Երևան
12 °C
Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։
Ադրբեջանում պատգամավորի նկատմամբ մահափորձը վերջին անգամ տեղի էր ունեցել 1996 թվականին, երբ քաղաքի կենտրոնում սպանվել էր Բալականի շրջանի պատգամավոր Ալի Անցուխսկին։
Ֆազիլ Մուստաֆան հանրության մեջ հայտնի քաղաքական գործիչ և պատգամավոր է, կանգնած է եղել դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, եղել է նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի մերձավոր համախոհը։ Գործող իշխանության օրոք քաղաքական գործիչը եղել է ընդդիմության արմատական թևի առաջնորդներից, սակայն հետո տեղափոխվել է կառուցողական ճամբար, իսկ 2005 թվականից խորհրդարանում ներկայացնում է Սաբունչու շրջանի ընտրողների շահերը։
Վերջին տարիներին Ֆազիլ Մուստաֆան իր գործունեությունը կենտրոնացրել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը քննադատելու և քաղաքական շիիզմի աճող ազդեցության դեմ հուսահատորեն պայքարելու վրա: Մուստաֆան անընդհատ խոսում է՝ ծաղրելով իրանական վերնախավին ու զայրացած ելույթներ ունենալով, կոչ անելով հասարակությանը պայքարել իներցիայի ու տգիտության դեմ։ Պատգամավորը վերածվել է իրանական գաղափարախոսության դեմ գլխավոր մարտիկի և իր գործունեությունը ծավալել վիրտուալ տարածքում՝ կատաղի քննարկումներում հաճախ բախվելով իրանամետ ուժերի հետ։ Առանց որևէ չափազանցության՝ Մուստաֆային կարելի է անվանել Իրանի քաղաքական և կրոնական գերակայության դեմ պայքարի հիմնական անձանցից մեկն Ադրբեջանում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողները Ֆազիլ Մուստաֆային սպասել են Զաբրատ գյուղում գտնվող իր տան ցանկապատի դիմաց։ Մուստաֆան, ինչպես միշտ, մեքենայով մոտեցել է իր տան դարպասին, սեղմել հեռակառավարման կոճակը, որպեսզի բացվի դարպասը, երբ սկսել են կրակել մեքենայի վրա: Մուստաֆան ուսի և ազդրի հատվածում վիրավորումներ է ստացել, բայց հասցրել է դուրս թռնել մեքենայից և շտապել դեպի բակ, որտեղ աղմուկից դուրս է եկել վերջինիս կինը, այնուհետև կրակոցներ արձակողները հեռացել են, ժամանել են շտապօգնությունն ու ոստիկանությունը:
Հրաձիգները եղել են դիմակներով և ինքնաձիգներով զինված։ Կրակ բացելով՝ նրանք անմիջապես հեռացել են հանցագործության վայրից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT