Մազապուրծ որբերը՝ Արամն առաջնորդվում է միայն աստվածաշնչյան պատգամներով, Սեդան՝ տիկնիկով. պրեմիերա Պարոնյան թատրոնում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեկ պրեմիերա էր: «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում տեղի ունեցավ Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա բեմադրության առաջնախաղը:

Պատմությունը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած երկու հայ որբերի մասին է, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չկարողացան հաշտ լինել կատարվածի հետ:

Պիեսի գլխավոր հերոսներից, լուսանկարիչ Արամ Թումասյանին որբությունն ու միայնությունը դարձրել են քարից էլ կարծր, եւ տպավորություն է, թե այդ մարդն անհոգի է, որն ապրում է հստակ գծված կանոններով՝ երբեք չշեղվելով դրանցից, առաջնորդվում է միայն ու միայն աստվածաշնչյան պատգամներով՝ չփորձելով լսել ու հասկանալ դիմացինին:

ապարատ.jpg (363 KB)

Իսկ ահա Սեդան, որն ընդամենը 15 տարեկան աղջիկ է, սովից ու ծանր հիվանդություններից հրաշքով փրկվելուց հետո ապրել ու մեծացել է մանկատանը: Սեդայի անբաժան մասնիկն է իր տիկնիկը՝ ծնողներից մնացած միակ հիշատակը, որը նա իր գրկում է պահում միշտ ու ամենուր:

56.jpg (336 KB)

Թե ինչպե՞ս են այս երկու որբացած մարդիկ հանդիպում եւ ի՞նչ դժվարությունների միջով անցնում, հանդիսատեսը կիմանա բեմադրությունը դիտելուց հետո, կտեղեկանա նաեւ զույգի կյանքում բեկումնային փոփոխություն ու երջանկություն բերող՝ բոլորովին անսպասելի օտար երեխայի մասին:

Ներկայացման գործող հերոսներին մարմնավորում են դերասաններ Իշխան Ղարիբյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Մարիամ Ղազանչյանը: Թարգմանությունը Սոնա Ազարյանինն է:

«Հրեշը լուսնի վրա» բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով պիեսի ընտրության մասին՝ Ղազանչյանը նկատում է՝ այս գործն աշխարհի մոտ 30 երկրներում է թարգմանվել ու բեմադրվել:

Հեղինակին՝ Ռիչարդ Կալինովսկուն, Հակոբ Ղազանչյանն անձամբ ճանաչում է, ասում է՝ երբ տարիներ առաջ հանդիպել են, անչափ հետաքրքիր ու երկար զրույց են ունեցել: Այս նույն գործը մոտ 15 տարի առաջ Ղազանչյանը բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այն ժամանակ երեխային ուրիշ մարդ է մարմնավորել, սակայն Սեդայի եւ Արամի կերպարներում հանդես գալը կրկին նույն դերասաններին է վստահվել:

Ղազանչյանն ընդգծում է՝ ««Հրեշը լուսնի վրա»-ն տեսակով շատ օրիգինալ է, երեւի թե պատճառներից մեկն էլ այն է, որ հեղինակը հայ չէ՝ Լեհաստանից ԱՄՆ ներգաղթած հրեա է»: 

«Այս անգամ ինձ համար տարօրինակ երեւույթներ ի հայտ եկան. այն ժամանակ, երբ ես բեմադրում էի, հետո ներկայացումը նայում, չէի հուզվում: Շտկումներ էի անում, կարգադրում եւ այլն, ավելի մեխանիկական էր մոտեցումս, իսկ այս անգամ հատկապես վերջին փորձերին ու առաջնախաղի օրը անընդհատ հուզվում էի: Մի պահ մտածում էի՝ գուցե տարիքից է, բայց հասկացա, որ՝ ոչ. այս հուզմունքն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ այսօր կատարվում է»,- անկեղծանում է բեմադրիչը:

գրկած.jpg (320 KB)

Ըստ Հակոբ Ղազանչյանի՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ պետք է անընդհատ խոսել: Նա մտավախություն ունի, որ այսօրվա սերնդի մոտ կատարվածը կարծես մոռացության մատնված լինի:

«Այնպիսի տպավորություն ունեմ, որ տարեցտարի մոռացվում է, բայց մենք չպետք է դա թույլ տանք, անընդհատ, տարբեր հարթակներում ու տարբեր ձեւաչափերով պետք է խոսել ու պատմել»,- ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37590 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել