Երևան
12 °C
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հիստերիա է բարձրացրել՝ սեփական մեղքը բարդելով հայկական կողմի վրա, խեղաթյուրելով իրականությունն ու այն ներկայացնելով սեփական կողմնակալ տեսանկյունից:
Բաքվի հիստերիկ դրսևորումներն ավելի են ընդգծվել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրի հրապարակումից հետո:
«Ռուսական կողմը խեղաթյուրել է փաստերը և կեղծ տեղեկություններ տարածել կիրակի օրը՝ մարտի 5-ին, Ստեփանակերտի ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն, կրկին առաջ տանելով իր սուտը, հայտարարել է, թե մարտի 5-ին օպերատիվ տեղեկատվության հիման վրա Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել «Հայաստանից անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող հայկական ավտոմեքենան»:
«Մոտենալով ավտոմեքենային՝ ադրբեջանական զինուժը ավտոմատից կրակոցներ է ստացել մեքենայում գտնվող հայկական զինված խմբի անդամների կողմից, ինչի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Պատասխան կրակի արդյունքում ապօրինի հայկական խմբի երեք անդամ ոչնչացվել է, մեկը՝ վիրավորվել։ Զենքով և զինամթերքով լիովին զինված այս հայ զինծառայողներին բացահայտելը՝ որպես «անձնագրային և վիզաների» ծառայություն իրականացնող ոստիկանների, ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»,- իր կեղծ հաղորդագրությունը համեմել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Նշվում է, որ միջադեպից հետո վիրավոր ադրբեջանցի զինծառայողին չեն օգնել ռուս խաղաղապահները, տարածքից մահացածների և վիրավորների տարհանումն իրականացրել են ադրբեջանցի զինծառայողները։
Հաղորդագրության մեջ Բաքվի պաշտպանական գերատեսչությունը շարունակել է սպառնալ՝ նշելով.
«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի առաքումն ու ռոտացիան պետք է մեկընդմիշտ դադարեցվեն, և հայկական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայկական ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու և վնասազերծելու համար՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ հենց միջադեպի օրը ևս, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկելու համար սեփական երկրի՝ ամենաթողությունն ու զարհուրելի, դատապարտելի արարքները կեղծ տեղեկատվություն էր հրապարակել իրենց կողմից Արցախի տարածքում ոստիկանական մեքենայի վրա հարձակման ու կրակոցների «պատճառների» մասին:
Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե իբր «Հայաստանը դեռևս իրականացնում է ռազմական փոխադրումներ դեպի Ղարաբաղ», իսկ սա, ըստ ագրեսոր կողմի, վկայում է «Ադրբեջանի դեմ Երևանի շարունակվող ագրեսիայի և ահաբեկչական քաղաքականության մասին»։
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT