Երևան
12 °C
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երրորդ կուրսի ուսանողներն այսօր դասադուլ էին հայտարարել։ Ըստ ուսանողների՝ համալսարանի ռեկտորը արգելել է բեմադրել դասախոս, Հայաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած երրորդ կուրսի ներկայացումը, որը բեմադրված է Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված։
Ուսանողները պնդում են, որ արգելքը անհիմն է, ռեկտորն անգամ չի դիտել ներկայացումը․ «Մենք չենք կարծում, որ թատրոնի այլ վարպետները իրավունք ունեն քննադատելու մեր վարպետին։ Թող ներեն մեզ նրանք։ Նաև խոսել ենք և հայտնել, որ պատրաստ ենք ներկայացումից հանել հայհոյանքները և փոխել տեսարանը, բայց նորից դեմ են ներկայացմանը։ Դա աբսուրդ որոշում է»,– ասում էին ուսանողները։
ՀՀ ժողովրդական արտիստ, ներկայացման հեղինակ Նիկոլայ Ծատուրյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Որբանոց» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումն արգելելու թատերական ինստիտուտի ղեկավարության որոշմանը, նկատեց՝ «Մենք դեռ սովետական վիճակներում ենք, մեզ մոտ շարունակվում է սովետը։ Եթե մենք նորովի չմտածենք, ապա կմնանք էս ճահիճում։ Երբ որ ես ԱՄՆ–ում բեմադրություն էի անում համազգային թատրոնի հետ, ինձ հրավիրողն ասաց՝ «Մեզ մոտ ներակայացումը 6–7 անգամ է գնում հանդիսատեսի հետ, նոր հայտարարում ենք պրեմիերա ու գալիս են քննադատելու ներկաայցումը մարդիկ»։ Ինչ են անում մեզ մոտ․ ինստիտուտը դեռ գնում է սովետական մոտիվներով, պետք է նորովի մտածել, բայց մենք հիմա միջնադարում ենք։ Սա միջնադար է։ Բ․․ոզի տղա արտահայտությանն են դեմ։ Սա արդեն վեր է բոլոր տրամաբանական հասկացություններից։ Ասում են՝ ներկայացմանը երեխայի շուրթերով հնչում է այն, որ մորը բռնաբարել են ազատամարտիկները, նախ՝ երեխան դա չի ասում, ուրիշ մարդ է ասում»,– ասաց Ծատուրյանը։
Ըստ նրա՝ ամբողջ աբսուրդը կայանում է նչանում, որ թատրոնի ղեկավարությունը ներկայացումը չի դիտել, բայց որոշել է արգելել այն բեմադրելը։ Իր համար անհասականալի է նաև, թե ինչպես կարելի է չդիտած ներկայացումը քննադատել։ Պարզաբանում է նաև, թե իր կարծիքով ինչու է թատրոնը իրեն դեմ գնում․ «Ես վատ բնավարություն ունեմ, ես առաջարկել եմ բողոքեք ինձ հանեն ձեր ղեկավարի պաշտոնից։ Ես ահավոր չեմ սիրում քծնել։ Երբ ռեկտորը ընտրվեց, ես չգնացի ասեի՝ վայ, ինչ լավ է, ինչ ուրախ եմ։ Ինձ համար ճշմարտությունը վեր է ամեն ինչից»։
Ծատուրյանի խոսքով՝ «Որբանոց» ստեղծագործությունը արժանացել է 7 հանրապետական մրցանակների և երկու միջազգային մրցանակների։ Ասում է՝ ներկայացման մեջ արժանիքներ կան, որոնք պետք է տեսնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT