4,6 մլն դրամ ԿԳՄՍՆ-ից, 1200 դոլար և 1,2 մլն դրամ՝ Օլիմպիական կոմիտեից. ինչու է քաղաքացիությունից հրաժարվում Իսրայելյանը

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանը հայտարարել է, որ հրաժարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և մեկնում է այլ երկիր՝ հանդես է գալու այլ դրոշի ներքո։

Իսրայելյանը շարունակում է պնդել, որ 13 տարվա դադարից հետո առաջինն է, ով բռնցքամարտում դարձել է Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, իսկ պետությունը իրեն ոչնչով չի օգնել:

ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Էրիկ Իսրայելյանը 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։

Բռնցքամարտիկը 2022-ին նաև ստացել է սպորտային նպաստ. 6 ամիս՝ 150 հազարական դրամի չափով։

Դեկտեմբեր ամսին սպորտային նպաստ է ստացել՝ արդեն որպես աշխարհի երիտասարդների հաղթող՝ 200 հազար դրամ։

«Բռնցքամարտիկը ստացել է նաև անվանական թոշակ՝ 12 ամիս, ամսական 120 հազար դրամ։ ԿԳՄՍՆ-ից ստացած ամբողջ գումարը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ։ Նախարարությունում գործող որևէ կարգ չկա, որից Իսրայելյանն օգտված չլինի: Տարեվերջին Օլիմպիական կոմիտեից բռնցքամարտիկը ստացել է 1200 ԱՄՆ դոլար և 6 ամիս շարունակ ստացել է 200 հազարական դրամ»,- ասացին ԿԳՄՍՆ-ից։

2023 թվականին արդեն Էրիկ Իսրայելյանը որպես աշխարհի երիտասարդների հաղթող ստանում է 240 հազար դրամ՝ յուրաքանչյուր ամիս, նաև՝ որպես սպորտային նպաստ՝ 200 հազար դրամ յուրաքանչյուր ամիս։

ԿԳՄՍՆ-ից նաև նշեցին, որ նախարարությունը մարզիկին օգնել է հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում: Իսրայելյանը, սակայն, հիփոթեքի համար տրամադրված գումարով մեքենա է գնել։

Ըստ նախարարության տեղեկատվության՝ Իսրայելյանը մեծահասակների որևէ առաջնության չի մասնակցել և չեմպիոն չի դարձել, նվաճումները ձեռք է բերել երիտասարդական մրցաշարերում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ բռնցքամարտիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ բարձրաձայնելով, թե իր հաղթանակն արժեզրկվել է, զրոյի հավասարվել: Ըստ մարզիկի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից ոչ ոք օդանավակայանում իրեն դիմավորելու չէր գնացել և մինչ օրս չի շնորհավորել: Ի պատասխան ասվածի՝ ֆեդերացիայի մամուլի խոսնակ Արամ Մանուկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստիացրել էր, որ մարզիկին օդանավակայանում պատշաճ կերպով դիմավորել են, դափնու պսակ նվիրել:

Էրիկ Իսրայելյանը դեկտեմբերի 8-ին հյուրընկալվել էր ԿԳՄՍՆ-ում և ընդգծել, որ մշտապես զգացել է պետական աջակցություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17951 դիտում

Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը կայցելի Ադրբեջան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ

Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ

Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ

Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է

2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ

Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել

Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը

Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան

Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել

Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված

Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել

Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում

Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին

Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը

Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել

Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել

Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին

Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ

Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց

«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան

«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված

Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից

Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն