Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու, Արմավիրի և Վայոց ձորի մարզային քննչական վարչություններում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են դանակահարությունների մի քանի դեպքեր։

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2022թ. հուլիսի 11-ին՝ երեկոյան, Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը 38-ամյա եղբոր հետ Ալավերդու այգում մասնակցել է հացկերույթի։

Այդ ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել վերջինիս և հացկերույթի մեկ այլ՝ 50-ամյա բնակչի միջև: Նշված անձինք, պարզաբանումներ կատարելու նպատակով, առանձնացել են այգում, որտեղ նրանց միջև շարունակվող վիճաբանության ընթացքում 50-ամյա տղամարդն իր մոտ եղած դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է 38-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած՝ վերջինիս 35-ամյա եղբորը։ Արդյունքում, եղբայրներին պատճառվել է ծանր մարմնական վնաս:

Ալավերդի քաղաքի 50-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել:

Իսկ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի 47-ամյա բնակիչը իր գործընկերուհու հետ Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի  շուկայում զբաղվել է գյուղատնտեսական մթերքների վերավաճառքով: 2022թ. օգոստոսի 1-ին շուկայի աշխատակիցներից մեկը, դիտողություններ է արել 47-ամյա տղամարդուն, պահանջել  այլևս  շուկա չգալ, բացի այդ, պարբերաբար կոնֆլիկտային իրավիճակներ է ստեղծել և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել 47-ամյա տղամարդու ու նրա գործընկերուհու հասցեին: 2022թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, 47-ամյա տղամարդը, շուկայում տեսնելով հիշյալ աշխատակցին, սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով  կյանքին վտանգ սպառնացող ծանր մամնական վնասվածքներ:

47-ամյա տղամարդուն մեղադարանք է ներկայացվել:

Վերոնշյալ երկու վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Նշված վարույթներով նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազներին։

Դանակահարության ևս մեկ դեպք բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ։

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ. մարտի 11-ին` ժամը 14.00-ից 16.10-ն ընկած ժամանակահատվածում, Գետափ գյուղի 32-ամյա բնակիչը երկու անձանց հետ գտնվել է Աղավնաձոր բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող սննդի կետում: Նրանց միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, ինչից հետո 26-ամյա երիտասարդը 32-ամյա տղամարդու հետ դուրս են եկել սննդի կետից, քայլել դեպի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածք, որտեղ երիտասարդը իր մոտ նախապես եղած կտրող-ծակող գործիքի գործադրմամբ դիտավորությամբ հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին` պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծակած-կտրած, թափանցող վնասվածքներ:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել: Վերջինիս նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Այս վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1264 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել