Երևան
12 °C
Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող՝ Իլոն Մասկի «Tesla»-ն, իրական գնային պատերազմ է սանձազերծել չինական շուկայում, որի մասշտաբներն արդեն լարում են տեղական իշխանություններին։ Առճակատման արդյունքը կարող է լինել մի քանի ընկերությունների սննկացումը, որոնք պարզապես չեն կարող դենպինգ անել՝ շուկայի իրենց մասնաբաժինը պահպանելու համար։
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ շուկայի մասնակիցներին հղումով։
Առաջին անգամ «Tesla»-ն իր էլեկտրական մեքենաների լայնածավալ զեղչերի մասին հայտարարել է հոկտեմբերին, երկրորդ անգամ՝ հունվարին։ Ծրագրի արդյունքում ընկերությունների էլեկտրական մեքենաները չինական շուկայում նախորդ տարվա համեմատ 14%-ով էժան են, իսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի շուկաների համեմատ՝ գրեթե 50%-ով։ Tesla-ի զեղչերը ստիպել են շուկայի մնացած հատվածին հետևել Մասկի ընկերության օրինակին։ Արդյունքում, 2022 թվականի վերջից չինական ավտոշուկայի գրեթե բոլոր խոշոր մասնակիցները հայտարարել են իրենց զեղչային ծրագրերի մասին՝ տեղական էլեկտրական մեքենաներ արտադրող միջազգային ավտոհսկաներին, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը: Ընդհանուր առմամբ, մոտ 30 էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերություններ առաջարկել են իրենց զեղչերը։
««Tesla»-ն ավերածություններ է ստեղծել շուկայում», - ասում է «Automotive»-ի գործադիր տնօրեն Յոխեն Զիբերտը, որի ընկերությունը գրասենյակներ ունի Շտուտգարտում և Շանհայում:
Տեղական իշխանություններին դուր չի եկել գնային պատերազմը. մարտի 22-ին Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիան պահանջել է ընկերություններից դադարեցնել այն, քանի որ երկարաժամկետ հեռանկարում նման քայլերը չեն նպաստի առողջ մրցակցությանը և ոլորտի զարգացմանը։ Իշխանությունները ընկերություններին կոչ են անում «վերադառնալ բնականոն գործունեությանը»: Ասոցիացիան նաև պահանջել է մարզային իշխանություններից հրաժարվել տեղական արտադրողներին սուբսիդիաներ տրամադրելուց։ Նման կերպ, օրինակ, ֆրանսիական «Citroen» ապրանքանիշի գործընկեր «Dongfeng Motor Group»-ը կարողացել է իջեցնել «Citroen C6»-ի գինը 40.000 յուանով կամ դրա արժեքի 40%-ով։
Ավտոարտադրողները ներքաշվել են գնային պատերազմի մեջ՝ նաև կապված բավականին երկար տնտեսական խնդիրների հետ, որոնք առաջացել են երկարատև կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, ինչը կտրուկ հարվածել է պահանջարկին: Բացի այդ, արգելափակումն իր ազդեցությունն է թողել հաստատված մատակարարման շղթաների վրա՝ հանգեցնելով արտադրության խափանումների և ընկերությունների համար չնախատեսված կորուստների: Սակայն ճգնաժամն այնքան էլ չի ազդել էլեկտրամոբիլների ոլորտի վրա. էներգիայի այլընտրանքային աղբյուրներով աշխատող մեքենաների վաճառքը (էլեկտրական մեքենաներ + հիբրիդներ) կրկնապատկվել է 2022 թվականին և հասել 5,67 միլիոն միավորի։ Առաջատարը մնում է «BYD» տեղական արտադրողը, որին բաժին է ընկնում շուկայի մոտ 30%-ը։ Սակայն մյուս արտադրողները, այդ թվում՝ «Tesla»-ն, շարունակում են ավելացնել արտադրությունն ու վաճառքը:
«Մենք պետք է հաղթահարենք այս գնային պատերազմը տարեսկզբին, և այնուհետ մենք ակնկալում ենք, որ արդյունաբերությունը խորը հիմնարար համախմբում կունենա: Գրեթե բոլորը համաձայն են, որ Չինաստանում այս պահին չափազանց շատ ավտոարտադրողներ կան», - գործակալությանը ասել է «Nio»-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Սթիվեն Ֆենգը:
Փորձագետները խոստովանում են, որ գնային պատերազմի շարունակությունն անխուսափելիորեն կհանգեցնի սննկացման և որոշ արտադրողների՝ շուկայից դուրս գալու։ Այնուամենայնիվ, «Tesla»-ն և արևմտյան այլ խոշոր ավտոմոբիլային կոնցեռնները հանգիստ կհաղթահարեն դեմպինգը, իսկ չինական փոքր ընկերությունները, ամենայն հավանականությամբ, խնդիրներ կունենան, նշում է գործակալությունը:
Bloomberg-ը 2023 թվականին չինական էլեկտրական մեքենաների շուկայի չափը գնահատում է մոտ 8,1 միլիոն միավոր։ Սա 2,5 անգամ ավելի է, քան սպասվում էր Եվրոպայում (3,2 միլիոն վաճառք տարեվերջին) և ավելի քան 4 անգամ ավելի, քան ԱՄՆ-ում (1,9 միլիոն էլեկտրական մեքենա):
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT