Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. զոհվել են ուսուցիչներ և երեխաներ, սպանվել է նաև կին հրաձիգը

Առնվազն 3 երեխա և 3 մեծահասակ են սպանվել ԱՄՆ Թեննեսի նահանգի քրիստոնեական դպրոցում երկուշաբթի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում են տեղի իշխանությունները։ Հարձակվողը 28-ամյա կին է եղել, որին սպանելով՝ վնասազերծել են ոստիկանները:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Նեշվիլի Բուրթոն Հիլզ բուլվարի դպրոցում։ Հասնելով ահազանգի վայր՝ ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել, ինչի արդյունքում կրակողը սպանվել է։

Մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Դոն Ահարոնը հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվածների թվում են երեք երեխա և դպրոցի երեք աշխատակից։ Մեկ ոստիկան վիրավորվել է:

Հարձակվողը զինված է եղել երկու ինքնաձիգով, իսկ հանցագործության վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ։

Ավելի վաղ NBC-ն հայտնել է, որ երեք երեխա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մինչ նրանք հիվանդանոց են ժամանել, երեքն էլ մահացած են եղել։

Հարձակվողի ինքնությունն ու դրդապատճառները անհայտ են, զոհերի անուններն ու տարիք նույնպես չեն հաղորդվում։

Նեշվիլի դպրոցը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, մասնավոր քրիստոնեական դպրոց է մինչև վեցերորդ դասարանի աշակերտների համար, և երեխաները սովորում են այնտեղ մինչև  11-12 տարեկան։ Ըստ դպրոցի կայքի՝ տեղում սովորում է 200 աշակերտ։

Ըստ Education Week-ի՝ միայն այս տարի ԱՄՆ-ում դպրոցներում հրաձգության 12 դեպք է տեղի ունեցել, որոնք հանգեցրել են զոհերի կամ վիրավորների:

2023 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանում հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ զոհվել էր, հինգը՝ վիրավորվել։ Հարձակումից կարճ ժամանակ անց հրաձիգն ինքնասպան էր եղել։

Փետրվարի 17-ին ԱՄՆ Միսիսիպի նահանգի Արկաբուտլա փոքրիկ քաղաքում զինված տղամարդը կրակել և սպանել էր իր նախկին կնոջը և ևս հինգ մարդու։ Այն ժամանակ դա 73-րդ զանգվածային հրաձգությունն էր տարեսկզբից (ըստ Gun Violence Archive, GVA հետազոտական խմբի):

2022 թվականի մայիսի 27-ին Տեխաս նահանգի Ուվալդ քաղաքի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել էր 19 աշակերտ և երկու ուսուցիչ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47786 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ