Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 22-ին և 23-ին ամփոփվել են Երևանի մի շարք վարչական շրջանների դատախազությունների 2022 թվականի գործունեության արդյունքները:
Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:
Մասնավորապես՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Վիգեն Միլիտոնյանի խոսքով՝ 2022 թվականին գրանցվել է հանցագործության 2688 դեպք (2021 թվականին՝ 1846):
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ. աճել են սպանության փորձի դեպքերը (2022 թվականին՝ 4, 2021 թվականին՝ 1), դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը (2022 թվականին՝ 12, 2021 թվականին՝ 6) և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը (2022 թվականին՝ 7, 2021 թվականին՝ 1): 2022 թվականի ընթացքում նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (2022 թվականին՝ 1128, 2021 թվականին՝ 1278):
Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում ևս աճ է արձանագրվել (2022 թվականին՝ 103, 2021 թվականին՝ 68):
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Սիսակ Խաչատրյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործության 2696 դեպք (2021 թվականին՝ 1950):
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջանում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների աճ (2022 թվականին՝ 411, 2021 թվականին՝ 176):
Աճել է նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը (2022 թվականին՝ 1358, 2021 թվականին՝ 1335): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը ևս 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել են (2022 թվականին՝ 153, 2021 թվականին՝ 61):
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Պետրոս Մարտիրոսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4260 դեպք (2021 թվականին՝ 3134):
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 373 դեպք (2021 թվականին՝ 187): 2022 թվականին նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 1232, 2021 թվականին՝ 1318):
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում 2022 թվականի ընթացքում աճ է գրանցվել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում (2022 թվականին՝ 141, 2021 թվականին՝ 71):
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 4883 դեպք (2021 թվականին՝ 3834):
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 481 դեպք (2021 թվականին՝ 331): 2022 թվականի ընթացքում արձանագրված սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 30-ով (2022 թվականին` 2085, 2021 թվականին՝ 2115):
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 167 դեպք (2021 թվականին՝ 94):
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում արձանագրվել է հանցագործության 2087 դեպք (2021 թվականին՝ 1879):
Հաշվետու ժամանակահատվածում վարչական շրջաններում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 290 դեպք (2021 թվականին՝ 272): 2022 թվականին արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործու¬թյան 674 դեպք (2021 թվականին՝ 959):
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 252 դեպք (2021 թվականին՝ 233):
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչական շրջանների դատախազներին հանձնարարել է ուսումնասիրել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող, սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի օտարման կամ վարձակալության հանձնելու դեպքերը և քայլեր ձեռնարկել՝ խախտումներով օտարված հողերը պետությանն ու համայնքներին վերադարձնելու ուղղությամբ:
Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթների քննությունը, ակտիվացնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT