Երևան
12 °C
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ադրբեջանում Իրանի դեսպանի հրավերը երկրի ԱԳՆ։
Նա նշել է, որ դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ կապված է եղել Իրանի տարածքում ինքնաթիռի թռիչքի հետ։
«Դա կանոնավոր չվերթ էր, որն իրականացվում է Իրանի սահմանամերձ շրջաններում և Իրանի տարածքում մոնիտորինգի շրջանակներում։ Նման թռիչքներ նախկինում արդեն իրականացվել են։ Թռիչքն իրականացվել է Իրանի օդային տարածքում Ադրբեջանի սահմանից բավական հեռավորության վրա և սովորաբար այն իրավիճակներում, երբ տեղի է ունենում տեխնիկական սխալ, ռադարներն ու պաշտպանական ցանցերը տալիս են անհրաժեշտ նախազգուշացումները։ Այս թռիչքի հետ կապված Իրանին ռադարային նախազգուշացումներ չեն եղել, ինչը նշանակում է, որ սխալ չի եղել»,- ընդգծել է Քանանին։
Նա հավելել է, որ Իրանը պաշտպանության ոլորտում հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, գործում է դեսպանատունը, կա ՊՆ կցորդ, եթե Բաքուն բարի կամք ունենար այս հարցում, ապա հարցը կարող էր լուծվել երկրի դեսպանատան հետ՝ ՊՆ կցորդի ներկայությամբ:
«Այդ իսկ պատճառով մենք չենք կարող մեկնաբանել Ադրբեջանի գործողությունները, որը դեսպանին հրավիրել էր ԱԳՆ և հրապարակել այս թեման։ Մենք Ադրբեջանի հետ հարևաններ ենք, ունենք պատմական կապեր և ակնկալում ենք ազնիվ համագործակցություն և նման մասնագիտացված թեմաների քննարկում և լուծում մասնագիտացված շրջանակներում։ Մենք բազմիցս ընդգծել ենք և ևս մեկ անգամ շեշտում ենք, որ վիճահարույց թեմաների քննարկումը ԶԼՄ-ներում և տրիբունաների հետևից չի նպաստի խնդրի լուծմանը և ամենևին էլ բարի կամքի դրսևորում չէ»,- ասել է Քանանին։
Նշենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսևին շաբաթ օրը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ երկու երկրների պետական սահմանի մոտ տեղի ունեցած սադրանքի հետ կապված։
Այս հարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն է արվել Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններում։
Ըստ հաղորդագրության՝ 2023 թվականի մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-10:26-ը շարունակաբար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով: Ինքնաթիռը թռել է երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորության վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ պետական սահմանի վրայով։
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ինքնաթիռի նման մոտեցումը երկու երկրների պետական սահմանին և թռիչքը սահմանի վրայով, հակասում է հարևան պետությանը պետությանը ռազմական ինքնաթիռների մոտենալու մասին միջազգայնորեն ընդունված պրակտիկային:
Ադրբեջանի տարածքների մոտ ռազմական ինքնաթիռի ավելի քան կես ժամ թռիչքը սադրանք է և ոչ բարյացակամ պահվածք Ադրբեջանի նկատմամբ. Հիշեցնենք, որ անցյալ տարի իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել նաեւ Արազ գետի երկայնքով՝ Ադրբեջանի հետ սահմանների մոտ։
Մենք վճռականորեն դատապարտում ենք իրանական կողմին նման սադրիչ քայլի համար և կոչ ենք անում համապատասխան բացատրություններ տալ և հետագայում զերծ մնալ նման սադրիչ գործողություններից։
Մարտի 11-ին ԱՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն, և նրան բողոքի նոտա է տրվել»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ ադրբեջանական տարածքներ ասելով ադրբեջանական կողմը նկատի ունի Լեռնային Ղարաբաղի այն տարածքները, որոնք օկուպացրել է, մասնավորապես՝ Կովսականի շրջանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT