանը ներկայանալ արևմտյան երկրներից իբրև շատ ավելի արևմտամետ, հակառուսներից՝ ավելի հակառուս՝ փորձելով միջազգային հարաբերություններում վաճառել իրեն, ինչպես միշտ: Պետք է հաշվի առնել՝ միջազգային հանրությունը շատ լավ պատկերացնում է Արցախի բուն խնդիրը, Լաչինի միջանցքի փակ լինելն ու Ադրբեջանի նախագահի նկրտումները՝ ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու: Ի վերջո, Ալիևի այս քայլերը հաջողությամբ չեն պսակվելու»,- ասում է նա:
Վերջինիս կարծիքով՝ Ադրբեջանի նախագահը ինքնախոսովանական հայտարարություն արեց՝ հայտնելով, որ միջազգային հանրությունն ու քաղաքակիրթ աշխարհը նրան ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ արցախահայերի հետ:
«Որքան շուտ ԼՂ իշխանությունները հետամուտ լինեն այդ բանակցություններին, այդքան շուտ կշահեն տարածաշրջանում ապրող ժողովուրդներն ու պետությունները, այդ թվում՝ նաև ԼՂ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը: Ես մութ սենյակում կատուներ չեմ փնտրում. բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, և ԼՂ իշխանությունները, հատկապես՝ Լաչինի միջանցքի փակ լինելու շրջանում, պարտավոր են գնալ երկխոսության, այլ հարց է, թե դա ինչի կբերի»,- նկատում է նա:
Խոսելով նաև Ալիևի այն հայտարարության մասին, թե Ադրբեջանը չի բանակցի մի մարդու հետ (Ռուբեն Վարդանյան), ում Ռուսաստանից արտահանեցին՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար, այն էլ, ըստ նրա, «մաքսանենգ ճանապարհով», Մկրտչյանն ասում է՝ Ալիևը սրանով ոչինչ չի հայտնագործել, որովհետև Ռուբեն Վարդանյանին Արցախ է գործուղել Ռուսաստանը:
«Չեմ պատկերացնում, որ որևէ ՌԴ քաղաքացի, Ռուսաստանում ունենալով այդքան ունեցվածք, կհրաժարվեր տեղի քաղաքացիությունից ու կգնար ռուսական ազդեցության գոտի, ինչպիսին Արցախն է: Ռուսաստանի մատն այստեղ խառն է, բայց ԼՂ-ն այստեղ պետք է որոշում կայացնի՝ պե՞տք է կուլ տալ Ալիևի խայծը և, Վարդանյանով պայմանավորված, վիժեցնել չսկսված բանակցությունները: Իհարկե՝ ոչ, պետք է օր առաջ սկսել բանակցությունները»,- ընդգծում է նա:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT