Երևան
12 °C
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդավարական ուժերի՝ ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործում համագործակցությանը նվիրված համաժողով, որին մասնակցել են տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներ, անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, խոսելով նախաձեռնության մասին, ասել է, որ, իրենց դիտարկմամբ, Ռուսաստանը չի կատարում և չի պատրաստվում կատարել դաշնակցային իր պարտավորությունները: Վերջինս ակնկալել է, որ քննարկումից հետո համագործակցության մասին հուշագիր կստորագրվի:
«Մենք Հայաստանում տեսնում ենք վտանգ այնպիսի գործընթացների, որոնք կարող է գեներացնել Ռուսաստանը՝ Հայաստանի իշխանությունը խաթարելու համար, որին էլ անհրաժեշտ է դիմադրել միասնական ջանքերով, ինչին վերաբերող հարցերին է միտված այս քննարկումը»,- մանրամասնել է Խուրշուդյանը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ համոզմունք է հայտնել, որ Հայաստանին այսօր ամենից շատ անհրաժեշտ են լուծումներ և գաղափարներ, որոնք երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հնարավորություններ կտան:
«Կարծում եմ՝ այս հավաքը պետք է ավելի շատ լուծումներ և առաջարկներ անի, որոնք իրատեսական են, հնարավորինս քիչ վտանգներ են պարունակում, և որոնք, ի վերջո, կարելի է առաջարկել մեր հանրությանն ու միասնական հանդես գալ»,- ընդգծել է նա:
Քննարկման նախաձեռնողներից, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ նշել է՝ իրենց նպատակն է համախմբել հայ հասարակության ժողովրդավարական խմբերին, ստեղծել քաղաքացիական հասարակության այնպիսի որակ և ընդհանրություն, որը կապահովի Հայաստանի եվրաինտեգրման երաշխիքները, որպեսզի դա կախված չլինի օրվա իշխանություններից, այլ դառնա ազգային օրակարգ:
«Մոտ 1 ու կես տարի առաջ Հայաստանի եվրոպական կուսակցությունն սկսեց մասնակցել արտախորհրդարանական հավաքներին Կառավարության ղեկավարի հետ: Մեր առաջին հանդիպման օրը ես ասացի վարչապետին՝ ՀՀ-ի անվտանգության, քաղաքական, տնտեսական զարգացման և մշակութային ինքնության բոլոր մարտահրավերներն ու խնդիրները ունեն մեկ լուծում՝ Հայաստանի եվրաինտեգրումը: Այսօր ես ուրախությամբ կարող եմ ասել՝ սույն գաղափարը գնալով դառնում է ոչ միայն հասարակական, այլև պետական օրակարգ»,- ասել է նա:
Վերջինս կարևորել է այն փաստը, որ արդեն Հայաստան են ժամանել ԵՄ դիտորդները. «Այս քայլով եվրոպական քաղաքակրթությունը գծում է իր հարավ-արևելյան նոր սահմանը, և դա համընկնում է ՀՀ-ի սահմանի հետ: Ըստ իս՝ մեզ համար կարևորագույն թվացող խնդիրներից մեկը՝ Արցախյան խնդիրը, նույնպես գտնվելու է այդ գործընթացի շրջանակներում, ուստի համոզված եմ, որ սա խորհրդանիշ է, մեր հավաքը տեղին է, և ուզում եմ, որ այն մեր և Արցախի համար բերի սպասված պտուղների»:
Սոցիոլոգ Կարեն Սարգսյանն էլ ուրախությամբ փաստել է, որ, ի վերջո, կարողացան հավաքվել այս գաղափարի շուրջ, որի մասին տարիներ շարունակ խոսվել է:
«Իրական աշխատանքները դեռ նոր են սկսվում, այն էլ՝ ծանր ծավալի և քիչ երևացող, որովհետև ամենօրյա ռեժիմով պետք է մոնիթորինգ իրականացվի: Մենք արդեն մեծ հաշվով եվրաինտեգրված ենք, քանի որ ԵՄ դիտորդական խումբը Եվրոպայի համապարփակ անվտանգային ծրագրի կարևոր մաս է: Մենք մեր երկիրը պետք է տանենք նրան, որ ամբողջ քաղաքացիական հասարակությունը քրտնաջան աշխատի այս ուղղությամբ և հնարավորինս արագ, առանց մեծ ցնցումների ինտեգրվի այն համակարգում, որը մեզ համար կբերի ոչ միայն անվտանգություն, այլև արժանապատիվ և բարեկեցիկ կյանք»,- նկատել է նա:
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն էլ կարծիք է հայտնել, որ սա սպասված, սակայն ինչ-որ չափով ուշացած քննարկում է, որովհետև ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունից հետո ռուսական հատուկ ծառայությունները փորձեր են կատարել Հայաստանին տանել գաղութատիրական ռուսական քաղաքակրթության:
«ԵՄ դիտորդների տեղակայման մասին լուրից հետո տեսնում ենք այդ հատուկ ծառայությունների հերթական ակտիվության փորձերը, որոնք պետք է կանխել: ՀՀ-ն պետք է քայլ առ քայլ գնա դեպի քաղաքակիրթ աշխարհ, ու այն կորուստները, որոնք կրել ենք՝ լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, թերթել այդ էջը»,- ասել է նա:
Մկրտչյանը, անդրադառնալով Արցախի հարցին, նշել է. «Լուրջ մտավախություններ ունեմ, որ Արցախի բնակչությունը ռուսաֆիկացված է, և արցախահայությունը փորձում է ընդդիմանալ Հայաստանի վարվող արտաքին քաղաքականությանը: Կարծում եմ՝ Ռուսաստանն այստեղ ևս խաղադրույք կկատարի Արցախի վրա՝ տարածաշրջանում նոր «Դոմբաս» կերտելով: Սրանից զատ՝ մենք խնդիր ունենք նաև ՀՀ-ի ներսում գործող ագենտուրայի մասով»:
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էլ ողջունելի է համարել, որ քննարկման ներկաների մեծամասնությունը ոչ թե կուսակցականներ են եղել, այլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ. «Ողջունում եմ այս իրադարձությունն ու կարևորում այն: Եվրոպական ինտեգրումը, թերևս, միակ հնարավոր ու ճիշտ ճանապարհն է այս տարածաշրջանում»:
Քաղաքագետ Էդգար Առաքելյանի կարծիքով էլ՝ այս հանդիպումը վերջին իրադարձություններից հետո բավականին կարևոր է:
«Նման հանդիպումները պետք է օգնեն գալ որոշակի համագործակցության ու կոնկրետ գործողությունների՝ հաշվի առնելով նաև ԵՄ առաքելության տեղակայումից առաջ և հետո հյուսիսից եկած հոխորտանքներն ու սպառնալիքները Հայաստանի հասցեին: Այս մասով լուրջ աշխատանքներ պետք է տարվեն: Մենք չպետք է թույլ տանք, որ ԵՄ առաքելությունը վարկաբեկվի, չպետք է թույլ տանք նաև Հայաստանի 5-րդ շարասյանը ոտնձգություններ կատարել ՀՀ-ի ինքնիշխանության վրա, ովքեր պնդում են, թե Հայաստանը ինչ-որ կառույցի մաս պետք է դառնա»,- շեշտել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT