Երևան
12 °C
Կոնվերս բանկը, սահմանված ժամկետից շուտ ավարտելով պարտատոմսերի տեղաբաշխումը, ցուցակել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս:
Այս անգամ պարտատոմսերի տեղաբաշխումը մեծամասամբ կազմակերպվել է Կոնվերս Մոբայլ հավելվածի միջոցով, ինչը հաճախորդների համար պարտատոմսերի ձեռքբերման առավել ժամանակակից, հարմարավետ և արագ տարբերակ է: Այս ցուցակումից հետո բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվող պարտատոմսերի ծավալը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ և 30 մլն ԱՄՆ դոլար:
Կոնվերս բանկը համագործակցում է մի քանի շուկա ստեղծողի հետ՝ երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և գնագոյացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև շուկային խորություն հաղորդելու նպատակով: Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար:
Այդ ուղղությամբ գործադրված ջանքերի շնորհիվ տվյալ թողարկման պարտատոմսերը ձեռք են բերվել ավելի քան 400 ֆիզիկական անձ ներդրողների կողմից:
«Վերջին տարիներին, հատկապես բանկերի կողմից կորպորատիվ պարտատոմսերի թողարկման ծավալները Հայաստանում զգալիորեն ավելացել են: Խիստ մրցակցության պայմաններում Կոնվերս բանկի պարտատոմսերի՝ սահմանված ժամկետից շուտ ամբողջ ծավալով տեղաբաշխումը վկայում է բանկի կայունության ու հուսալիության, նրա նկատմամբ հաճախորդների վստահության բարձր մակարդակի մասին»,-ասել է Կոնվերս բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը:
2017թ-ից ի վեր բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմսեր՝ ընդհանուր 41.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
«Բանկը պարտատոմսերի շուկայում իր առաջատար դիրքը նվաճեց բավականին կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի ու հետաքրքիր, մրցունակ առաջարկների շնորհիվ: Ներկայումս ցուցակված պարտատոմսերի ծավալով բանկը չորրորդն է՝ շուկայում ակտիվ 13 բանկերից: Այսուհետ ևս կշարունակենք հաճախորդներին նոր ներդրումային պրոդուկտներ առաջարկելու միջոցով ակտիվ մասնակցություն ունենալ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում՝ պահպանելով Հայաստանում Կոնվերս բանկի առաջատար դիրքերը»,-եզրափակել է նա:
Կոնվերս բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT