Քանի ճակատով է պատերազմի ժամանակ աշխատել «5-րդ շարասյունը» և ինչպես է գործել

«44-օրյա պատերազմի ժամանակ 5-րդ շարասյունը քարոզչական դաշտում աշխատում էր 2 ճակատով»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ 1-ին ճակատը պայքարում էր սահմանում կռվող զինվորի, կամավորի դեմ։

Ըստ Չախոյանի՝ սխեման շատ պարզ էր՝ ստերով հուսալքություն արթնացնել ու հնարավորինս խորացնել հիասթափությունը կռվող զինվորի, կամավորի մեջ, սպանել կռվելու, պայքարելու ցանկությունը։

«Հենց նույն 5-րդ շարասյան կողմից էին գեներացվում ու տարածվում այն շինծու լուրերը, թե իբրև «հողերը ծախած են», «հողերն արդեն տվել են», «կա պայմանավորվածություն, որ հողերը տալու են»։ Սրան զուգահեռ կռվողներին համոզում էին, որ պետք չէ զուր տեղը կռվել, դիրքերը պահել։ Համոզում էին, որ պետք է լքել դիրքերը, ու չդառնալ «մսաղացի զոհ», միևնուն է՝ «հողերը արդեն ծախած են»։

Բանը հասավ նրան, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին այս մասին հայտնեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել էր վարչապետը։

5-րդ շարասյան 2-րդ ճակատն աշխատում էր թիկունքի վրա։

Բայց այս անգամ սխեման այլ էր՝ շատ ավելի խորամանկ։

Տեղեկատվական տարբեր հոսքերով մարդկանց համոզում էին, թե առաջնագծում ամեն բան ընտիր է, ավելին՝ մերոնք հակառակորդին հետ են շպրտել ու բարձունքներ գրավելով առաջ են շարժվում։ Ու եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվի, նոր տարածքներ ենք վերցնելու։

Լելե-Թեփե բարձունքը գրավելու մասին տարածված կեղծ լուրերը դրա վառ օրինակն են։ Տարածված ապատեղեկատվությունը դեռևս 2020-ի սեպտեմբերի 28-ին հերքեցի։

Հավանաբար կհիշեք նաև այն անանուն ձայնային հաղորդագրությունները, որոնք պատերազմի ժամանակ ակտիվ տարածվում էին համացանցի հայկական տիրույթում, թե «ամեն ինչ ընտիր է, կոտորելով առաջ ենք գնում ու նոր տարածքներ ենք վերցնելու»։

Այս ամենի պատճառը մեկն էր, որպեսզի հանրությունը լցվի հաղթանակի սպասումով ու երբ իմանա պարտության մասին, զգա իրեն խաբվածի դերում ու փորձի վրեժխնդիր լինել իշխանությունից։

Մի ճակատով համոզում էին զինվորին ու կամավորին չկռվել, պարտության համար ամուր հիմքեր էին ստեղծում, իսկ մյուս ճակատով հանրությանը տրամադրում էին, որ հաղթանակն արդեն «գրպաններս դրած» է։ Ու երբ պլանավորված պարտությունից հետո հանրությունն իրեն խաբված կզգար, վրեժխնդիր կլիներ իշխանությունից։

Հենց սրանով է բացատրվում նաև պատերազմի ավարտից առաջ դիրքերը լքած վայ գեներալների ու «փրկիչների» Երևան ժամանումը։ Որովհետև Երևանում անելիք ունեին։ Որովհետև Կառավարական ամառանոցի, Ազգային Ժողովի ու Կառավարության շենքերի վրա հարձակում էր նախապատրաստած։

Շարունակելի»,- գրել է Չախոյանը:

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3812 դիտում

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ