Երևան
12 °C
«Պարբերաբար ասել եմ, որ Ռուբեն Վարդանյանի նշանակումը սխալ է և լուրջ հարված է հասցնելու թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին և Հայաստանի ու Արցախի փոխհարաբերություններին»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ հավելելով, որ Վարդանյանի ազատումը Արցախի պետնախարարի պաշտոնից օրինաչափ է:
«Ուղղակի նա չպետք է նշանակվեր, ոչ թե այսօր մտածեինք՝ հանելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Սխալն ի սկզբանե է կատարվել: Նրան ազատելու օրը ևս սխալ էր ընտրված, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո Ադրբեջանին չպետք է տայինք հնարավորություն՝ համարելու, որ իր պահանջը կատարված է, էլ ի՞նչ խնդիր կա»,- ասում է Անտինյանը:
Վերջինս նկատում է, որ երբ Հայաստանը ջանքեր էր գործադրում միջազգայնացնելու Լաչինի միջանցքի փակվելը, 120 հազար մարդու հումանիտար աղետի առաջ կանգնած լինելու փաստը, Վարդանյանը փորձում էր արժեզրկել դա:
«Դա փորձեց անել նաև Ռուսաստանը. ՄԱԿ-ում նրանց ներկայացուցիչը ելույթ ունեցավ և ասաց, որ՝ այո՛, հանքերի հարց է, և որոշ վիճահարույց հարցեր կան: Նույն բանը նաև Ադրբեջանն էր ասում, թե հանքերի խնդիր է: Նաև Արցախից, հատկապես նախկին պետնախարարն ասաց, որ՝ այո՛, հանքերի խնդիր կա: Բացի դրանից՝ ասաց, որ ճանապարհը փակ չէ: Հետո գնացին Մոսկվա և եկան՝ սրանով ցույց տալով, որ փակ չէ, իսկ սա նշանակում է, որ նրանց այցը համաձայնեցված է եղել թե՛ Ադրբեջանի, թե՛ ռուս խաղաղապահների հետ: Սա է իրավիճակը. Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն հարված հասցրեց Արցախին»,- ընդգծում է Անտինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը եկել էր հատուկ հանձնարարությունով, որպեսզի ընդհուպ մինչև թշնամանքը խորացնի Հայաստանի և Արցախի միջև, և դա ընդգծված երևում էր:
«Հանքերի հետ կապված մոնիթորինգի նախնական պայմանավորվածություն կար, բայց Ռուբեն Վարդանյանի գալով՝ դա չեղարկվեց, որից հետո Ադրբեջանը ճանապարհը փակեց, և անմիջապես մեղադրեցին Հայաստանին, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը, որ ինքը չէր սպասում հայ ժողովրդից ու Հայաստանի իշխանություններից նման վերաբերմունք: Սրանք նպատակային քայլեր էին, որպեսզի Հայաստանին և Արցախին թշնամացնեն: Դա արվում էր նաև նրա համար, որպեսզի Հայաստանը ձեռք քաշեր Արցախից, և Արցախը մնար Ռուսաստանի տիրույթում, իսկ մնալով Ռուսաստանի տիրույթում՝ հայտնվելու էր Ադրբեջանի կազմում»,- ասում է Անտինյանն ու մանրամասնում. «Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանը լուրջ խնդիրներ ունի ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, և նրա համար Ադրբեջանը շատ կարևոր է որպես գործընկեր: Եվ նա ամեն ինչ անում է, որ իր գերակայությունը մեծացնի Արցախում, որից հետո Ադրբեջանին առաջարկի գործարք՝ «դու օգնում ես ինձ, ես Արցախը հանձնում եմ քեզ»»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանն ընտրեց այլ ճանապարհ՝ միջազգային հանրությանը և հատկապես արևմտյան կառույցներին ներկայացրեց խնդիրը, և, բարեբախտաբար, Միջազգային արդարադատության դատարանը ճանաչեց, որ վերջինիս դիրքորոշումը ճիշտ է:
«Հայաստանի հաղթանակը միանշանակ էր ու շատ դրական, բայց ասել, որ դրանից հետո անմիջապես այդ որոշումը ի կատար է ածվելու, այդքան էլ այդպես չէ: Ադրբեջանը փորձելու է շրջանցելու ճանապարհներ փնտրել: Բայց ի՜նչ կարիք կա դրա մասին մտածելու, եթե Արցախի ղեկավարությունը նույն օրը որոշում կայացրեց և ասաց, որ՝ Ադրբեջա՛ն, քո պահանջը մենք կատարում ենք, այսինքն՝ դու որևէ խնդիր չունես դատարանի վճիռը կատարելու հարցում, ճանապարհը կարող է բացվել»,- ասում է Անտինյանը:
Վարդանյանի այն հայտարարությունը, որ մնում է Արցախում և դեռ անելիքներ ունի, վերջինս որակում է այսպես. «Ապակայունացման ինչ-որ անելիքներ ունի, բայց այլևս այնքան մեծ չեն նրա լիազորությունները: Եթե ի սկզբանե այդքան էրվում-խորովվում էր Արցախով, կարող էր գնալ որպես շարքային քաղաքացի, ազդեցիկ միջազգային գործիչ և ծառայեր: Բացարձակ պետք չէր, որ գնար, պաշտոն ստանձներ և ցույց տար, որ Ռուսաստանն իր դրածոյին ուղարկել է Արցախ՝ ապակայունացնելու նպատակով: Պետնախարարի պաշտոն զբաղեցնելով՝ նա դարձել էր շարքային միտինգ անող»:
Քաղաքագետը նաև բացառում է Վարդանյանի՝ Հայաստանում գործունեություն ծավալելը և որևէ դերակատարություն ունենալը:
«Ռուբեն Վարդանյանը, այնուամենայնիվ, զոհի կարգավիճակով կարող է որոշակի դերակատարություն ստանձնել, հետո ասել՝ այնքան են ճնշում՝ չեմ կարող մնալ Արցախում, քանի որ ՀՀ քաղաքացի եմ, տեղափոխվեմ Հայաստան և Հայաստանում գործունեություն ծավալեմ: Նման երազանք ուներ մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք հասկացան, որ որպես Ռուսաստանի գործընկեր մեր հասարակության համար այնքան ատելի են, որ Ռուսաստանն այլևս իրենց վրա խաղադրույք չի կատարում: Նրանք էին ակնարկում, որ Ռուբեն Վարդանյանը կգա Հայաստան և դերակատարություն կստանձնի: Առիթ եղել է, ասել եմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Արցախից Հայաստան տրամպլինը ջախջախված է, և որևէ շանս չկա, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը, այլ որևէ մեկը, որը կլինի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ, առաջիկա 40 տարում Հայաստանում իշխանության գա»,- ասում է նա:
Ըստ Անտինյանի՝ մեր հասարակությունը դա թույլ չի տա, քանի որ այլևս առաջվանը չէ. «Մեր հասարակությունը երկրորդ անգամ նման շանս չի տա: Ռուբեն Վարդանյանը, եթե նույնիսկ նման ցանկություններ ունի, ես համարում եմ բացառված՝ ֆանտաստիկայի ժանրից: Ես տասնյակ հրապարակումներ եմ ունեցել մինչև իր նշանակումը և նշանակումից հետո էլ, որ իրեն «մատաղ» են անելու»»:
Վերջինս, անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում նշանակել էր իր որոշմամբ, որը հավանության էր արժանացել, նկատում է, որ պետք չէ սխալը դնել ժողովրդի ուսին:
«Պետք չէ ներքաշել ժողովրդին դրա մեջ և ասել, թե ժողովուրդն էր մեղավոր, ուզեց, բերեցի, ժողովուրդն էր մեղավոր, ուզեց, հանեցի: Չի լինում այդպես: Ժողովուրդն իր համար հանգիստ Արցախում նստած, ոնց հասարակական պահանջ ձևավորվեց: Ի՞նչ ձևով է ժողովրդի տրամադրությունները Արայիկ Հարությունյանն ուսումնասիրել, որ հանգել է այդ եզրակացությանը: Ուղղակի անպատվաբեր է երկրի ղեկավարի համար նման հայտարարություն անելը»,- ասում է Անտինյանը:
Հաջորդ հարցը, որի վրա քաղաքագետը ուշադրություն է հրավիրում, այն է, որ երբ Արայիկ Հարությունյանը հայտարարության մեջ նշել էր՝ գոյատևման խնդիր ունեն, այլևս չեն կարողանում դիմակայել, նույնն էլ Ռուբեն Վարդանյանն է ցույց տալիս, որ ճնշում կա, հարց է ծագում, թե ո՞վ է ճնշողը. «Եթե Ադրբեջանի կողմից է, դա նշանակում է, որ Ադրբեջանը ճնշելով՝ կարող է Արցախում նշանակել կամ ազատել որևէ պաշտոնյայի, և դրան համաձայնելը նշանակում է, որ Արցախի իշխանությունը պատրաստ է ուղիղ բանակցել Ադրբեջանի իշխանության հետ, և խոչընդոտը վերացված է»:
Քաղաքագետը բացառում է այն, որ այս պարագայում Հայաստանը կարող է ճնշում գործադրել Արցախի վրա՝ նկատելով՝ Հայաստանի իշխանությունները պարբերաբար ասել են, որ չեն միջամտում Արցախի ներքին գործերին:
«Արցախի ղեկավարությունը պարբերաբար ասում է՝ իրենք ինքնորոշ պետություն են, Հայաստանի մարզ չեն: Հայաստանը հարգում է դա, չի միջամտում ներքին գործերին, բայց պարտավոր է Արցախի քաղաքացու իրավունքները պաշտպանել, որովհետև այդ քաղաքացին ՀՀ քաղաքացի է, և Հայաստանից ոչ ոք այդ իրավասությունը վերցնել չի կարող»,- կարծում է զրուցակիցը:
Էդվարդ Անտինյանը մատնանշում է՝ Արցախը պետք է հասկանա մի բան՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում նոր աշխարհակարգ ձևավորվի, հավանականությունը շատ ավելի մեծ է, որ Ռուսաստանին դուրս մղեն թե՛ Աբխազիայից, թե՛ Հարավային Օսիայից, թե՛ Հայաստանից և թե՛ Արցախից. «Այս պարագայում Արցախը փոխանակ պատվիրակի Հայաստանին Արևմուտքի հետ իր անունից բանակցել, փորձում է ամեն ինչ անել, որ ՀՀ-ին դուրս թողնի բանակցություններից՝ ասելով, որ իրենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT